Հայերեն


Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Ռուբեն Վարդանյան

Blog

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանը հարյուր օր առաջ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միջանցքը փակելով նպատակ ուներ մեկուսացնել մեզ` այստեղ ապրող հայերիս: Դա ճնշման գործիք էր մեզ խեղճացնելու, մեր կամքը կոտրելու ու Արցախից մեզ դուրս հանելու համար: Բայց Ադրբեջանը ոչ միայն չհասավ իր նպատակին, այլև այդ քայլն ունեցավ հակառակ արդյունք: Դա սթափեցրեց մեզ բոլորիս, եկավ հիշեցնելու, որ մենք, մեր բոլոր տարբերություններով հանդերձ, նույն նպատակն ունենք՝ արժանապատիվ ու խաղաղ ապրել մեր հայրենիքում:
 
Այս 100-օրյա շրջափակման ընթացքում կարող ենք արձանագրել հետևյալը.
1. Դիմադրություն: Չնայած զրկանքներին ու ծանր ձմռանը՝ Արցախի ժողովրդի բացառիկ տոկունությունն ու անկոտրում կամքը ցույց տվեց, որ իրենք պատրաստ են դիմադրել ճնշումներին ու շարունակել 35 տարի առաջ սկսված պայքարը:
 
2. Համախմբում: Ճգնաժամը մեզ համար համախմբման յուրահատուկ ժամանակահատված դարձավ: Դեկտեմբերի 25-ի հանրահավաքով ժողովուրդը ցույց տվեց, որ պատրաստ է համախմբման:
 
3. Արժանապատիվ դիմակայում։ Մեր տղաները մարտի 5-ին արժանի հակահարված տվեցին ադրբեջանական ահաբեկչական գործողություններին՝ ցույց տալով, որ եթե պայքարում ես ոգով ու կամքով, քեզ հաղթել հնարավոր չէ։ Այդ արժանապատվության օրինակով մենք պետք է առջանորդվենք։
 
4. Միջազգային ուշադրություն: Մենք կարողացանք գրավել միջազգային հանրության, տարբեր երկրների և միջազգային կառույցների ուշադրությունը, լսելի դարձնել Արցախի ձայնը աշխարհում:
 
5. Կողք կողքի, բայց ոչ միասին: Ադրբեջանի այս գործողությունները ցույց տվեցին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության ներքո: Արցախի կարգավիճակը պետք է որոշվի այստեղ ապրող մարդկանց կամարտահայտման իրավունքի իրացման հիման վրա:
 
6. Սփյուռքի արձագանք: Արցախի ուժը Հայկական աշխարհին ստիպեց ավելի մեծ ուշադրություն դարձնել Արցախին և տարբեր հարթակներում բարձրացնել Արցախի հարցը:
 
7. Արցախի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ: Ադրբեջանին չհաջողվեց հասնել իր ծրագրերի իրականացմանը և ցույց տալ, որ Արցախի հարցն իր ներքին խնդիրն է:
 
8. Միջազգային դատապարտում: Միջազգային մի շարք կառույցներ դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու ՄԱԿ–ի արդարադատության դատարանը որոշում կայացրեցին՝ պահանջելով անհապաղ վերականգնել Հայաստանի հետ կապը:
 
9. Ինվետարիզացիա: Ճգնաժամը թույլ տվեց գնահատել մեր թույլ կողմերը և հասկանալ, թե ինչ է պետք է անել՝ դրանք ուժեղացնելու համար:
 
10. Բացթողումներ: Ի հայտ եկավ նաև «հարց լուծողներ» և «իրավիճակից օգտվողների» մի զանգված, որոնք այդպես էլ չգնահատեցին և չհասկացան իրավիճակի ողջ լրջությունը:
 
11. Խուսափում կոլապսից: Ծանր ձմռան, էներգետիկ ճգնաժամի, մյուս բոլոր ոլորտներում առաջացած դժվարությունները հնարավոր եղավ հաղթահարել առանց կոլապսի:
 
100 օր առաջ սկսված ու շարունակվող շրջափակումը մեզ կրկին հիշեցնում է՝ Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք: Մեր ճանապարհը հեշտ չէ, բայց դա նաև մեզ սովորեցրել է լինել աներևակայելի համառ: Սա հերթական անգամ ցույց տվեց նաև, որ արցախյան հարցը ոչ միայն Արցախում ապրող հայերի, այլ ողջ հայության հարցն է: Ես ավելի քան վստահ եմ, որ եթե մենք գործենք Արցախ, Հայաստան, Սփյուռք միասնության մեջ՝ հստակ նպատակով ու տեսլականով, մեզ հաղթել ոչ ոք չի կարողանա:
 

Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել 24 ժամ ջուր չի լինի Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատելԼարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԱդրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի և այդ պայքարը առաջնորդում է Աստված Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ Զոհաբերողն ու ժպիտը դեմքին զոհաբերվողը Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ը Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ կլինի Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց Վարչապետը Ծիծեռնակաբերդի դեպքից հետո տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ Մահացել է Նիկոլայ ՀովհաննիսյանըՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԲախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում
Ամենադիտված