Հայերեն


Արցախի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության վտանգը հիմնավորվում է ոչ թե ՄԱԿ-ի կողմից որոշակիացված մեկ-երկու գործոնների, այլ բոլոր՝ 14 գործոնների շրջանակներում. Ռուբեն Վարդանյան

Քաղաքականություն

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության բնակչության առջև 2020թ-ի պատերազմի ընթացքում, դրանից հետո և արդեն հարյուր օր տևող շրջափակման պայմաններում  ծառացել է գոյապահպանական լուրջ մարտահրավեր, ինչպես նաև այն, որ Ադրբեջանի պետական քաղաքականությունը միտված է բացառապես Արցախը հայաթափելուն, այդ թվում՝ ցեղասպանություն կազմակերպելու և իրականացնելու միջոցով՝ մենք Տարոն Սիմոնյանի գլխավորած իրավաբանական թիմի հետ համատեղ մշակել ենք ծավալուն (ավելի քան 120 էջ) դիմում-վերլուծություն՝ ուղղված Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Վերլուծությունը մշակվել է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերի, միջազգային կոնվենցիաների, այլ նաև 2014թ-ին ՄԱԿ-ի կողմից հրապարակված “Framework of Analysis for Atrocity Crimes: A tool for prevention” փաստաթղթի հիման վրա, որտեղ ներկայացված են Ընդհանուր 8 և Հատուկ 6 ռիսկային գործոններ։ Այս գործոններից մի քանիսի առկայությունն անգամ բավարար է ցեղասպանության վտանգը իրական համարվելու համար, ինչը պահանջում է անհրաժեշտ գործողություններ միջազգային հանրությունից՝ վերահաս ցեղասպանությունը կանխարգելելու նպատակով։

Վերլուծությունն իրավական և փաստական հիմնավորումներ է բերում բոլոր 14 գործոններով և դրանց ներքո ներկայացված ենթագործոններով՝ օգտվելով մինչ այս եղած ազգային և միջազգային կազմակերպությունների փաստահավաք եզրակացություններից և միջազգային իրավունքի կարգավորումներից։

Հատկանշական է, որ վերլուծության արդյունքում ապացուցվում է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ վերահաս ցեղասպանության վտանգը հիմնավորվում է ոչ թե ՄԱԿ-ի կողմից որոշակիացված մեկ-երկու գործոնների, այլ բոլոր՝ 14 գործոնների շրջանակներում: 

Այս դիմում-վերլուծություն մենք փոխանցում ենք Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությանը՝ հույս ունենալով, որ այն կներկայացվի միջազգային կառույցներին և Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականին»,- գրել է Վարդանյանը:

Նոր հաղորդագրություն շրջափակված Արցախից Ինչո՞ւ են ոմանք վախեցած Աբրահամյանի լռությունից ԱԱԾ-ի նոր հաղորդագրությունը. ինչ է տեղի ունենում Տեղ-Կոռնիձոր հատվածում.Մանկապարտեզում 6-ամյա երեխան ափսեները լվանալու հեղուկ է խմել. վիճակը ծայրահեղ ծանր է Ողբերգական դեպք. գայլը հոշոտել է 7-ամյա տղային Հասկացա, որ ես էի թիվ 1 մեղավորը. Փաշինյանը հրաժարական տվեց Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են Երկրաշարժ է տեղի ունեցել Ֆրանսիայում սոյայի հատիկներն աճեցվում են ագրովոլտաիկների տակ Ոչ սթափ վարորդի մոտ ատրճանակներ ու փամփուշտներ են հայտնաբերվել (տեսանյութ) Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ» Հայաստանում ձյուն է գալիս. իրավիճակն այս պահին Զոհ և վիրավոր ունենք. ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Խոշոր վթար Գարեգին Նժդեհի փողոցում. կան տուժածներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները և ժամանակացույցը Տեղ գյուղի սահմանին եռակողմ բանակցություններ են ընթացելՆոր պատերազմի պետք է պատրաստվել. Ադրբեջանը պայմանագիր չի՛ ստորագրում Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ) Ադրբեջանը հրաձգային զենք է օգտագործել«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին Ֆրանսիան պարտավոր է պաշտպանել Հայաստանին. Այն, ինչ կատարվում է այստեղ` սարսափելի է. Լորան Վոքիեն Խոշոր հրդեհ՝քաղաքի կենտրոնում Թուրքերը 5 կմ առաջ են եկել, զինվորներին ավտոբուսներով տանում են Երևան․ զոհված զինծառայողների ծնողները ահազանգում են ՍյունիքիցԹշնամու մեծ կուտակումներ են նկատվում Սոտքի ուղղությամբ Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանըՍամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԻնչպես է Ալեն Սիմոնյանը «կրծքով պաշտպանում» Վահագն Ալեքսանյանին. Տեսանյութ Հայկական խորհրդային երկրաբանական դպրոցը համարվում էր ամենաուժեղներից մեկը. Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվՄեկ օրում երեք խաղարկություն Ամերիաբանկից. MyAmeria-ի անակնկալները շարունակվում ենՔո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում Ինչպես են բերման ենթարկում Մհեր Սահակյանին (Տեսանյութ) Թոռնիկ Ալիյանը հայտնվել է ծուղակում․ Չալաբյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց «Ադրբեջանը կարող է ցանկացած պահի հարձակվել» Որտե՞ղ է կանգնել ադրբեջանական զորքը և որո՞նք են այլընտրանքային ճանապարհները Արտակարգ դեպք Սոթքի ոսկու հանքումԳրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների Արտարժույթների փոխարժեքները մարտի 31-ի դրությամբ Սիսիանի կողմից էլ կուտակում կա. հրաման տվող ա պետք․ ազատամարտիկ71-ամյա եղբայրը դանակահարել էր 69-ամյա եղբորը Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան Հրդեհ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճումԲրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Ադրբեջանցիները Տեղ գյուղի մոտ մեկ օրում հսկայական շինարարություն են արել․ բացառիկ լուսանկար Տարածքային նոր կորուստներՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանին օգնելու համար Ազգային ժողովում իշխանական Վլադիմիր Վարդանյանը և ընդդիմադիր Մհեր Սահակյանը ծեծել են իրարԽուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է ՖՈՏՈ. Ի՞նչ 300 մետր, մի հեկտար միայն գյուղի բնակիչներից մեկի արտում են առաջ եկել․ Տեղի բնակիչ. MediaHub Վանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում
Ամենադիտված