Հայերեն


Եվրամիությունն այլևս կախված չէ ռուսական հանածո վառելիքից արևի շնորհիվ

Տնտեսություն

Եվրամիությունն այլևս կախված չէ ռուսական հանածո վառելիքից: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Մաքֆին:

Նրա խոսքով, վերջին 12 ամիսների ընթացքում ԵՄ-ն ցույց է տվել, որ ունակ է դիմակայել Ռուսաստանին և էներգիայի աղբյուրները որպես զենք օգտագործելու նրա փորձերին։ «Ռուսական ածխի ներմուծումը ԵՄ դադարել է, նավթի ներմուծումը չնչին մասն է կազմում այն ամենի, ինչ եղել է պատերազմից առաջ, իսկ ռուսական գազն արագորեն անհետանում է ԵՄ շուկայից»,-նշել է Մաքֆին:

Այսպես, ռուսական խողովակաշարային գազի մատակարարումները պատմականորեն կազմել են Եվրամիության ներմուծման մոտ 45-50 տոկոսը՝ նախքան Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա։ 2023 թվականի մարտին այդ ցուցանիշը նվազել է մինչև 8 տոկոս։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը պարզաբանել է, որ դա հնարավոր է դարձել երեք գործոնների շնորհիվ։ Այդ գործոններից մեկը վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիան է. 2022 թվականին Եվրամիությունում 16 տոկոսով ավելի շատ հողմային և արևային էներգիա են արտադրել, քան մեկ տարի առաջ, ինչը թույլ է տվել փոխարինել 11 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազը, հայտնել են Բրյուսելում: Այս ուղղության հետագա զարգացման համար ԵՄ անդամ երկրները մուտք ունեն 270 միլիարդ եվրո արժողությամբ հիմնադրամ, որը ստեղծվել է՝ նպատակ ունենալով օգնել նրանց հրաժարվել ռուսական էներգակիրներից։

Արևային էներգիայի շեշտակի զարգացումը ԵՄ-ում հնարավորություն է տվել նվազեցնել կախվածությունը ոչ միայն Ռուսաստանի հանածո վառելիքից, այլև Չինաստանից, որը համարվում է Արևմուտքի ամենամեծ հակառակորդը։

Ըստ էության, եվրապաշտոնյան իր այս արձանագրումներն անելով վկայում է արևային էներգիայի ահռելի նշանակությունը ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, քաղաքական իմաստով։ Հենց արևն է, որ նպաստում է քաղաքական կապվածության թոթափմանը։ Իսկ մենք բազմիցս ենք փաստել արևային էներգիայի զարգացման կարևորությունը երկրների քաղաքական ինքնիշխանության համար։

Հայաստանում, ուր արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», օդի պես անհրաժեշտ է արևային էներգիայի զարգացումը, ինչը մեր երկրին նույնպես կօգնի ձերբազատվել վառելիքի հետևանքով առաջացած քաղաքական կախվածությունից։

Սուրեն Մնացականյան

Թրամփը հայտարարել Է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման մասին Պակիստանը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել հարաբերությունները Հայաստանի հետԱլլա Պուգաչովան հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից․ Spletnik «Լիվերպուլը» հայտարարել է հերթական ձեռքբերման մասին Լուկաշենկոն Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ․ հրավերն ընդունվել է Սամվել Կարապետյանի գործը` վճռորոշ Հայաստանի ապագայի համար․ InDepthNews Արևմուտքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի. Արմեն ՄանվելյանԹրամփի բանավոր խոսքը երաշխիք չէ, ուժային ներկայություն է պետք. Ավետիք ՉալաբյանBRICS-ի ղեկավարները պետք է աջակցեն Պուտինի և Թրամփի խաղաղության ձգտմանը. Աբրահամ Հովեյան Իշխանության մի թևը չգիտի, թե ինչ է անում մյուսը ԱՄՆ, թե՞ ԵԱՏՄ. Ռուսաստանը սրում է հարցը Պաշտպանության նախարարությունը կրկին խաբում է հանրությանը Դատարանը շտապում է Միքայել Աջապահյանի հարցում Զոհերի մայրերի պայքարը` մեզ օրինակ ու առաջնորդ. Դավիթ ՍարգսյանՉուվաշիայում մտածել են, թե ինչպես միաժամանակ աճեցնել գայլուկ և ստանալ արևային էներգիա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորանքը Կապան քաղաքի տոնի առթիվ Փաշինյանն ընդունակ չէ կառավարելու երկիրը. քաղաքացիՈչ թե խաղաղության պայմանագիր է, այլ նախընտրական բուկլետ. Ավետիք Քերոբյան«Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է՝ ինքնիշխանության սահմանափակման վտանգով». Սուրեն Սուրենյանց Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ. ՉալաբյանԱղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա է հայտնաբերվել Թրամփը բացառել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը Արարատ-Արմենիան նոր հարձակվող ունի. պաշտոնական ՌԴ-ում «Էլաստիկ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել Աշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերшզմի ընթացքում ամենավտանգավոր պահն է. The TelegraphԱդրբեջանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա Կայսրությունների մեծամտությունը Իսպանիայում անտառային հրդեհների զnhերի թիվը հասել է 3-ի Ղազախստանում իշխանությունում այլևս «ընտանեկան-կլանային համակարգ» չկա. Տոկաև Քայլի Ջենները Լոս Անջելեսում անցկացրած երեկոյան զբոսանքի ժամանակ հիացրել է համարձակ կտրվածքներով զգեստովՏավուշում 41-ամյա տղամարդը զբաղվել է ապօրինի ծառահատումներով (տեսանյութ) Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված Վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ. Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետինԲենզինի բորսայական գները կրկին բարձրացել են երկօրյա անկումից հետո Կապանում «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Volkswagen»-ին, ապա էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրшվորներ Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿ Ցավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան ՌԴ-ն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցում. Օվերչուկ Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասին Փաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները
Ամենադիտված