Հայերեն


Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայաստանի պետության միջազգային օրինականությունը. Ադոնց

Ամենաընթերցված

«Երկրի մասին խոսել կադաստրի վկայականի փիլիսոփայության մեջ, դա խայտառակություն է, ամոթէ»։ Արտակարգ և լիազոր դեսպան, նախկին փոխարտգործ նախարար, Ռուսաստանի հայերի միության Հայաստանի հարցերով փոխնախագահ Ավետ Ադոնցն այսպես է բնորոշում Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արված հայտարարությունը՝ թե Հայաստանը կադաստրի վկայական չի ունեցել, և եթե Ադրբեջանը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, ապա այն կլինի մեր կադաստրի վկայականը և մենք կհաղթահարեն տնվորի մեր կարգավիճակը։

Դիվանգետն օգտագարոծելով Փաշինյանի բառապաշարը հակադարձում է՝ «առանց կադաստրի վկայականի ՄԱԿ-ի անդամ չեն դառնում»։

Ադոնցն  հազարամյակների պատմություն ունեցող ազգի ներկայացուցիչներին տնվոր չի համարում. «Կադաստր և տնվոր... ողբամ ես, կարող եմ ասել։ Պատմության մեջ առաջին անգամ է, որ որևէ պետության ղեկավար նման տիպի որակավորումներ տա իր իսկ սեփական պետությանը, իր իսկ սեփական ժողովրդի վերաբերյալ»:

Շուրջ 30 տարի դիվանագիտության բնագավառում պաշտոնավարած Ադոնցն ասում է, թե ցավում է, որ Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը խոսում է Հայաստանի պետության, պետականության մասին, նրա ձևակերպմամբ, թաղապետարանի մակարդակով՝ կոչ անելով Փաշինյանին պետությունը չհամեմատել կադաստրի հետ։

Նախկին փոխարտգործ նախարարի համոզմամբ՝ Փաշինյանը դեմարկացիայի և դելիմիտիացայի գործընթացը խորհրդարանում ներկայացրեց իբրև Ադրբեջանի կողմից կադաստրի վկայական ստանալու գործընթաց, այսինքն, ըստ վարչապետի, Ադրբեջանն է, որ պետք է ձևակերպի և ներկայացնի Հայաստանին այդ փաստաթուղթը։

Արտակարգ և լիազոր դեսպանը հիշեցնում է՝ Ադրբեջանը դեռ ինքն իր կադաստրի վկայականի փնտրտուքներում է։ 100-ամյա պետություն է ընդամենը, որի պետության կարգավիճակն անգամ հարցականի տակ է:

«Իսկ Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայաստանի պետության միջազգային օրինականությունը։ Սա արվում է այն դեպքում, երբ անկախ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ, ինչը նշանակում է, որ այդ երկրները ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- Vesti.am-ի հետ զրույցում նշեց դեսպանը։

Ադոնցի գնահատմամբ՝ Փաշինյանը պրիմիտիվ, անընդունելի, մարդկանց արժանապատվությունը ոտնահարող հայտարարություններով իրականում փորձում է նախապատրաստել ժողովրդին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որով ինչպես ինքն է հայտարարել ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։

 Ընդորում, ըստ Ադոնցի, նման հայտարարությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը այդ բանակցություններում լուրջ ճնշումների տակ է, մինչդեռ ընդունված նորմերի համաձայն՝ ճնշումների ներքո չի կարող սահմանազատման գործընթաց վարել:

Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռանալն այլընտրանք չունի․ Մանե ԹանդիլյանՔաղաքական գործիչները, առաջին հերթին պետական պաշտոնյաները, պետք է պատասխանատու լինեն իրենց արարքների և խոսքերի համար․ Մեսրոպ ԱռաքելյանՄեսրոպ Առաքելյանը հերքում է տեղեկությունը՝ Քյոխը ողջ է Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է լքել Արցախը․ Տիգրան ՀակոբյանԳյումրիում որոնում են 2 օտարերկրացու. ովքեր են նրանք և ինչի մեջ են կասկածվումՌուբեն Վարդանյանը հրաժարվել է լքել Արցախը Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինելԱրցախից նոր հաղորդագրութուն ստացվեց Արթուր Ալեքսանյանը հաղթեց երկու րոպեում ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի մարզերը միանում են հանուն Արցախի պայքարին Քյոխը ողջ է Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՄԻԵԴ-ը միջոց է կիրառել ընդդեմ ԱդրբեջանիՌուս խաղաղապահների դիրքը ոչնչացվել է. 20-ից ավելի զոհ կաԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արցախում ադրբեջանցիները ևս երկու ռուս խшղшղшպшհ են սպшնել. 24News.am Նոր հաղորդագրություն Արցախից. ինչ են բանակցում Լևոն Քոչարյանը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել. նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿԱրևային էներգիան փրկում է Մադագասկարը Իրանը՝ Սյունիքի մասինԻ՞նչ է հայտարարում Ալիևի օգնականը Զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը Ուսանողները դուրս են եկել փողոց. Երևանի բուհերում համատարած դասադուլ էԶոհեր, վիրավորներ, կորածներ՝ Ներքին Հոռաթաղում Գիշերային ակումբներից մեկում ծագած վեճն ավարտվել է դանակահարությամբ Ոստիկանությունը ձերբակալել է Լևոն Քոչարյանին Հունվարի 1-ից ելքի վիզայի անհրաժեշտություն չի լինի Արցախի տեղեկատվական շտաբը նոր հաղորդագրություն տարածեց Ռուբլու և դոլարի փոխարժեքները Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել Սլավիկ Աղաբալյանը Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի ռազմական գործողության մասին. Էրդողան Պայքարը շարունակում ենք. Թեւանյանին բերեցին Քննչական կոմիտե Սա կարող է դաս լինել բոլորի համար, ովքեր միջնորդության հարցում թեքվելու են դեպի Արևմուտք. Զախարովա Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ադրբեջանցիներն ապամոնտաժել են Շուշիի հայտնի հաղթական տանկը Ուղիղ միացում. Ինչ է կատարվում Երևանում Երևանի մի շարք դպրոցներում դասադուլ է Իրադրությունն առաջնագծում՝ 09։00 դրությամբ Ինչ իրավիճակ է ՍտեփանակերտումԿոչ եմ անում քաղաքացիներին չշեղվել բուն օրակարգից և այսօր՝ ժամը 10։00-ին լինել Կառավարության շենքի դիմաց. Անդրանիկ ԹևանյանՃարտարի դիրքերը ադրբեջանցիները գրավել են, այժմ քաղաքից 2 կիլոմետր են հեռու. Բնակիչ Ադրբեջանը սննդամթերքով բեռնատարներ է ուղարկել Ստեփանակերտ Հայտնի է Արցախում զnհված ռուս խաղաղապահների թիվը Սյունիքը անվտանգ չէ, նույն ոտնձգությունը կարող է կատարվել Սյունիքի նկատմամբ․ Վահե Հակոբյան Նիկո՛լ, դու այլևս չես տիրապետում իրավիճակին․ Արման Վարդանյան Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությունը ժամ առ ժամ ավելի է խորանումԱրցախի պատկանելության հիմնական հարցը որոշված է․ Պեսկով Ադրբեջանը կիրառել է հրաձգային զինատեսակներ Նիկոլի հեռացման օրակարգը․ Վարուժան Բաբաջանյան