Սոչիի օդանավակայանը մառախուղի պատճառով փոխել է աշխատանքի ռեժիմը
Հասարակություն
Ցանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Սոչիի միջազգային օդանավակայանը փոխել է աշխատանքի ռեժիմը մառախուղի և վատ տեսանելիության պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սոչիի օդանավակայանն աշխատում է ըստ եղանակային պահանջների, իսկ օդանավի վայրէջք կատարելու կամ այլընտրանքային օդանավակայան ուղարկելու որոշումը կայացնում են օդանավերի հրամանատարները»,-ասվում է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հետաձգվում է 17 չվերթ, մասնավորապես դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և այլուր:
Ուղևորներին խնդրել են հետևել էլեկտրոնային ցուցատախտակներին, ցանկացած հարցի համար կարող են դիմել ավիաընկերությանը: