Հայերեն


ԱԺ նախագահը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ դիմել է 30-ից ավելի միջազգային գործընկերներին

Քաղաքականություն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին: Նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից:

«Թերսնուցման վտանգը գնալով ավելի շոշափելի է դառնում: 41 մանկապարտեզ և 20 դպրոց փակ են: Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից: Ավելին՝ այս շրջափակումը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ տեղաշարժին: Առնվազն 1 100 խաղաղ բնակիչներ վերջին շաբաթների ընթացքում մնացել են արգելափակված մայրուղու երկայնքով՝ չկարողանալով վերադառնալ իրենց տները»,- ասվում է նամակում:

ԱԺ նախագահը տեղեկացնում է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ապրում է մեկուսացման պայմաններում՝ էլեկտրաէներգիայի ծայրահեղ պակասով, առանց կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունների և ապրանքների հասանելիության․ «Այս պաշարումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման հետևողական քաղաքականության վառ շարունակություն»։

«Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի վճռականությունը՝ կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար, ներառյալ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը»,- ասված է գրության մեջ:

Սա ՀՀ Ազգային ժողովի նախագահի երկրորդ նմանատիպ պաշտոնական նամակն է միջազգային գործընկերներին: Ալեն Սիմոնյանն այս հարցով գործընկերներին դիմել էր նաև 2022 թվականի դեկտեմբերի 14-ին:

Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և հոսպիտալացվել Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինի «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքում Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Սիմոնյանին Բնակիչներին ներկայացվել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը. նոր մանրամասներ Փաշինյանի Տավուշի մարզ այցից Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել է Իշխանություններն այս անգամ «գցեցին» իրենց վայելքների անվտանգությունն ապահովող ոստիկաններին Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից․ ԶԼՄ «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Մեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են Ինքնասպանության փորձ՝ Գյումրիում Ջուր չի լինի Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը Լոռու մարզում 93-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաքննությունն ավարտվել է Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր «Որոշումն ընդունվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից»․ Ադրբեջանի նախագահի օգնականը՝ ռուս խաղաղապահների դուրս բերման մասին Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել ԶՊՄԿ ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում ընկերության բացահանքի տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում գործունեություններ Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, թե 90%-ով պայմանավորվել է Բաքվի հետ․ 24News Տավուշից պետք է հանվեն Զինված ուժերը, փոխարենը տեղակայեն սահմանապահ ուժերը․ ինչ է ասել ՓաշինյանըԱրևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆՄեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Փախչեցին․ Փաշինյանը հեռացել է ՈսկեպարիցՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննություն Ամբողջ Հայաստանն է խոսում, որ գալիս է. Ոսկեպար համայնքի ղեկավարը՝ Փաշինյանի այցի մասին Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հավաք քննչական կոմիտեի դիմաց՝ ի աջակցություն Սամվել Վարդանյանի․ ՈՒՂԻՂՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ նախկին շենքը պшյթեցրեցին Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ոսկեպար Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Սամվել Վարդանյանի տեղափոխումը ՔԿ՝ ուղիղ «Ով է Աննա Հակոբյանի ընթրիքին 300QQ03 համարանիշի մեքենայով եկած տիկինը». Վահե ՍարգսյանԻնչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԼույս չի լինելու. ՀԷՑ-ը տեղեկացնում է Ընդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Դոլարն էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված