Հայերեն


Իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն վստահությունը, որ միասին մենք շատ բանի կարող ենք հասնել. Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Մարտակերտի համայնքներում

Հասարակություն

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ  Ռուբեն Վարդանյանն այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք, Դրմբոն, Վանք համայնքներ, աշխատանքային հանդիպումներ ունեցել նշված և հարակից գյուղերի համայնքապետերի և բնակչության հետ: Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը, Օպերատիվ շտաբի անդամ, ՆԳՆ ԱԻՊԾ ներկայացուցիչ Կարեն Ավետիսյանը:

Պետնախարարը նշել է, որ շրջաններ այցի ու բնակչության հետ ուղիղ շփումների նպատակը նրանց տեղեկացնելն է ստեղծված իրավիճակի, այն հաղթահարելու ուղղությամբ Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև ապաշրջափակմանն ուղղված քայլերի և միջազգային հանրության արձագանքների մասին: Նա կարևորել է բնակչության հետ պարբերաբար անմիջական շփումները՝ նշելով, որ Օպերատիվ շտաբի նաև մյուս անդամներն են նման հանդիպումներ ունենում՝ լսելու բնակիչների խնդիրներն ու իրականացված աշխատանքների վերաբերյալ  նրանց արձագանքները:

Խոսելով  ադրբեջանական  շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի մասին՝ պետնախարարը նկատել է, որ չնայած հսկայական բացասական ազդեցությանն ու դժվարություններին, ճգնաժամն ստիպում է նաև դասեր քաղել, մտածել ոչ միայն այսօր բնակչության կենսական կարիքներն ապահովելու, այլև ավելի արդունավետ  ու ռացիոնալ համակարգ կառուցելու միջոցով հետագայի համար  հնարավորություններ ստեղծելու մասին:  Այս նոր իրավիճակում վերանայվում են առաջնահերթությունները. մի շարք ոլորտներ, ինչպիսին է, օրինակ, գյուղատնտեսությունը և այս բնագավառում իրականացվող  ծրագրեր արդյունավետության բարձրացումը, դառնում են առանցքային ուղղություններից մեկը:

Բնակիչները բազմաթիվ հարցեր են ուղղել պետնախարարին, որոնք  հիմնականում վերաբերել են Արցախի շուրջ ծավալվող զարգացումներին, ինչպես նաև գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին, ջերմոցային տնտեսությունների զարգացմանը: Նրանք միաժամանակ ընդգծել են նաև, որ շրջափակումն, անշուշտ, բազմաթիվ դժվարություններ է ստեղծում, բայց դրանք չեն կարող կոտրել իրենց կամքը:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել բնակչությանը՝ ճգնաժամին դիմակայելու և միասին այս դժվարին ճանապարհն անցնելու պատրաստակամության համար. «Ես ամեն անգամ մեծ ուժ եմ ստանում այս հանդիպումներից: Ամեն անգամ ձեզ հետ հանդիպումներից հետո իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում  այն հավատն ու վստահությունը, որ միասին մենք շատ բան կարող ենք անել և շատ բանի հասնել»:

Երիտթուրքներն էլ էին ասում, թե նոր էջից են սկսում. Արմեն Մանվելյան Այն ինչ կատարվում է Հայաստանի սոցցանցերում, պատկերում է մեր հասարակության մի մասին․ Արշակ ԿարապետյանՀայաստանի Հանրապետությունն ունի 2 ոտք՝ Սյունիքը եւ Արցախը․ Նաիրի Սարգսյան Վատիկանը կկառուցի արևային էլեկտրակայան դառնալով աշխարհում առաջինը, որը կհասնի ածխածնային չեզոքության Արդյունաբերական երկիրը դարձնում են ծառայություններ մատուցող. Ատոմ Մխիթարյան Իշխանությունը՝ կադրային ցայտնոտի մեջ է Իշխանությունները շտապում են դատել Միքայել Սրբազանին Փաշինյանն ու Ալիևը նույն գործով են զբաղված «Թրամփի ճանապարհը»՝ հարված Հայաստանին ու Իրանին Դանիելյան. Հայաստանի իշխանությունները մտահոգված են Կարապետյանի քաղաքական ներուժով Իրական Հայաստանը ոչ ոքի չի հետաքրքրում. Վահե Հովհաննիսյան Այն մասին, թե ինչ հիմնական նպատակով էին օտար ուժերը Փաշինյանին բերել իշխանության, և ինչու են հիմա շարունակում նրան ատամներով պահել․ Ավետիք Չալաբյան Աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը՝ քրիստոնեության պաշտպանների կալանավորման կիզակետում Բաքվում հստակ գիտակցում են, որ վաղ թե ուշ Մոսկվան շատ լրջորեն իրենցով է զբաղվելու. «Փաստ» Մտահոգիչ ու անորոշ վիճակ՝ անշարժ գույքի եւ հիպոթեքային ոլորտներում. «Փաստ» Տասնյակ պատանիների հայաստանյան ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. «Փաստ» Փաշինյանի նոր «դիվանագիտությունը»․ հրաժարում ձգձգումներից և վստահության շեշտադրում «Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է». «Փաստ» Երևանում կա՞ն ստորգետնյա գաղտնի թունելներ, և որտե՞ղ են դրանք. «Փաստ» Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Քպացնում են ՀԷՑ-ը և անդադար մտնում հարկատուների գրպանը. «Փաստ» Իսկապե՞ս Հայաստանում տուրիզմն «ապրում է իր լավագույն ժամանակները». «Փաստ» Ներկա իշխանությունից ոչ մի ակնկալիք չունենք. քաղաքացիԳրանտակերների և արևմտամետների համար ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը արժեք չեն. Մհեր Ավետիսյան «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու ակտիվիստները Գյումրիում ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությանՎարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով 5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն էՆախագահը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Վուդի Ալենին Մոսկվայի կինոփառատոնին հրավիրելը Քաջարանում նշվեց քաղաքի օրը Փաշինյանը մեր երկիրը դարձնում է Սիրիա և Ուկրաինա. Դավիթ Սարգսյան Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր Արցախի հանձնումն այն նպատակն էր, որով սրանք եկել էին իշխանության. Ավետիք Չալաբյան ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «Ես այդպես էլ չստացա տարվա լավագույն երգիչ մրցանակը». Արսեն Սաֆարյան Չինաստանը պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը «Խաղաղության պայմանագիրը» չպետք է լինի մեր արժանապատվության հաշվին. Արեգ Սավգուլյան Մակունցին այլևս դեսպան չեն նշանակի Տասնյակ պատանիների ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Թումո ճամբար 2025-ը Փաշինյանը փակում է Ղարաբաղյան շարժման էջը Հանրային ճնշումը արդյունք տվեց Այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Փաշինյանի «Իրական Հայաստանը», և ինչու դա ոչ մի կապ չունի իրական հայ ազգի հետ. Ավետիք Չալաբյան Ոսկու գինը կտրուկ անկում է ապրել Նիկոլի օրոք մեր ժողովրդի համար միայն ձախողումներ են. քաղաքացի Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի հերն անիծել է. Մենուա Սողոմոնյան Երկու կոպեկի համար հայրենիքը ծախողները պիտի պատժվեն. Ցոլակ Ակոպյան Ի՞նչ խաղաղություն, եթե Ալիևը մեզ ցուցումներ ու հանձնարարություններ է տալիս. Արեգ Սավգուլյան Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի և Ալիևի քաղաքական պատանդ ՀՃՇ անդամները խափանել են բաբաջանյանականների ակցիան Արշակ Կարապետյան․ «Պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ՝ դա մեր այսօրվա ողբերգությունն է»
Ամենադիտված