Հայերեն


Մենք մեր հողի վրա ենք, ոչ մի տեղ չենք գնալու. Ռուբեն Վարդանյան

Blog

«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ադրբեջանի կողմից՝ իր պայմանավորվածությունների հերթական խախտումը էլ ավելի է սրել իրավիճակը Արցախի շուրջ։ Այդ կապակցությամբ երեկ մենք աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել, գործողությունների ծրագիր քննարկել և որոշակիացրել ստեղծված իրավիճակից դուրս գալու կոնկրետ քայլերը։

Արցախի բնակիչների հետ մի շարք հանդիպումներ են անցկացվել, համատեղ քննարկվել են հիմնական մարտահրավերները, ձևավորվել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, Արցախի և Հայաստանի ղեկավարությանը, ինչպես նաև միջազգային հանրությանն ուղղված հիմնական պահանջները։

Արցախի երիտասարդության նախաձեռնող խումբն իր կողմից ձևակերպել և հաստատել է գործողությունների ծրագիր, որը պետք է իրականացվի, եթե Ադրբեջանը պատրաստ չլինի վերադառնալ Եռակողմ հայտարարության տառի ու ոգու պահպանմանը, ու ես իմ կողմից ամբողջությամբ սատարում եմ երիտասարդներին։

Աշխատանքային հանդիպումներ են անցկացվել Արցախի քաղաքական կուսակցությունների հետ, որոնց ընթացքում մշակվել է միասնական դիրքորոշում՝ իրադարձությունների ցանկացած զարգացման պարագայում Արցախի ժողովրդի շահերի միանշանակ պաշտպանությանն ուղղված քայլերի առնչությամբ։

Արցախի Հանրապետության և Արցախի Անվտանգության խորհրդի ղեկավարների հետ ևս քննարկումներ են եղել, որոնց շրջանակներում վերահաստատվել են բնակչության միասնական սկզբունքներն ու դիրքորոշումը, այն է՝ մենք մեր հողի վրա ենք, ոչ մի տեղ չենք գնալու և չենք հրաժարվելու նրանից:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը տեղեկացվել է Արցախի ժողովրդի և քաղաքական ուժերի դիրքորոշման մասին, ինչպես նաև նշվել է, որ մենք նրանց կողմից միջանցքի ապաշրջափակմանն ուղղված կոնկրետ քայլեր ենք սպասում։ Այսպիսի պայմաններում միջանցքը մեր կողմից չի օգտագործվելու: Այս հարցում որևէ փոխզիջում չի կարող լինել։ Հայաստանի հետ առանց սահմանափակումների ուղիղ և ազատ կապի ապահովումը մեր անվերապահ պայմանն է: Մենք անելու ենք ամեն ինչ՝ մեր իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Եթե ռուսական խաղաղապահ զորախմբին և միջազգային հանրությունը չհաջողվի ոչինչ փոխել, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահելու մեր հայրենակիցների օրինական շահերի պաշտպանությանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ դրա համար օգտագործելով եղած խաղաղ և այլ միջոցները։

Կոնկրետ թեզեր են ներկայացվել բոլոր քաղաքական ուժերին և դերակատարներին, և մենք սպասում ենք նրանց արձագանքին։ Միաժամանակ մենք ինչպես Արցախում, այնպես էլ Արցախից դուրս գտնվող բոլոր շահագրգիռ և առողջ ուժերի մասնակցությամբ յուրաքանչյուր կետի և թեզի շուրջ հանրային քննարկումներ ենք սկսում։

Տասնյակ հասցեներում լույս չի լինի Քաղաքացիները Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունքի մոտ են` ի աջակցություն բերման ենթարկվածների Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Ջահերով երթը. հիշողության կանչը 109 գարուն անց (ֆոտոշարք) Ջահերով երթ՝ Կիրանցում (տեսանյութ) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համար Ուկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ոստիկանները Տավուշում քաղաքացիներին բերման են ենթարկումՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումները Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հրատապ եթեր. Պայթյունավտանգ իրավիճակ Տավուշում. Վերլուծաբանը մանրամասներ է ներկայացնում Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանՀայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են ԼՂ Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբԱլիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՍյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտանբերվել է տղամարդու կախված մարմին Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ին Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՓաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
Ամենադիտված