Ավտոբուսը ընկել է ձորը․ զոհվել է 18 մարդ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեքսիկայի հարավում գտնվող Նայարիտ նահանգի Կոմպոստելա մունիցիպալիտետում ավտոբուսն ընկել է ձորը, զոհվել է առնվազն 18, վիրավորվել՝ 33 մարդ։ Այս մասին կիրակի հայտնել է EFE գործակալությունը։
Նշվում է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են շրջանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, որոնք պարզում են վթարի պատճառները