Հայերեն


«Գագիկ Ծառուկյանը հսկայական ներդրում ունի Հայաստանում սամբո մարզաձևը զարգացնելու աշխատանքներում». Երևանում կանցկացվի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթը

Սպորտ

Օգոստոսի 4-ից Երևանում կանցկացվի «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթը»՝ սամբոյի միջազգային մրցաշարը։

Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ասում է՝ Հայաստանում այս օրերին կարևոր իրադարձություն է տեղի ունենում: «Սամբոն իբրև մարզաձև օլիմպիական ընտանիքի կողմից ընդունվել է 2018 թ.-ի նոյեմբերին: Այդ թվականից ի վեր Հայաստանը մեկ անգամ՝ նախորդ տարի հյուրընկալել է Աշխարհի առաջնություն՝ երիտասարդ, պատանի, դեռահաս տարիքային խմբեր, և մարտական սամբոյի ներկայացուցիչներ: Սամբոյի պատմության մեջ առաջին անգամ էր նման բան տեղի ունենում՝ տարիքային երեք խումբ: Մեր երկրում առաջնությունն անցկացվեց բարձր մակարդակով: Հյուրերը տպավորված էին: Պարոն Ծառուկյանը պատրաստակամ է իր ներդրումն ունենալ սամբո մարզաձևը զարգացնելու աշխատանքներում, քանի որ սամբոն հենակետային մարզաձև է: Այսօր արդեն կարող ենք արձանագրել մի փաստ, երբ աշխարհում առաջին անգամ Օլիմպիական կոմիտեի բարձր հովանու ներքո, պարոն Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, անցկացվում է այս մրցաշարը: Օլիմպիական խաղերին մասնակցելու համար դեռ ժամանակ ունենք, հստակ չենք կարող նշել տարեթիվը: Այս մրցաշարը վարկանիշային կարևոր մրցում է, որտեղ հրավիրված են մարզիկներ աշխարհի 22 երկրից՝ աշխարհի և Եվրոպայի հաղթողներ և մրցանակակիրներ»,-ասում է Հայրապետյանը: Կարծիք է հայտնում, որ յուրաքանչյուր գոտեմարտը աշխարհի առաջնության եզրափակչին հավասարազոր գոտեմարտեր է, և հենց այս մրցաշարի շնորհիվ աշխարհի ուշադրությունն այսօր սևեռված է Հայաստանի վրա: «Առաջին տեղը գրավող մեր մարզիկները կստանան 10, 2-րդը՝ 5, 3-րդ տեղը՝ 3 հազար ԱՄՆ դոլար: Հաղթող մարզիկների մարզիչները կստանան 1000 ԱՄՆ դոլար պարգև: Հայաստանն այս մրցաշարում յուրաքանչյուր քաշային կարգում երկու ներկայացուցիչ ունի»,-ընդգծում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահը՝ հույս ունենալով, որ մրցաշարը շարունակական կլինի և հիշեցնելով, որ այս օրերին Հայաստանում անցկացվում է նաև մարզչական և մրցավարական սեմինար: 


Սամբոյի միջազգային ֆեդերացիայի տնօրեն Ալեքսանդր Կորսիկն ասում է՝ ուրախ են, որ այս օրերին արևոտ ու ջերմ Հայաստանում են: «Սամբոն Հայաստանում հրաշալի տեմպերով է զարգանում՝ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի և դրա նախագահի լուրջ և համակարգված աշխատանքի շնորհիվ և, իհարկե, Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի և գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գործուն աջակցությամբ: Այս մրցաշարը կարևոր իրադարձություն է սամբո մարզաձևի համար, այստեղ լավագույն մարզիկներն են հավաքվել աշխարհի տարբեր երկրներից: Հույս ունենք, որ այս մրցաշարը կդառնա ամենամյա»,-նշեց Ալ. Կորսիկը:


ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հիշեցնում է, որ նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցավ Սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որի ընթացքում Օլիմպիական կոմիտեի նախագահ Գ. Ծառուկյանի և Միջազգային ֆեդերացիայի նախագահ Վ. Շեստակովի հանդիպման ժամանակ առաջարկ հնչեց Հայաստանում անցկացնել խոշոր մրցաշար: «Երբ սամբոն օլիմպիական մարզաձև դարձավ, Ազգային օլիմպիական կոմիտեն բոլոր հնարավորություններն ու իրավունքներն ուներ անցկացնելու այս մրցաշարը: Պարոն Ծառուկյանը հայտ ներկայացրեց, որ պետք է այն անցկացնենք ամենաբարձր մակարդակով և ամենամեծ մրցանակային ֆոնդով և պետք է ներգրավված լինեն ամենաուժեղ մարզիկները»,-ընդգծում է Ռոստոմյանը: Վերջինս ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց Հայաստանի Սամբոյի ֆեդերացիային պատասխանատու աշխատանքի համար. «Պետք է նաև մշտապես հիշենք երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանին, որը մեծ ավանդ ունի այս մարզաձևի զարգացման հարցում»:


Լուսինե Առաքելյան

Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Բաքուն երկարաձգել է Արցախի ղեկավարության կալանքի ժամկետները Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Նիկոլ դավաճան. Ազատության հրապարակի հարակից տարածքը լեփ-լեցուն է Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Ոստիկանությունը սկսեց մարդկաց բերման ենթարկել բիրտ ուժի կիրառմամբ (տեսանյութ) Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին Ուսիկ․ Օլիմպիական ոսկե մեդալս միշտ ավելի կարեւոր կլինի, քան բացարձակ չեմպիոնի կոչումը AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Բագրատ Սրբազանն ասաց՝ առավոտից ում հետ ու ինչ հանդիպումներ է ունեցելԷրդողանին գահընկե՞ց են անում․ ընթանում է հրատապ նիստը Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն Այս պահին Տավուշում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններ Արտակարգ դեպք՝ Բալահովիտում. բենզալցակայանում «BMW» է այրվել, վիրավոր կա Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանԿիրանցում անորոշություն է. ի՞նչ է լինելու Մի կարծեք, թե մենք ինչ-որ բան կանտեսենք․ Զախարովա Ոստիկանությունը մեծ քանակի զորքեր է տեղափոխում Երևանի կենտրոն (տեսանյութ) Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանՌուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ ՊՆ-ն պարզաբանում է տարածել նախարարությունում տեղի ունեցած կադրային վերանշանակումների վերաբերյալ Արևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան 24 ժամ ջուր չի լինի«Էս ի՞նչ եք անում, ա՛յ անաստվածներ». Գայանե ԱսլամազյանԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Ժամը 15:00-20:00-ը որոշ փողոցներ փակ կլինեն․ որն է պատճառը Ալիևի նոր պահանջը Մ. Աբեղյանի անվան դպրոցի աշակերտները միացել են դասադուլին (տեսանյութ) Նշված հասցեներում ջուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից․ Վահե Հովհաննիսյան Փաշինյանին Դանիայում ծանր փորձություն է սպասվել Ամուր ընտանիքի հիման վրա է ձևավորվում ուժեղ պետությունը. Նաիրի Սարգսյանի շնորհավորանքը Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան Մոսկվայի դատարանը ձերբակալել է ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանին Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին. ԿամենդատյանՀրատապ եթեր. Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ով էր Բագրատ Սրբազանին չբարևած կինը
Ամենադիտված