«Վերջին զանգին» հատուկ տարածք է տեղափոխվել 112 մեքենա, 102-ի ղեկին՝ անչափահասներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը մայիսի 26-ին հանրապետության ողջ տարածքում իրականացրեց ուժեղացված ծառայություն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել միջոցառման մասնակից 112 տրանսպորտային միջոց, որոնցից 102-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր: