Հայերեն


Թուրքիայի պահանջը մեր իշխանությունների դիվանագիտական սխալ հաշվարկների և ձախողման հետևանք է. Մանե Թանդիլյան

Blog

Ապրելու Երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հին հունական վրեժի աստվածուհի Նեմեսիսը կոչված է եղել պատժել նրանց, ովքեր խախտել են բարոյական և հասարակական նորմերը։
 
Երբ հայ ժողովրդի համար չգործեց իրավական ոչ մի մեխանիզմ պատժելու հանցագործներին՝ 1915թ․-ի ոճրագործության կազմակերպիչներին, Հայոց ցեղասպանությանը նպաստած դավաճաններին, հայորդինները ստիպված դիմեցին գործողության, որը կրեց վրեժի աստվածուհու անունը՝ «Նեմեսիս»։
 
Այդ գործողության արդյունքում ազգային արժանապատվության ասպետների բազկի ուժը ճաշակեցին ոչ միայն երիտթուրքերը՝ հայոց եղեռնի կազմակերպիչները, այլև՝ մի շարք դավաճաններ, որոշներն էլ ազգությամբ հայեր էին, ինչպիսիք են․
 
Հարություն Մկրտչյան՝ Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար,
Վահե Եսայան ՝ թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակը, որոնք սպանվեցին 1915 թվականին,
Արշավիր Յասյան՝ դավաճանել է հայերին, ինչի արդյունքում Թալեաթի մահափորձը կասեցվել է, իսկ «Հնչակյան» կուսակցության 21 անդամներ ենթարկվել են մահապատժի,
Հմայակ Արամեանց ՝ իր տրամադրած տեղեկությունների արդյունքում՝ կախաղան են բարձրացվել «Հնչակյան» կուսակցության անդամներ, որոնք նախատեսում էին Թալեաթ փաշայի մահափորձը և այլք։
 
Հայոց ցեղասպնությունը ճանաչել են բազմաթիվ երկրներ։
 
Այսօր, թուրք պաշտոնյան, որը աշխարհում ահաբեկչական խմբավորում ճանաչված «գորշ գայլերի» նշանն է ցուցադրել, համարձակվում է պահանջներ ներկայացնել մեր երկրում մեր հիշողության արտացոլանքը համարվող հուշարձանի վերաբերյալ, որովհետև սրան նախորդել էին հուշակոթողի առնչությամբ հայ պաշտոնյաների տարբեր ձևաչափերով մեղայական տեքստերը՝ փոխանակ արժանի պատասխան տալուն աշխարհի կողմից ճանաչված ոճրագործության ժառանգներին։
 
Այս պահանջը իշխանությունների դիվանագիտական սխալ հաշվարկների և ձախողման հետևանք է, երբ նրանց նպատակների ու քայլերի մեջ թշնամու ողորմածությանն ապավինելու քաղաքականություն է դրսևորվում։
 
Թուրքերին պետք էր հիշեցնել, որ Եղեռնի հուշահամալիրը կառուցվել է Հայոց ցեղասպանությունից 50 տարի անց, որովհետև հայ ժողովուրդը չի մոռացել իր հետ կատարվածը անգամ որևէ արձան չլինելու պարագայում։ Ու սա էլ չի մոռանալու։
 
Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը այլ աշխարհաքաղաքական օրակարգ ունի, որը հաշվարկված և վաղուց պլանավորված քայլերով իրականություն է դարձնում։ Ու եթե այսպես շարունակենք ապավինել թշնամու ողորմածությանը, արդեն մեր փոխարեն ոչ միայն կորոշեն ինչ հուշարձան ունենալ, այլև՝ մեր փոխարեն կլինեն․․․ այդ մասին վկայող կայքը վկա (մեկնաբանության մեջ)

 

ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով«Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Հրդեհ Ալաշկերտ գյուղում Մայիսի 15-ին ստորագրվելու է 4 գյուղերի հանձնման պայմանագիրը. պայմանավորվել են այսօր սահմանազատման համար հանդիպած կողմերը Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՊուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԵրբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում հնդիկ է անհետ կորել Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունըԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանՄյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Խոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույց Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը
Ամենադիտված