Հայերեն


Ալիևը պետք է նահանջի այս ճանապարհով, ընդունի առաջարկը և դադարեցնի շրջափակումը. Մանե Թանդիլյան

Քաղաքականություն

«Հրապարակը» զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանի հետ:

-Ռուբեն Վարդանյանը Hardtalk-ին տված հարցազրույցի ժամանակ, Ձեր կարծիքով, կարողացա՞վ շեշտը դնել Արցախի բլոկադայի վրա, արդյոք այդ ազդակը հասա՞վ միջազգային հանրությանը։

 -Կարծում եմ, որ այդ հարցազրույցը կարելի է դասել Արցախի շրջափակման վերաբերյալ ամբողջական պատկերի տարածման լավագույն միջոցների շարքին, քանի որ այն հնարավորություն տվեց տեղեկատվությունը հասցնել այն լսարաններին, որոնք Արցախի համար սովորաբար անհասանելի են եղել։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Արցախի նոր կառավարությունն իր գործունեության սկզբից օգտագործում է իր բոլոր հնարավորությունները` միջազգային հարթակներում ներկայացնել արցախյան օրակարգը, քանի որ պատերազմից հետո տարբեր ուժեր փորձ են անում փակել արցախյան հարցը, և միջազգային հանրությունը պետք է առնվազն իմանա, որ առկա է նման հարց։ 

 -Հարցազրույցից հետո սկսվեցին քննարկումներն այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի՝ Պուտինի մարդը լինելու հանգամանքը բացահայտվեց այդ հարցազրույցի ժամանակ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նման կարծիքները։

 -Չեմ ցանկանում մեկնաբանել որոշ բացահայտ շրջանակների պատվիրված դավադրության տեսության «կարծիքները»։ Այդ մարդկանց մի ասելիք ունեմ․ ամեն մարդ դիմացինին չափում է իր արշինով։ Եվ մենք, որպես հասարակություն, պետք է առհասարակ դադարենք այսբովանդակ հիմնազուրկ «կարծիքներին» տուրք տալ։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդն այլևս չի տրվում պատվերով կարծիքների ազդեցությանը։ 

 -Արդյոք պրն Վարդանյանի խոսքում ուղերձ կա՞ր` ուղղված Ռուսաստանին, այն է` ավելացնել խաղաղապահ կոնտիգենտն Արցախում:

 -Ես նման ուղերձ չլսեցի, բայց համոզված եմ, որ մոտ 2000 հոգանոց խաղաղապահ առաքելությունը դժվար է համարել բավարար 120,000 խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար, երբ գործ ունես Ադրբեջանի նման ագրեսիվ և հայատյաց հարևանի հետ։ Շատ կարևոր է նաև, որ Արցախի հարցը վերադառնա միջազգային հարթակներ, նախևառաջ` անվտանգային համակարգի մասով։ Այս պահին Արցախին պետք է միջազգային երաշխիքների ներքո կայուն անվտանգային համակարգ։  

 -Արցախում իրավիճակն ավելի ու ավելի է սրվում: Իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծում եք ակնկալում:

 -Ծանրագույն պայմաններում Արցախի ժողովուրդը լուռ պայքար է մղում՝ դիմանալով, չկոտրվելով, իրենց հողում ապրելու իրավունքը գազից, լույսից ու հացից վեր դասելով։ Այս ժողովուրդը պաշտպանում է ինքնուրույն իր ճակատագիրը որոշելու իրավունքը։ Եվ նրանց ձայնը սկսեց լսելի դառնալ, նրանց զրկանքները սկսեցին արձագանք ստանալ։ Մենք տեսնում ենք, որ այս օրերին ճնշումն ուժեղանում է Ադրբեջանի վրա։ Հանգուցալուծումը պետք է տանել բացառապես քաղաքական բանակցությունների ճանապարհով։ Արցախյան կողմն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է բնապահպանական միջազգային էքսպերտներ ընդունել։ Ալիևը պետք է նահանջի այս ճանապարհով, ընդունի առաջարկը և դադարեցնի շրջափակումը։ Հայկական կողմը պետք է շարունակի օգտագործել միջազգային և հանրային ճնշումների գործիքակազմը՝ բացահայտելու ալիևյան ռեժիմի իրական դեմքը։ 

 -Հայկական ԴՆԹ-ի մասին Փաշինյանը խոսեց կառավարության նիստի ժամանակ եւ Ռուբեն Վարդանյանը` Սակուրի հետ հարցազրույցի ժամանակ։ Արդյո՞ք այստեղ քաղաքական մտածողության ու քաղաքական գծի տարբերությունն ավելի երեւաց։

 -Եվ ոչ միայն մտածողության կամ քաղաքական գծի։ Գործ ունենք տարբեր աշխարհընկալման, բարեվարքության, հայրենիքի, հայկականության նկատմամբ վերաբերմունքի, առհասարակ տարբեր արժեքների հետ։ Մեր երկիրը և մեր ժողովուրդը մի օր ունենալու են իրենց արժանի իշխանություն։

 

«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ինչպես Աննա Հակոբյանը հայտնվեց ժողովրդի մեջ. Ոստիկանությո՞ւն, թե՞ «Յաշմա», Ալիևի նոր պահանջը Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՄանրամասներ՝ Տավուշում ականի պայթյունից վնասվածք ստացած զինվորի առողջական վիճակիցՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿԱրշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուցՔաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերի գներն այս պահինԼա լիգայի հանդիպումները կարող են անցկացվել նաև այլ երկրներում. Խավիեր ՏեբասԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԽոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիԲերման ենթարկվածների թիվը՝ 17:00-ի դրությամբԿոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելու Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԿարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում
Ամենադիտված