Հայերեն


Հերթական զանգվածային հրաձգությունն . կա 10 զոհ, 10 վիրավոր

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնթերեյ զբոսայգում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով 10 մարդ է մահացել, ևս 10-ը՝ վիրավորվել: 72-ամյա կասկածյալն ինքնասպան է եղել, հաղորդում է CNN-ը:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ գիշերը, երբ տղամարդը կրակ է բացել պարի ստուդիաներից մեկում, որտեղից ոչ հեռու Լուսնային նոր տարվա տոնախմբություն էր տեղի ունենում: Հրաձգությունն իրականացրել է 72-ամյա Հուու Կան Տրանը՝ ներգաղթյալ Չինաստանից, ով ժամանակին հաճախում էր տվյալ պարի ստուդիա և նույնիսկ այնտեղ ծանոթացել էր իր նախկին կնոջ հետ:

CNN-ը հաղորդում է, որ Մոնթերեյ զբոսայգում հրաձգությունից հետո Տրանը մեկնել է մոտակա Ալհամբրա քաղաքի պարի ստուդիաներից մեկը, որտեղ 2 անձինք զինաթափել են նրան: Ըստ Լոս Անջելեսի նահանգային շերիֆ Ռոբերտ Լունայի՝ կասկածյալի բեռնատար մեքենայում հայտնաբերված վկայությունները ցույց են տալիս, որ երկու պարի ստուդիաներում էլ եղել է նույն կասկածյալը:

Կիրակի ցերեկը Կալիֆորնիայի Տորանս քաղաքում ոստիկանների հետ առճակատումից հետո կասկածյալն ինքնասպան է եղել իր բեռնատար մեքենայում:

Ոստիկանությունը և հետաքննիչներն աշխատում են զանգվածային հրաձգության շարժառիթները պարզելու ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և համազգային սուգ է հայտարարել:

Gun Violence Archive ոչ առևտրային կազմակերպության տվյալներով՝ այս տարվա 23 օրերի ընթացքում ԱՄՆ-ում առնվազն 36 զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել: CNN-ի ձևակերպմամբ՝ «2023 թ.-ի զանգվածային հրաձգությունների թիվն ավելի շատ է եղել, քան տարվա անցած օրերի թիվը»:

Զենք կրելու ամերիկացիների իրավունքն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ: Սակայն շատերը քննադատում են Սահմանադրության տվյալ կետը՝ փաստարկելով, որ զենք կրելու մեկի իրավունքը խախտում է մյուսի կյանքի իրավունքը:

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որտեղ քաղաքացիական անձանց տրամադրության տակ եղած հրազենների թիվը գերազանցում է մարդկանց թիվը՝ յուրաքանչյուր 100 ամերիկացուն բաժին է ընկնում 120 զենք: ԱՄՆ-ում հրազենից մարդասպանությունների թիվն ամենամեծն է (յուրաքանչյուր 100 հազար մարդուց 4-ը), ինչը մյուս զարգացած երկրներից 18 անգամ ավելի է: CNN-ը նշում է, որ ոչ մի զարգացած երկրում հրաձգությունների նման մասշտաբներ և հաճախականություն չի դիտվում:

Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածքՔաջարան համայնքի Փուխրուտի եկեղեցու վերակառուցմանը նեցուկ եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Անկախության 200-ամյակը կարևոր և խորհրդանշական տոն է Ուրուգվայի համար. Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի դեսպանին Այդ փաստաթուղթն ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները. Սերժ Սարգսյանը՝ Վաշինգտոնյան պայմանագրի մասին Երեխաների դրական էմոցիաները մեր ամենաթանկ արժեքն են․ մեր թիմը դրանք ապրում է ու կիսում արդեն 30 տարի․ Ալիկ Ալեքսանյան Երիտթուրքներն էլ էին ասում, թե նոր էջից են սկսում. Արմեն Մանվելյան Այն ինչ կատարվում է Հայաստանի սոցցանցերում, պատկերում է մեր հասարակության մի մասին․ Արշակ ԿարապետյանՀայաստանի Հանրապետությունն ունի 2 ոտք՝ Սյունիքը եւ Արցախը․ Նաիրի Սարգսյան Վատիկանը կկառուցի արևային էլեկտրակայան դառնալով աշխարհում առաջինը, որը կհասնի ածխածնային չեզոքության Արդյունաբերական երկիրը դարձնում են ծառայություններ մատուցող. Ատոմ Մխիթարյան Իշխանությունը՝ կադրային ցայտնոտի մեջ է Իշխանությունները շտապում են դատել Միքայել Սրբազանին Փաշինյանն ու Ալիևը նույն գործով են զբաղված «Թրամփի ճանապարհը»՝ հարված Հայաստանին ու Իրանին Դանիելյան. Հայաստանի իշխանությունները մտահոգված են Կարապետյանի քաղաքական ներուժով Իրական Հայաստանը ոչ ոքի չի հետաքրքրում. Վահե Հովհաննիսյան Այն մասին, թե ինչ հիմնական նպատակով էին օտար ուժերը Փաշինյանին բերել իշխանության, և ինչու են հիմա շարունակում նրան ատամներով պահել․ Ավետիք Չալաբյան Աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը՝ քրիստոնեության պաշտպանների կալանավորման կիզակետում Բաքվում հստակ գիտակցում են, որ վաղ թե ուշ Մոսկվան շատ լրջորեն իրենցով է զբաղվելու. «Փաստ» Մտահոգիչ ու անորոշ վիճակ՝ անշարժ գույքի եւ հիպոթեքային ոլորտներում. «Փաստ» Տասնյակ պատանիների հայաստանյան ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. «Փաստ» Փաշինյանի նոր «դիվանագիտությունը»․ հրաժարում ձգձգումներից և վստահության շեշտադրում «Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է». «Փաստ» Երևանում կա՞ն ստորգետնյա գաղտնի թունելներ, և որտե՞ղ են դրանք. «Փաստ» Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Քպացնում են ՀԷՑ-ը և անդադար մտնում հարկատուների գրպանը. «Փաստ» Իսկապե՞ս Հայաստանում տուրիզմն «ապրում է իր լավագույն ժամանակները». «Փաստ» Ներկա իշխանությունից ոչ մի ակնկալիք չունենք. քաղաքացիԳրանտակերների և արևմտամետների համար ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը արժեք չեն. Մհեր Ավետիսյան «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու ակտիվիստները Գյումրիում ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությանՎարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով 5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն էՆախագահը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Վուդի Ալենին Մոսկվայի կինոփառատոնին հրավիրելը Քաջարանում նշվեց քաղաքի օրը Փաշինյանը մեր երկիրը դարձնում է Սիրիա և Ուկրաինա. Դավիթ Սարգսյան Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր Արցախի հանձնումն այն նպատակն էր, որով սրանք եկել էին իշխանության. Ավետիք Չալաբյան ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «Ես այդպես էլ չստացա տարվա լավագույն երգիչ մրցանակը». Արսեն Սաֆարյան Չինաստանը պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը «Խաղաղության պայմանագիրը» չպետք է լինի մեր արժանապատվության հաշվին. Արեգ Սավգուլյան Մակունցին այլևս դեսպան չեն նշանակի Տասնյակ պատանիների ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Թումո ճամբար 2025-ը Փաշինյանը փակում է Ղարաբաղյան շարժման էջը Հանրային ճնշումը արդյունք տվեց Այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Փաշինյանի «Իրական Հայաստանը», և ինչու դա ոչ մի կապ չունի իրական հայ ազգի հետ. Ավետիք Չալաբյան Ոսկու գինը կտրուկ անկում է ապրել Նիկոլի օրոք մեր ժողովրդի համար միայն ձախողումներ են. քաղաքացի Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի հերն անիծել է. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված