Հայերեն


Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:

Վրաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական վրացի ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված պետություն կառուցելու նպատակով՝ ավելի քան մեկ դար առաջ այս օրը վրացի ժողովուրդը վճռական քայլ կատարեց անկախության վերականգնման ուղղությամբ և այսօր էլ հաստատուն քայլերով շարունակում է իր ուղին։

Ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանի հետ փոխշահավետ և բարիդրացիական հարաբերությունների խորացումը մեր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է, և լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում ևս Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արդյունավետ գործունեություն, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և զարգացում»:

Վրաստանի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման 105-րդ տարեդարձի կապակցությամբ։

Պետականության կերտման ճանապարհը միշտ չէ, որ հարթ է եղել, սակայն հայ և վրացի ժողովուրդներն իրենց հետևողական պայքարի շնորհիվ ապացուցել են անկախ պետություն ունենալու իրենց իրավունքը և այսօր էլ, հավատարիմ մնալով իրենց ձգտմանը, շարունակում են սերտորեն համագործակցել պետականաշինության գործում:

Վստահ եմ, որ առկա փոխգործակցության ներուժը և գործընկերությունը խորացնելու երկու բարեկամ երկրների հաստատակամությունը հետագայում ևս կնպաստեն ու նոր խթան կհաղորդեն հայ և վրացի ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերությունների ու փոխշահավետ համագործակցության զարգացմանը։

Գնահատելի համարելով բարեկամ Վրաստանի ձեռքբերումները՝ հավաստիացնում եմ, որ Հայաստանը Վրաստանի համար վստահելի բարեկամ ու հարևան պետություն է և այդպիսին մնալու է։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արդյունավետ գործունեություն, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և զարգացում»:

Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասին Փաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» մասին Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Նաիրի Սարգսյան․ Վաշինգտոնի հռչակագիրը Հայաստանի համար տնտեսական հեռանկար չի բացում Սամվել Կարապետյանի գործը՝ իշխանության իրական դեմքի բացահայտում970 դոլար՝ աղբի տոպրակ հիշեցնող ինչ-որ բանի համար. Balenciaga-ի հերթական անհեթեթ առաջարկըԵվրահանձնաժողովը հույս ունի սեպտեմբերին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթըՆուբարաշենի թռչնաբուծարանի մոտակա տարածքում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակումՀուլիսի 15-ի դրությամբ Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները, որոնք կանգնեցված էին նշանավոր անձանց հիշատակին. հայտարարությունԹմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են (տեսանյութ) Այո, կա առաջարկ, այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է. Սպերցյանը հաստատել է տրանսֆերային լուրերըBitcoin-ը սահմանել է նոր ռեկորդ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, կյանքի կոչվելու դեպքում, շոշափելի օգուտներ է պարունակում նաև Իրանի և ՌԴ-ի համար. Փաշինյանը՝ Fox News-ինԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարը ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմաց․ Al Arabiya«Ամենուր ինձ հետ լավաշ եմ տանում»․ Սիրուշո Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանքԶելենսկին և Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքները Էդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված Սերոբ Գասպարյանին «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Նախապես ստորագրված, այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» լիակատար իրականացումից հետո մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայում. Օսկանյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր ԿամենդատյանՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն Մանվելյան «Առաջին հայացքից սիրել եմ Նարինեին, գիտեի, որ իմ երեխաների մայրն է դառնալու»․ Ավո Ադամյան Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները կազատվեն Օմանի մուտքի արտոնագրի պահանջից Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիրՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են հենց նախաստորագրված համաձայնագրի կետերին. ադրբեջանագետ ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա» Ադրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր Կամենդատյան Ոսկին էժանանում է ապրանքային շուկաներում Գնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացի Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համար Արհեստական բանականության կիրառումը բացասաբար է անդրադառնում բժիշկների հմտությունների վրա. հետազոտություն
Ամենադիտված