MediaHub-ի տեղեկությունով՝ Արտաշատի հարակից գյուղերից մեկի շրջանավատներն այսօր մեքենանն արագ վարելով անցել են  Նշավանի դպրոցի տարածքով։ Նշավանի դպրոցի 10-րդ դասարանից մի աշակերտ դիտողություն է արել՝ ասելով, թե դպրոց է, հանգիստ քշեք, աշակերտի այս խոսքերից հետո շրջանավարտները իջել են մեքենայից, հարձակվել աշակերտի վրա ու սկսել ծեծել, հետո մեքենայի շարժիչը միացրել ու տղայի վրա քշել։

Աշակերտին հիվանդանոց են տեղափոխել, վնասվածքներ ունի։ 

MediaHub-ը կապ հաստատեց աշակերտի հոր՝ Արթուր հետ, վերջինս նշեց, որ տեղի ունեցածից շատ տեղյակ չէ։

«Հիմա Էրիկը հիվանդանոցում է, ոչնչից տեղյակ չեմ, մատն է վնասվել, հետազոտում են։ Չգիտեմ, թե ինչից է վեճը սկսվել, իմացել եմ ու արագ հիվանդանոց եկել»,-ասաց հայրը։

Հաջորդիվ կներկայացնենք միջադեպի այլ մանրամասներ:

Լիաննա Թորոսյան