ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է արել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելգորոդի մարզ ներխուժած ուկրաինական ազգայնական կազմավորումները ջախջախված են, ոչնչացվել է ավելի քան 70 ահաբեկիչ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունը նշել է, որ Կիևի ռեժիմը, պարտություն կրելով Արտյոմովսկ քաղաքում, անցել է խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական գործողությունների իրականացմանը:
«Մայիսի 22-ին «Կոզինկա» միջազգային անցակետի, ինչպես նաև Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի մի շարք այլ քաղաքացիական օբյեկտների ինտենսիվ հրետակոծությունից հետո ուկրաինական ազգայնական կազմավորման ստորաբաժանումը ներխուժել է ՌԴ տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հակաահաբեկչական գործողության ընթացքում ավիացիայի հարվածների, հրետանու կրակի և Արևմտյան ռազմական օկրուգի` պետական սահմանը ծածկող ստորաբաժանումների ակտիվ գործողությունների շնորհիվ ազգայնական կազմավորումները արգելափակվել և ջախջախվել են:
Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, որ ողջ մնացած ազգայնականները հետ են շպրտվել Ուկրաինայի տարածք, որտեղ նրանց ուղղությամբ շարունակվել է կրակային խոցումը մինչև ամբողջական չեզոքացումը։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով` ոչնչացվել է նաև չորս մարտական զրահապատ մեքենա և հինգ պիկապ։
Ավելի վաղ ՌԴ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր, որ Ուկրաինայի կողմից գնդակոծությունների և կվադրոկոպտերից պայթուցիկ սարքերի նետման հետևանքով 12 մարդ է վիրավորվել։