Հայերեն


ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները 1,5 անգամ ավելացրել են դեպի Ռուսաստան փոխանցումների թիվը

Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում Ռուսաստան են փոխանցել ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ՝ կատարելով ավելի քան 50 հազ․ գործարք։ Նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումների թիվն աճել է 69%-ով։ Դեկտեմբերին բանկն ընդլայնել է փոխանցումների հնարավորությունները, և այժմ երկրի բնակիչները կարող են ՀՀ դրամով գործարքներ կատարել առանց արտարժույթի փոխարկման ծախսերի:

Հայաստանից Ռուսաստան ՀՀ դրամով դրամական փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է հաշիվ բացել ՎՏԲ-Հայաստան Բանկում և նշել ստացողի՝ ՀՀ դրամով հաշվեհամարը Ռուսաստանի ՎՏԲ բանկում։ Ծառայությունը հասանելի է բանկի բոլոր մասնաճյուղերում․ հետագայում բանկը նախատեսում է այն հասանելի դարձնել նաև հեռահար ուղիներով։ Ռուսաստանում ստացողի հաշվին գումարը կմուտքագրվի մեկ օրվա ընթացքում։ Հաճախորդը կարող է ՀՀ դրամը փոխարկել այլ արժույթի ռուսաստանյան ՎՏԲ բանկի մասնաճյուղերում կամ փոխարկել շահավետ փոխարժեքով ВТБ Онлайн հավելվածում: Յուրաքանչյուր գործարքի միջնորդավճարը կազմում է գումարի 2%-ը, նվազագույնը՝ 1,5 հազ. ՀՀ դրամ:

«Մենք շարունակում ենք նկատել Հայաստանից դեպի Ռուսաստան միջազգային փոխանցումների ծավալների աճի միտում։ Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում երկրի բնակիչները ռուս օգտատերերին փոխանցել են ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ, իսկ գործարքների թիվը հասել է 52 հազարի, ինչը 69%-ով գերազանցում է նախորդող տարվա ցուցանիշը։ Ֆինանսական նոր իրավիճակում զգալիորեն փոխվել են դրամական միջոցների միջազգային փոխանցումների մեզ սովորական դարձած եղանակները, բացի այդ, զգալիորեն թանկացել են արժույթի փոխարկման գործառնությունները։ Այս ֆոնին ՎՏԲ-ն մշակել է ծառայություն այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար դրամական փոխանցումներ են կատարում դեպի Ռուսաստան. նոր ծառայությունը կօգնի միջոցներ ստանալ անմիջապես դրամային հաշիվներին՝ առանց արտարժույթի փոխարկման լրացուցիչ կորուստների», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:

Անցյալ տարվա ընթացքում ՎՏԲ-ն ակտիվորեն մշակել է միջազգային փոխանցումների այլընտրանքային տարբերակներ։ Բանկը մեկնարկել է դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան ՀՀ դրամով՝ շահառուի բանկային տվյալների միջոցով: Փոխանցումը կատարելու համար ВТБ Онлайн հավելվածի օգտատերը պետք է նշի միայն ստացողի քարտի համարը և ԱԱՀ-ն: Բանկը մեկնարկել է նաև իր սեփական ծառայությունը՝ ռուսաստանյան հաճախորդներից ՀՀ դրամով ակնթարթային փոխանցումներ բջջային հեռախոսահամարով՝ ВТБ Онлайн հավելվածի միջոցով։ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մեկնարկեց նոր գործառույթը։

Փոխանցումների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունըԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանՄյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույց Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ) Կոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը Բաքվին Թուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Dօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակը «Ցանկանում են Հայաստանին զրկել ազգային ամեն ինչից»․ Զախարովա ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Խոշոր վթար՝ Վայոց ձորում. իրանական համարանիշերով «Mercedes» բեռնատար է կողաշրջվել Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան
Ամենադիտված