Հայերեն


«Եթե ցանկանայի նստել իմ ընկերոջ ծնկներին, կնստեի»․ Անահիտ Սիմոնյանն արձագանքել է իր հասցեին հնչող քննադատություններին

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը երեկվանից կրկին հայտնվել է օգտատերերի քննադատությունների կենտրոնում։ Բանն այն է, որ նրա մասնակցությամբ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ վերջինս զվարճանում է իր ընկերների հետ, որոնց թվում է ռեփեր Սուպեր Սաքոն։

Օգտատերերը երգչուհուն մեղադրում են տղամարդու ծնկներին նստելու, Սուպեր Սաքոյի հետ գրկախառնվելու համար:

անոոոո.png (131 KB)

աաաաա.PNG (263 KB)

Անդրադառնալով հնչող քննադատություններին՝ Անահիտ Սիմոնյանը «Ինստագրամ»-ի իր էջում հայտնել է, որ տեսանյութը հրապարակել է անձամբ ինքը, քանի որ այն, իր կարծիքով, զվարճալի է։ Նա նաև տեսանյութի մի հատվածից հրապարակել է դանդաղեցված կադրեր՝ ապացուցելու համար, որ նստած չէ որևէ մեկի ծնկներին:

նոոո.PNG (288 KB)

«Չէի ցանկանում մեկնաբանել այս պատմությունը, բայց ստիպված եմ, քանի որ ես այն հանրային դեմքը չեմ, որի մասին լրատվամիջոցները գրում են ապատեղեկատվություններ և ներկայացնում այն լույսի ներքո, որն իրենց հարմար է, շատ հավանումներ են հավաքում»,- գրել է երգչուհին, այնուհետև հրապարակել տեսանյութի դանդաղեցված հատվածն ու հավելել․ «Սա ո՛չ արդարացում է, և ո՛չ էլ բացատրություն, այլ պարզապես ճշմարտությունն է, որը դուք չեք տեսնում, որովհետև ձեզ այդպես է հարմար՝ տեսնել այն, ինչը դուք ցանկանում եք տեսնել։ Ձեզ մանիպուլացնում են, և դուք տրվում եք նրան, ինչը ձեզ կերակրում են։ Այս հոլովակով ես ցանկանում եմ ասել հաջորդը՝ եթե ես ցանկանայի նստել իմ լավագույն ընկերոջ ծնկներին, ես կնստեի, և այդտեղ չկա ամոթալի ոչ մի բան, բայց ես նստում եմ նրա կողքին, և սա ապացույց է, որ լրատվամիջոցները ցանկանում են լայքեր հավաքել»։

Նա նաև մեկնաբանել է տեսանյութի երկրորդ հատվածը, որտեղ պարում է Սուպեր Սաքոյի հետ:

«Ես իմ գործընկերոջ՝ Սաքոյի հետ ընկերություն եմ անում արդեն երկար տարիներ, և այդ տեսանյութը ես էի հրապարակել, քանի որ այդ պահին այն ինձ թվաց զվարճալի, և մեր նկարը դարձել էր կարճ տեսանյութ, ինչ կա՞ նրանում, որ մենք միասին լուսանկարվել ենք։ Գրեք ինձ, խոսենք այդ մասին, կամ էլ ձեզ դուր չէր եկել իմ հագուստը։ Եթե ձեզ դուր չի եկել, թե ինչպես եմ ես հագնվում, դա միայն ձեր խնդիրն է։ Ես պարտավոր չեմ հագնվել կամ ինձ պահել այնպես, ինչպես դուք եք ցանկանում, ես ձեզ նույնիսկ չեմ ճանաչում և չեմ էլ ուզում ճանաչել։ Սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր իմ հասցեին ոչ պարկեշտ խոսքեր են գրում։ Համակերպվեք արդեն, որ յուրաքանչյուրը կարող է ապրել իր կյանքով, հագնվել այնպես ինչպես ցանկանում է, շփվել այն մարդկանց հետ, ում հետ ցանկանում է։ Սովորեք ապրել ձեր կյանքով, մի խառնվեք ուրիշի կյանքին, ընտանիքին, ճակատագրին, դա մեծ մեղք է»։

Սիմոնյանը նաև ընդգծել է՝ ինքն այն աղջիկն է, ով իրավունք ունի ապրել իր կյանքով, իսկ ծածկված լինել փարաջայով, թե առանց դրա, մերկ, թե հագուստով, իր ընտրությունն է։

Նա նկատել է, որ նույն վերաբերմունքը որոշ մարդիկ փորձում են ցուցաբերել նաև իր տղայի նկատմամբ:

«Նույնը դուք ցուցաբերում եք իմ տղայի նկատմամբ․ ինչո՞ւ է հագուստը լայն, ոչ թե կլասիկ, մազերը երկար, և այլն։ Ես արդեն իմունիտետ ունեմ ձեր նկատմամբ, իսկ տղաս՝ ոչ։ Իսկ այս ամենը խոսում է ձեր անդաստիարակության մասին։ Եթե դուք սահմանափակում եք ձեր երեխայի իրավունքները, ապա դա ձեր իրավունքն է, ես չեմ միջամտում, իսկ իմ տղան հագնելու է այն, ինչ ինքն է ցանկանում։ Ես սահմաններ նրա առջև չեմ դնում։ Վերջ»։

Վերջինս նաև տեղադրել է սքրինշոթեր՝ հայտնելով, որ իր փաստաբանը զբաղվելու է նման հրապարակումներով։ 

աաաասդֆգ.PNG (269 KB)

 
Ցավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան ՌԴ-ն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցում. Օվերչուկ Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասին Փաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» մասին Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Նաիրի Սարգսյան․ Վաշինգտոնի հռչակագիրը Հայաստանի համար տնտեսական հեռանկար չի բացում Սամվել Կարապետյանի գործը՝ իշխանության իրական դեմքի բացահայտում970 դոլար՝ աղբի տոպրակ հիշեցնող ինչ-որ բանի համար. Balenciaga-ի հերթական անհեթեթ առաջարկըԵվրահանձնաժողովը հույս ունի սեպտեմբերին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթըՆուբարաշենի թռչնաբուծարանի մոտակա տարածքում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակումՀուլիսի 15-ի դրությամբ Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները, որոնք կանգնեցված էին նշանավոր անձանց հիշատակին. հայտարարությունԹմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են (տեսանյութ) Այո, կա առաջարկ, այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է. Սպերցյանը հաստատել է տրանսֆերային լուրերըBitcoin-ը սահմանել է նոր ռեկորդ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, կյանքի կոչվելու դեպքում, շոշափելի օգուտներ է պարունակում նաև Իրանի և ՌԴ-ի համար. Փաշինյանը՝ Fox News-ինԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարը ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմաց․ Al Arabiya«Ամենուր ինձ հետ լավաշ եմ տանում»․ Սիրուշո Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանքԶելենսկին և Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքները Էդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված Սերոբ Գասպարյանին «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Նախապես ստորագրված, այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» լիակատար իրականացումից հետո մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայում. Օսկանյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր ԿամենդատյանՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն Մանվելյան «Առաջին հայացքից սիրել եմ Նարինեին, գիտեի, որ իմ երեխաների մայրն է դառնալու»․ Ավո Ադամյան Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները կազատվեն Օմանի մուտքի արտոնագրի պահանջից Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիրՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են հենց նախաստորագրված համաձայնագրի կետերին. ադրբեջանագետ ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա» Ադրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված