Հայերեն


Ռուբեն Վարդանյանն` իր բիզնեսների եւ Պուտինի հետ կապերի մասին

Քաղաքականություն

Նախ և առաջ, ես սկսել եմ իմ բիզնեսը 1991 թվականին ամերիկյան ներդրողների 35,000 դոլարով՝ կառուցելով տարածաշրջանի լավագույն ներդրումային բանկը և Ռուսաստան բերելով բազմաթիվ ներդրողների և խոշորագույն ընկերությունների: Այս մասին BBC-ի Hard Talk ծրագրին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու լինելով մարդ, որը մեկ մլրդ դոլար է վաստակել Ռուսաստանում, եւ մտերիմ է Պուտինի հետ, հրաժարվեց ՌԴ քաղաացիությունից եւ այսօր Ղարաբաղում է:

«Ես բիզնեսով եմ զբաղվել Անգլիայում, ԱՄՆ-ում։ Ես տարբեր ընկերությունների խորհրդի անդամ եմ 30 երկրներում, բարեգործական և սոցիալական ծրագրեր եմ իրականացրելշատ վայրերում։ Ուստի կարծում եմ՝ Ձեր եզրակացությունը Վլադիմիր Պուտինի հետ իմ մտերմության մասին ճիշտ չէ, քանի որ ես աշխատել եմ իշխանության մաս կազմող և մասնավոր հատվածում աշխատող շատ մարդկանց հետ շատ տարբեր երկրներում»,-ասել է նա:

BBC-ի թղթակիցը նաեւ հարցրել է. «OCCRP-ը և Նավալնի հակակոռուպցիոն հիմնադրամը երկուսն էլ մեղադրել են Ձեզ, այսպես ասենք, նախկինում կասկածելի բիզնեսով զբաղվելու մեջ: Ձեզ երբեք մեղադրանք չի առաջադրվել որևէ բանի համար, այդուհանդերձ, կան պնդումներ, թե Դուք եղել եք օլիգարխիկ համակարգի մաս, որը վերահսկել է Վլադիմիր Պուտինը, և դա մասամբ բացատրում է Ձեր մեծ հարստությունը»:

Ի պատասխան Ռուբեն Վարդանյանը նշել է. «Տեսեք, 4 տարի առաջ այս հրապարակումը եղավ, և ես չորս տարի շարունակել եմ մնալ և պաշտոնավարել բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, ինչը հաստատում է, որ ճշմարտությունն իմացող մարդիկ, ինձ անձամբ ճանաչող մարդիկ հասկանում են, թե ինչ են նշանակում առանց որևէ ապացույցի այդ բոլոր պնդումները, որովհետև ոչ մի իրավական գործ ոչ մի երկրում երբևէ տեղի չի ունեցել:

Շարունակվող մեղադրանքներ կան թագավոր Չարլզի մասին, Ջորջ Քլունիի մասին և իմ այլ գործընկերների և ընկերների մասին, ովքեր աշխատել են ինձ հետ տարբեր նախագծերում, ինչպես օրինակ Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն և շատ այլ մարդիկ, որոնց ես պատիվ եմ ունեցել ճանաչելու և նրանց հետ աշխատելու: Եվ դա է պատճառը, որ ամենայն հարգանքով լրագրողների նկատմամբ, պետք է ասեմ, որ այդ պնդումները պարզապես հրապարակում էին առանց որևէ ապացույցի, և երկրորդը, որ այն ֆինանսական հաստատությունը, որը ես ղեկավարում էի այն ժամանակ, տրիլիոն դոլարների շրջանառություն ուներ իր հարյուր հազարավոր հաճախորդների հետ, և մեղադրել Ռուբեն Վարդանյանին ինչ-որ բան անելու համար նման էր J.P. Morgan-ին կամ Սիթի բանկին մեղադրելուն։ Ես կարծում եմ, որ սա իսկապես մանիպուլյացիա է, և Դուք ևս կրկնում եք այս տեղեկությունը»:

Ինչ վերաբերում է Բաքվի պնդումներին,թ ե Ռուբեն Վարդանյանը Մոսկվայի մարդն է Ղարաբաղում և նախագահը նախապատրաստում է, որ Լեռնային Ղարաբաղում լիակատար պատասխանատվություն ստանձնի, Արցախի պետնախարարը պատասխանել է. «Գիտեք, ես կարծում էի, որ մեր քննարկումը լինելու է մարդու իրավունքների, ստեղծված իրավիճակի և այս աղետի շուրջ, և եթե Դուք տրվեք այս շահարկումներին, հատկապես ադրբեջանական կողմից տարվող, մենք կարող ենք անվերջ խոսել։ Ես կնախընտրեմ խոսել այն մասին, թե ինչպես է 120,000 մարդ գոյատևում այս սարսափելի ժամանակաշրջանում քաղաքական կողմի կամ «էկոակտիվիստների» ճնշման տակ։ Ի դեպ, խորհուրդ եմ տալիս ստուգել, թե վերջին 30 տարիների ընթացքում բնապահպանական քանի՞ բողոք է եղել Ադրբեջանում, և քանի՞ անգամ է Ալիևի ավտորիտար վարչակարգը թույլ տվել, որ ոչ թե հայերը, այլ ադրբեջանցիները որևէ ընդդիմադիր խոսք ասեն իր դեմ։ Մենք խոսում ենք մի բանի մասին, որն իսկապես զարմացնում է ինձ, Դուք չեք շոշափում այն, թե ինչ է կատարվում հիմա այստեղ և ինչպիսին է Ադրբեջանի պահվածքը»:

Փաշինյանի նոր «դիվանագիտությունը»․ հրաժարում ձգձգումներից և վստահության շեշտադրում «Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է». «Փաստ» Երևանում կա՞ն ստորգետնյա գաղտնի թունելներ, և որտե՞ղ են դրանք. «Փաստ» Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Քպացնում են ՀԷՑ-ը և անդադար մտնում հարկատուների գրպանը. «Փաստ» Իսկապե՞ս Հայաստանում տուրիզմն «ապրում է իր լավագույն ժամանակները». «Փաստ» Ներկա իշխանությունից ոչ մի ակնկալիք չունենք. քաղաքացիԳրանտակերների և արևմտամետների համար ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը արժեք չեն. Մհեր Ավետիսյան «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու ակտիվիստները Գյումրիում ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությանՎարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով 5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն էՆախագահը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Վուդի Ալենին Մոսկվայի կինոփառատոնին հրավիրելը Քաջարանում նշվեց քաղաքի օրը Փաշինյանը մեր երկիրը դարձնում է Սիրիա և Ուկրաինա. Դավիթ Սարգսյան Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր Արցախի հանձնումն այն նպատակն էր, որով սրանք եկել էին իշխանության. Ավետիք Չալաբյան ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «Ես այդպես էլ չստացա տարվա լավագույն երգիչ մրցանակը». Արսեն Սաֆարյան Չինաստանը պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը «Խաղաղության պայմանագիրը» չպետք է լինի մեր արժանապատվության հաշվին. Արեգ Սավգուլյան Մակունցին այլևս դեսպան չեն նշանակի Տասնյակ պատանիների ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Թումո ճամբար 2025-ը Փաշինյանը փակում է Ղարաբաղյան շարժման էջը Հանրային ճնշումը արդյունք տվեց Այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Փաշինյանի «Իրական Հայաստանը», և ինչու դա ոչ մի կապ չունի իրական հայ ազգի հետ. Ավետիք Չալաբյան Ոսկու գինը կտրուկ անկում է ապրել Նիկոլի օրոք մեր ժողովրդի համար միայն ձախողումներ են. քաղաքացի Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի հերն անիծել է. Մենուա Սողոմոնյան Երկու կոպեկի համար հայրենիքը ծախողները պիտի պատժվեն. Ցոլակ Ակոպյան Ի՞նչ խաղաղություն, եթե Ալիևը մեզ ցուցումներ ու հանձնարարություններ է տալիս. Արեգ Սավգուլյան Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի և Ալիևի քաղաքական պատանդ ՀՃՇ անդամները խափանել են բաբաջանյանականների ակցիան Արշակ Կարապետյան․ «Պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ՝ դա մեր այսօրվա ողբերգությունն է»«Վառեմ-Մարեմ» շենքի վերականգնումը ստանձնել է Սամվել Կարապետյանը Տիեզերքում հայտնաբերվել է ժամանակի պարկուճ, որը պարունակում է Արեգակնային համակարգի գաղտնիքներըԱդրբեջանը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին. Ալիևը՝ ԶելենսկիինՈւկրաինան դեռ չի հաղթել, բայց անկասկած չի պարտվի. Զելենսկի Արցախը Հայաստանին կապողը ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպացի առաջնորդները փոխել են մարտավարությունը՝ Թրամփի հետ «լեզու գտնելու» համար. Wall Street JournalՌուսական ՄիԳ-ն Արշակունյաց պողոտայում բախվել է երկաթե սյանը, ապա՝ ճաղավանդակինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Էզենը հանդես կգա «Արսենալի» կազմում Այդին Ռախիմբաևը կառուցում է արևային էլեկտրակայան` 20 տարվա պայմանագրով Եղեգնաձորում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրшվորներ«Գյումրիում հնչեց հայ կոմունիստների ձայնը՝ ի պաշտպանություն պատմական հիշողության և ռուսական 102-րդ ռազմաբազայի»Հորոսկոպ. ինչպե՞ս է ձեր նշանի տարրը դրսևորվում առօրյա կյանքում Եվրոպան դադարեցնում է դեպի ԱՄՆ ծանրոցների առաքումները՝ Թրամփի կողմից հարկային արտոնությունների չեղարկման պատճառովՈւշիի ոլորաններում բախվել են «SHACMAN» ինքնաթափ և «VOLVO» գլանատակառ բեռնատարները
Ամենադիտված