Հայերեն


Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների

Հասարակություն

Մարտի 29-ին ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ մարտի 22-ին կայացած «Լաւագոյն գրաբարագէտ» խորագրով հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփումը։ Կազմակերպիչներ՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոն, ֆակուլտետի ՈւԳԸ, «Դասական դպրոց» կրթական հիմնադրամ։

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր հովիվ և թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի համակարգող Տ․ Պարթև քահանա Մուրադյանը ներկաներին փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու գնահատանքի խոսքը։ Ելույթներով հանդես եկան նաև «Դասական դպրոց» ԿՀ տնօրեն Մանե Ղևոնդյանը, «Իրական դպրոց» ԿՀ տնօրեն Վահագն Պողոսյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, ԵՊՀ Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ. դ., պրոֆ. Աննա Աբաջյանը, ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։

Ինչպես իր խոսքում նշեց «Դասական դպրոց» ԿՀ տնօրեն Մանե Ղևոնդյանը՝ «Լաւագոյն գրաբարագէտ» օլիմպիադայի նպատակներն են Հայոց դասական լեզվի շուրջ միավորել դպրոցականներին, ուսանողներին, դասախոսներին և այլ հետաքրքրված անձանց, խթանել ուսանողների հետաքրքրությունը դեպի Հայոց դասական լեզվի նորովի ուսումնասիրումն ու մեկնաբանումը, դասական լեզուների համատեքստում վերաիմաստավորել Հայոց դասական լեզվի դերը և ի վերջո ստեղծել մրցույթի մի ձևաչափ, որը շարունակական կլինի և ժամանակի ընթացքում կընդգրկի առավել մեծ լսարան:

Աշխարհաբար տեքստը գրաբարի փոխադրման մրցույթում 1-ին կարգի մրցանակի արժանացավ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Անի Թադևոսյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց նույն ֆակուլտետի ուսանող Թամարա Կարապետյանը, իսկ 3-րդ տեղում Արցախի պետական համալսարանի ուսանող Գոհար Հայրապետյանն էր:

Գրաբարով շարադրությունների մրցույթում լավագույնը Գևորգյան ճեմարանի սան Արման Աբրահամյանի «Երկիր Նաիրի Հայաստանս» աշխատանքն էր: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Գևորգյան ճեմարանի սան Գևորգ սարկավագ Կարապետյանը, իսկ 3-րդում՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Ժենյա Ղազարյանն էր:

«Ակընկալում ենք, որ այս եւ յետագայ մրցոյթների յաղթողների հետ կը համագործակցենք մեր նոր դասագրքերի, ծրագրային ապահովման եւ այղ գրաբարեան նիւթերի ստեղծման գործում, քանի որ մաւտակայ տարիներին Գրաբարով նոր բովանդակութիւն ստեղծման կարիքը շատ ենք ունենալու» - իր խոսքում նշեց Վահագն Պողոսյանը՝ շնորհավորելով հաղթողներին։

Մրցանակային անվանակարգեր զբաղեցրած ուսանողներն ստացան խրախուսական դրամական պարգևներ և մասնագիտական գրականություն՝ գիտելիքներն ամրապնդելու նպատակով։

Հիշեցնենք, որ օլիմպիադան ունեցավ ավելի քան 30 մասնակիցներ ամբողջ Հայաստանից՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, Գևորգյան ճեմարանից, Արցախի պետական համալսարանից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցից, «Իրական դպրոց» ԿՀ-ից, «Հերացի» դպրոցից, Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան համար 87 միջնակարգ դպրոցից։

Օլիմպիադայի հովանավորներ՝ «Ինստիգեյթ», «Բուտեխ» և «Փի-արտ» ընկերություններ, Արարատյան հայրապետական թեմ։

Մեր երկրում գործող վարչախումբը, Անկարայի և Բաքվի ուղիղ հանձնարարությամբ, այսօր փորձում է Անկախության հռչակագիրը դուրս բերել մեր Սահմանադրության շրջանակից. «Հայաքվե»Մեզ պետք է մեկը, որն ուղղություն կտա հայոց աշխարհին. քաղաքացիԻնչպե՞ս են փորձում «պարզաջրել» շարունակական զիջումները. «Փաստ» «Ամեն ինչ իր գինն ունի, իսկ այս դեպքում գինը վճարում ենք միայն մենք». «Փաստ» Հեղափոխություն չանելը դեռ համաձայնության նշան չէ. «Փաստ» Սկսվել է «խաղաղություն» բառը ժողովրդի վրա ծախելու գործընթացը. «Փաստ» Թիրախավորված է ողջ ժողովուրդը. քաղաքագետ Իսկապե՞ս ընտրությունները կլինեն հերթական. «Փաստ» Այն, ինչ վատ է անձամբ Փաշինյանի համար, կարող է շատ լավ լինել Հայաստանի համար և հակառակը. «Փաստ» Ապագա անվտանգության երաշխիքները պետք է լինեն այնպիսի մակարդակի, որ Պուտինը, Մոսկվայում նստած, անգամ չմտածի Ուկրաինայի վրա hարձակվելու մասին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՁկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ոստիկանության վրա զինված հարձակում է իրականացվել, կա 5 զոհ Վեյգան «Չելսիից» տեղափոխվեց «Վիլյառեալ» Օգոստոսի 22-ը Ծովակալ Իսակովի ծննդյան օրն է Մենք նրանց հետ հարաբերություններ կկառուցենք, դրան ենք միտված. Լուկաշենկոն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին88-ամյա կնոջ տնից գողություն կատարած 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է Իսկ դուք գիտեք՝ որտե՞ղ են Երևանի ստորգետնյա գաղտնի թունելները․ «Գողություն հայկական ձևով» ֆիլմը գուցե պատասխանի ձեր այս հարցին Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է «Дружба» գազատարի վրա hարձակման պատճառով. ՍիյարտոԱրցախից տեղահանված անձինք կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետական տուրքի վճարիցՄաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ. Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մեհրիբան ԱլիևայինՌուս-ուկրաինական hակամարտության խաղաղ կարգավորման հարցում պարզություն կլինի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. ԹրամփԹամարա Պետրոսյանի ֆոտոշարքը Կիպրոսից «Կախիչ օպերացիայից» մինչև պետական պարտք․ Նարեկ Կարապետյանը` կառավարության աշխատանքի մասինՔաղաքական լիդերը, ով սիրում է սեփական երկիրը և ժողովրդին, չպետք է վախենա սեփական ժողովրդին ճշմարտությունը ասելուց․ Մհեր ԱվետիսյանՆիկոլին պետք է, որ դավաճանություն անելիս իր դեմ կուտակումներ չլինեն. Հովհաննես Իշխանյան Ալիևի հանձնարարությունը միջամտությու՞ն է, թե՞ ոչ. Նաիրի Սարգսյան «Ուսանողական ամառ - 2025» -ի շրջանակում քաջարանցի ուսանողները այցելել էին ԶՊՄԿ Փաստաթուղթն ավելի շատ անորոշություններ է ստեղծել, քան որոշակիություններ․ այն որևէ խնդիր չի լուծել․ Նաիրի Սարգսյան Մոսկվան պատրաստ է որոշակի ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման հարցում. Լավրով Գազայում սովը որպես պատերազմի միջոց օգտագործելը ռազմական հանցագործություն է. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել Միանձնյա իշխանական շահով` երկիրը պահում են պատերազմի սպառնալիքի տակ. Արմեն Մանվելյան Պետք է Երևանից դուրս գալ, գնալ մարզեր, սոցիալական խնդիրներ լուծել. Ավետիք Չալաբյան Էդմոն Մարուքյան․ Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունները, պատճառները հստակ են Արամ Վարդևանյան․ «Կարապետյանի կալանքի երկարաձգման բողոքի մակագրումը անհասկանալիորեն ձգձգվում է» «Մարդիկ կարոտել էին ինձ ու Մոսոյին միասին տեսնելուն». Անի Երանյանը՝ «Քեզանից հետո» ֆիլմի մասին Աֆրիկան կարող է դառնալ «վերականգնվող էներգիայի գերտերություն» Փաշինյանը Մակունցին նոր պաշտոնի է պատրաստում Օգոստոսի 18-ից 21-ը Վայոց ձորում անցկացվեց «Հայաքվեի» ուսումնամարզական ճամբարըՓաշինյանը չի գնա արտահերթի՝ խմբակցության պահանջով Դավաճանության մեխանիկա. ինչպե՞ս նվազեցնել ՀՀ պաշտպանունակությունը YoSpace խմբի Yo պրոդուկտները ներկայացվել են Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ինՆիկո´լ, դու առուծախի մասնագետ ես, հողատու և դավաճան. քաղաքացի «Խաղաղության» դիմակով՝ դեպի նոր պատերազմ. ինչ խոստովանեց Փաշինյանը Քաջարանցի ուսանողները ծնողների աշխատավայրում էին` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ալիևին խաղաղություն պետք չէ, նա այն որպես զիջում է ընկալում. Մենուա Սողոմոնյան Հայաստանում կա քրեաօլիգարխիա, այն պետք է քանդել. Արմեն Մանվելյան Դատական դեպարտամենտը արձագանքում է լրագրողների դժգոհություններին Շենգավիթի դատարանում Մեծ Բրիտանիայի բնակիչները գումար են վաստակում արևից շնորհիվ Tesla-ի նոր ծրագրի Ի՞նչ է իրականում կատարվում թիվ 109 մանկապարտեզում. Հայկ Կոստանյան
Ամենադիտված