Հայերեն


Մանչեսթեր Սիթին՝ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի հաղթող

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Մանչեսթեր Սիթին» դարձավ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի գավաթակիրը՝ Ստամբուլում կայացած երզափակիչում հաղթելով Միլանի «Ինտերին»։

Հանդիպման առաջին 45 րոպեներից հետո լուսատախտակին նույն թվերն էին, ինչ խաղի մեկնարկից առաջ՝ 0-0։ Առաջին խաղակեսում լուրջ կորուստ ունեցավ Գվարդիոլայի թիմը․ հանդիպման 36-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Կևին դե Բրույնեն։ Նրան փոխարինեց Ֆիլ Ֆոդենը։

Երկրորդ խաղակեսում, հանդիպման 68-րդ րոպեին անգլիական ակումբը բացեց այս խաղի հաշիվը․ 68-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։

Քիչ անց Դիմարկոն կարող էր հավասարեցնել հանդիպման հաշիվը, բայց նրա հարվածը «կանգնեցրեց» ուղղահայաց դարպասաձողը, իսկ րոպեներ անց Լուկակուի հարվածը որսաց արդեն Էդերսոնը։ 77-րդ րոպեին արդեն անգլիական թիմը կարող էր կրկնապատկել իր առավելությունը Ֆոդենի հարվածից հետո, բայց Օնանան վստահ գործեց այդ դրվագում։

Հանդիպման վերջին 10 րոպեներին մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը բավականին ակտիվացրեց միլանցիների խաղն առջևի գծում։ Բայց իտալական թիմին այդպես էլ չհաջողվեց գոնե մեկ անգամ գրավել Էդերսոնի պաշտպանած դարպասը։

Հանդիպումն ավարտվեց Գվարդիոլայի թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։

«Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ դարձավ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հաղթողը՝ երկրորդ փորձից․ 2021 թվականին Գվարդիոլայի թիմը ևս դուրս էր եկել եզրափակիչ, սակայն զիջել էր «Չելսիին»։ «Մանչեսթեր Սիթին», որը հիմնադրվել է 1880 թվականին, իր 143 տարվա պատմության ընթացքում միայն մեկ անգամ էր դարձել եվրագավաթային մրցաշարի հաղթող․ 1970 թվականին ակումբը հաղթել էր Գավաթակիրների գավաթ մրցաշարում։

Նշենք, որ այս մրցաշրջանում անգլիական ակումբը ոսկե թրեբլ ձևակերպեց՝ դառնալով ԱՊԼ-ի, Անգլիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի հաղթող։ Իսկ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարիերայի ընթացքում 3-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ նախկինում նա երկու անգամ նվաճել էր գավաթը «Բարսելոնայի» հետ։

Առանձին նշենք նաև Էրլինգ Հոլանդին, որը դարձավ ՉԼ-ի այս մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն 12 գոլով։ Նա նաև ամենաարդյունավետ ֆուտբոլիտն էր 2022/23 մրցաշրջանում թոփ-5 լիգաներում՝ դառնալով ԱՊԼ-ում 36 գոլի հեղինակ, ինչը նոր ռեկորդ էր լիգայի պատմության մեջ։

Ինչ վերաբերում է «Ինտերին», ապա 115 տարվա պատմություն ունեցող իտալական ակումբն, այսօրվա իր մրցակցի համեմատ, ավելի հաջողակ է եվրագավաթներում։ Թիմը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում (1964, 1965, 2010) և նույնքան անգամ էլ դարձել է Եվրոպա լիգայի/ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող (1991, 1994, 1998)։ Այս ՉԼ-ի եզրափակիչը 6-րդն էր ակումբի պատմության մեջ։

Հենրիխ Մխիթարյանը ևս իր անունը գրեց այս մրցաշարի պատմության մեջ։ Նա դեռևս միակ հայ ֆուտբոլիստն է, ով մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչին։ Նա նաև առաջին հայ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է երեք եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչներին՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի․ վերջին երկուսում Հենրիխը դարձել է գավաթակիր։

Ի դեպ, 2022/23 Չեմպիոնների լիգայի եզրափակիչը թարմացրել է մրցաշարի ռեկորդը՝ հանդիպմանը մասնակցող ֆուտբոլիստների ազգությունների քանակով։ «Ման․Սիթիի» և «Ինտերի» մեկնարկային կազմերը ներառում էին 15 տարբեր ազգությունների ֆուտբոլիստներ (Անգլիա, Իտալիա, Բրազիլիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Նիդեռլանդներ, Իսպանիա, Բելգիա, Նորվեգիա, Գերմանիա, Կամերուն, Թուրքիա, Խորվաթիա, Արգենտինա, Բոսնիա և Հերցեգովինա), ինչը մրցաշարի նոր ռեկորդ է, գրում է armsport.am-ը:

Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Ոստիկանությունը սկսեց մարդկաց բերման ենթարկել բիրտ ուժի կիրառմամբ (տեսանյութ) Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին Ուսիկ․ Օլիմպիական ոսկե մեդալս միշտ ավելի կարեւոր կլինի, քան բացարձակ չեմպիոնի կոչումը AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանն ասաց՝ առավոտից ում հետ ու ինչ հանդիպումներ է ունեցելԷրդողանին գահընկե՞ց են անում․ ընթանում է հրատապ նիստը Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն Այս պահին Տավուշում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ Արտակարգ դեպք՝ Բալահովիտում. բենզալցակայանում «BMW» է այրվել, վիրավոր կա Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանԿիրանցում անորոշություն է. ի՞նչ է լինելու Մի կարծեք, թե մենք ինչ-որ բան կանտեսենք․ Զախարովա Ոստիկանությունը մեծ քանակի զորքեր է տեղափոխում Երևանի կենտրոն (տեսանյութ) Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանՌուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ ՊՆ-ն պարզաբանում է տարածել նախարարությունում տեղի ունեցած կադրային վերանշանակումների վերաբերյալ Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան 24 ժամ ջուր չի լինի«Էս ի՞նչ եք անում, ա՛յ անաստվածներ». Գայանե ԱսլամազյանԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Ժամը 15:00-20:00-ը որոշ փողոցներ փակ կլինեն․ որն է պատճառը Ալիևի նոր պահանջը Մ. Աբեղյանի անվան դպրոցի աշակերտները միացել են դասադուլին (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Մոսկվայի դատարանը ձերբակալել է ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանին Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանՀրատապ եթեր. Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը Կիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» Քավության նոխազի փնտրտուքներով 36 ժամ գազ չի լինի
Ամենադիտված