Հայերեն


Կամ 3,5 մլն դոլարը քաղաքապետարանի պաշտոնյաները յուրացրել են, կամ ավտոբուսները 3,5 մլն-ով թանկ է վաճառվել․ Առաքելյան

Blog

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երևանի քաղաքապետարանը 2021թ․ գնել է 161 հատ չինական Zhongtong bus, LCK6860HGN մակնիշի ավտոբուս, «Zhongtong Bus» ընկերությունից՝ կնքելով պայմանագիր 20.04.2021թ․՝ մեկ ավտոբուսի արժեքը 44.720.000 դրամով։
Նույն ընկերությունից նույն մակնիշի 150 ավտոբուս է գնվել 2022թ․՝ կնքելով պայմանագիր 22.08.2022թ․՝ մեկ ավտոբուսի արժեքը 44.249.499 դրամով։ Երկու պայմանագրերը գրեթե նույնաբովանդակ են, պարունակում են ավտոբուսների նույն հիմնական տեխնիկական բնութագրերը։
 
Առաջին հայացքից թվում է, որևէ խնդիր չկա, դեռ մի բան էլ 470.000 դրամով էժան են գնել երկրորդ անգամ։ Սակայն ուշադրության է արժանի հետևյալ հանգամանքը։ Պարզ է, որ Չինաստանը ավտոբուսները վաճառում է ԱՄՆ դոլարով, կամ չինական յուանով, բայց ոչ երբեք հայկական դրամով։
 
Այլ կերպ ասած` հայկական դրամ Չինաստան չի փոխանցվել։ Բացի այդ, 2021թ․ պայմանագրում առկա է չինական կողմի տված բանկային երաշխիք ԱՄՆ դոլարով, որտեղ մեկ ավտոբուսի գինը 86.289 ԱՄՆ դոլար է՝ մեկ դոլարի փոխարժեքը հաշված 518.26 դրամով։ 22.08.2022թ․ մեկ դոլարի փոխարժեքը եղել է 405.46 դրամ։
 
Այսինքն` մեկ ավտոբուսի գինը 2-րդ պայմանագրի կնքման ժամանակ կազմել է 109.134 ԱՄՆ դոլար՝ 22.845 ԱՄՆ դոլարով ավելի 20.04.2021թ. կնքված պայմանագրում նշված մեկ ավտոբուսի գնից։
 
Իհարկե, ես հակված չեմ մտածելու, որ առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են, օրինակ, փոխանցելով ԱՄԷ-ում առկա հաշիվներին, սակայն այս ամենը, մեղմ ասած, առնվազն պետական կամ համայնքային միջոցների անարդյունավետ կառավարում է, եթե ոչ հասարակ վատնում, ինչը քրեորեն պատժելի արարք է։
 
Մնում է մյուս տարբերակը՝ չինական կողմը, չգիտես ինչու, քաղաքապետարանին մոտ 3,500,000 ԱՄՆ դոլարի թանկ ավտոբուս է վաճառել։
Հրավիրում եմ իրավապահ մարմինների, լրագրողների ուշադրությունը՝ ՀՀ կամ Երևանի բյուջեին մոտ 1,4 մլրդ դրամի առերևույթ վնաս պատճառելու փաստի վրա։
Պակիստանը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել հարաբերությունները Հայաստանի հետԱլլա Պուգաչովան հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից․ Spletnik «Լիվերպուլը» հայտարարել է հերթական ձեռքբերման մասին Լուկաշենկոն Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ․ հրավերն ընդունվել է Սամվել Կարապետյանի գործը` վճռորոշ Հայաստանի ապագայի համար․ InDepthNews Արևմուտքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի. Արմեն ՄանվելյանԹրամփի բանավոր խոսքը երաշխիք չէ, ուժային ներկայություն է պետք. Ավետիք ՉալաբյանBRICS-ի ղեկավարները պետք է աջակցեն Պուտինի և Թրամփի խաղաղության ձգտմանը. Աբրահամ Հովեյան Իշխանության մի թևը չգիտի, թե ինչ է անում մյուսը ԱՄՆ, թե՞ ԵԱՏՄ. Ռուսաստանը սրում է հարցը Պաշտպանության նախարարությունը կրկին խաբում է հանրությանը Դատարանը շտապում է Միքայել Աջապահյանի հարցում Զոհերի մայրերի պայքարը` մեզ օրինակ ու առաջնորդ. Դավիթ ՍարգսյանՉուվաշիայում մտածել են, թե ինչպես միաժամանակ աճեցնել գայլուկ և ստանալ արևային էներգիա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորանքը Կապան քաղաքի տոնի առթիվ Փաշինյանն ընդունակ չէ կառավարելու երկիրը. քաղաքացիՈչ թե խաղաղության պայմանագիր է, այլ նախընտրական բուկլետ. Ավետիք Քերոբյան«Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է՝ ինքնիշխանության սահմանափակման վտանգով». Սուրեն Սուրենյանց Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ. ՉալաբյանԱղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա է հայտնաբերվել Թրամփը բացառել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը Արարատ-Արմենիան նոր հարձակվող ունի. պաշտոնական ՌԴ-ում «Էլաստիկ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել Աշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերшզմի ընթացքում ամենավտանգավոր պահն է. The TelegraphԱդրբեջանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա Կայսրությունների մեծամտությունը Իսպանիայում անտառային հրդեհների զnhերի թիվը հասել է 3-ի Ղազախստանում իշխանությունում այլևս «ընտանեկան-կլանային համակարգ» չկա. Տոկաև Քայլի Ջենները Լոս Անջելեսում անցկացրած երեկոյան զբոսանքի ժամանակ հիացրել է համարձակ կտրվածքներով զգեստովՏավուշում 41-ամյա տղամարդը զբաղվել է ապօրինի ծառահատումներով (տեսանյութ) Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված Վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ. Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետինԲենզինի բորսայական գները կրկին բարձրացել են երկօրյա անկումից հետո Կապանում «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Volkswagen»-ին, ապա էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրшվորներ Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿ Ցավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան ՌԴ-ն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցում. Օվերչուկ Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասին Փաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» մասին
Ամենադիտված