Հայերեն


Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, բեկումնային է. Ավետիք Չալաբյան

Blog

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

«Այս տարվա սկզբին ես գրել էի նրա մասին, որ Հայաստանում գործող ռազմարդյունաբերական ընկերությունները պատրաստ են հայկական բանակին մատակարարել ժամանակակից սպառազինությունների տարբեր տեսակներ, և դրանց միջոցով արմատապես արդիականացնել բանակը և վերափոխել նրա մարտավարությունը։

Պահանջվեց առնվազն ևս կես տարի, սեպտեմբերի 13-14-ի ողբերգական դեպքերը, թշնամու մեկը մյուսից լկտի սադրանքները, ներսից հանրային կոշտ ճնշումը, որպեսզի մեր երկրի «խաղաղամոլ» իշխանությունը ի վերջո թույլ տա բանակին երկրի ներսում սպառազինություն գնել։ Տարվա վերջին, մեր ռազմաարդյունաբերական մի շարք ընկերություններ բանակին են սկսել մատակարարվել հայկական սպառազինության առաջին լուրջ խմբաքանակները, և դա դեռ գործի սկիզբն է։

Ռազմական գաղտնիքից ելնելով, չեմ կարող նշել ոչ սպառազինություններ տեսակները, ոչ թվաքանակը, ոչ էլ ընկերությունները անունները, բայց այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, իսկապես բեկումնային է։ Թեև նախկինում էլ որոշ հայկական ընկերություններ սեփական արտադրության սպառազինություն են մատակարարել մեր բանակին, այսօր դա սկսել է մասսայական բնույթ կրել, և խոսքը առաջին հերթին վերաբերվում է բարձր տեխնոլոգիական արտադրանքին։ Եթե մեր բանակը կարողանա արդյունավետ յուրացնել դրանք, շարունակի պահել վերազինման տեմպը, եթե մեր զինվորները սովորեն դրանցով կռվել, մի քանի տարվա ընթացքում մենք կունենանք որակապես նոր բանակ, որը կարող է արդեն որակապես նոր մարտական խնդիրներ լուծել, և իրական սարսափ դառնալ թշնամու համար։

Ինչպես նախկինում, այնպես էլ առավել ևս հիմա, մենք համոզված ենք եղել, որ հայ ազգը խաղաղություն կվայելի և կբարգավաճի միայն այն դեպքում, եթե հզոր և ամուր լինի, իսկ դա առաջին հերթին (թեև ոչ միայն) բանակն է և նրա թիկունքը հանդիսացող ռազմարդյունաբերությունը։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մենք տարիներ շարունակ մեր ջանքերն ենք դրել բանակի ամրապնդման և ռազմարդյունաբերության զարգացման մեջ։ Այժմ, երբ մենք տեսնում ենք դրա առաջին համեստ պտուղները, մենք ավելի քան վճռական ենք շարունակել մեր հանձնառությունը՝ զարգացնել մեր տեխնոլոգիաները և ռազմարդյունաբերությունը, հզորացնել մեր բանակը, և նորացված հայկական ուժով նվաճել խաղաղ ապրելու բերկրանքը մեր սրբազան հողի վրա։

Այսօր, երբ մենք կանգնած ենք մեր պատմության հերթական փորձության առաջ, երբ Արցախի կորուստի վտանգը դարձել է շատ իրական, մենք առավել ևս իրավունք չունենք ընկճվելու և կանգ առնելու։ Մենք համոզված ենք, որ Արցախը ևս ապաշրջափակելու և ի վերջո ազատագրելու է հայի զորեղ բազուկը, և ի տարբերություն տարբեր միամիտների, կեղծավորների և օտարամոլների, մեր հույսը երբեք չենք դրել ու չենք դնելու ուրիշի խաղաղապահների վրա, այլ ինքներս ենք ամենօրյա աշխատանքով մոտեցնելու այդ օրը։ Մինչ այդ, ցանկանում են իմ խորին շնորհակալությունը հայտնել այն բոլոր նվիրյալ մարդկանց, որոնք իրենց հավատով, տաղանդով և աշխատասիրությամբ փոխում են մեր իրականությունը, և որոնց ձեռամբ են կերտվելու մեր վաղվա հաղթանակները: Վարձքներդ կատար, քույրեր և եղբայրներ, և նորանոր ձեռքբերումներ մեզ բոլորիս»:

 

Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշանները, որոնք կհարստանան ապրիլին 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) «Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում». Արթուր Աբրահամի գրառումը՝ հոր մասին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին Հայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր» Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Ի՞նչ օգնություն է Հայաստանն ուղարկել Գազայի բնակչությանը Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է
Ամենադիտված