Հայերեն


Սոնան իմ թևերն է դարձել. պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատի հարսանիքն է

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պսակադրությունը Արտաշատի եկեղեցում է, որից հետո զույգն ուղղաթիռով մեկնելու է Ծովագյուղ` հարսանեկան խնջույքին մասնակցելու։
Այս օրվան նրանք երկար են սպասել. պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատ Սանեյանն ու իր սիրելին` Սոնան, ամուսնանում են։ 2021 թվականին` նրանց նշանադրությունից հետո, Sputnik Արմենիան այցելել էր Ծովագյուղ` Սանեյանների ընտանիք, զրուցել Վարոյի ու Սոնայի հետ։ Ծրագրում էին ամուսնանալ արդեն հաջորդ տարի, սակայն հանգամանքների բերումով հարսանիքը միայն 2,5 տարի անց է կայանում։
Потерявший руки в 44-дневной войне Вараздат Санеян с невестой Соной - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Վարազդատն ու Սոնան

Ի՞նչ է փոխվել այս երկու տարվա ընթացքում

Վարոյի խոսքով` այս ընթացքում իր կյանքում մեծ փոփոխություններ չեն եղել։ Պրոթեզավորվել է, բայց պրոթեզների ֆունկցիոնալությունը լիարժեք չէ, ուստի հիմա չի օգտագործում։
«Անձնական կարիքներ հոգալ չեմ կարողանում. բիո–պրոթեզներ են, բայց սխալ են սարքված»,– ասում է Վարոն։ Հարսանիքից մի քանի օր հետո պետք է հանդիպի մասնագետների հետ` հասկանալու համար` պետք է թերությունը վերացվի՞, թե՞ պրոթեզն ամբողջությամբ փոխվի։
«Անկեղծ ասած` Սոնային ավելի լավ իմ թևերով եմ գրկում, քան թե պրոթեզներով»,– ժպտում է Վարոն։
Աշխատանք չի գտել. ասում է` տարբեր տեղեր դիմել է, բայց մտավախությամբ` արդյոք կարողանալու աշխատանքը լիարժեք կատարել, թե ոչ։ Որոշել է` ամուսնությունից հետո աշխատանքի հարցն էլ կլուծի։
Потерявший руки в 44-дневной войне Вараздат Санеян с невестой Соной - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Վարազդատն ու Սոնան

Վեճեր

Վեճեր լինում են։ Վարոյի կարծիքով` դրանց հիմնական պատճառը հեռավորությունն է. ինքը Ծովագյուղում է, Սոնան` Արտաշատի Բերքանուշ գյուղում։ Վստահ է` ամուսնությունից հետո վեճերը կպակասեն։
«Կարևորը սերն է, հավատարմությունը, փոխըմբռնումը»,– նշում է Վարոն։
Սոնայի հետ միասին են 2017 թվականից, երբ աղջիկը դեռ դպրոցական էր։ Չնայած երիտասարդ տարիքին, բառի բուն իմաստով` միասին անցել են մի ամբողջ կյանք ու կռիվ։
Потерявший руки в 44-дневной войне Вараздат Санеян с невестой Соной - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Վարազդատն ու Սոնան

Վարոյի թևավոր երջանկությունը

«Սոնան իմ թևերն է»,– ասում է Վարազդատը։
Ձայնը մեղմանում է։ Չէ՞ որ անգամ այս կարգավիճակում Սոնան իր կողքին մնաց։ Մեկմեկու խոստացել են իրար կողքի լինել մինչև կյանքի վերջ։ Սա Վարազդատին եռակի, քառակի ուժ է տալիս` հաղթահարելու մեծ ու փոքր խնդիրները, կյանքն ավելի թեթև ապրելու։
«Սոնան ինձ շատ է օգնում։ Ես իր հետ խոսել եմ, բացատրել եմ` հիմա ծնողներս ողջ են, ինձ առօրյա հարցերում օգնում են, բայց երբ որ մի օր չլինեն, ամբողջ դժվարությունն իր ուսերին է մնալու։ Սոնան ասում է` լավ է դա հասկանում. համաձայն է, պատրաստ է»։
Потерявший руки в 44-дневной войне Вараздат Санеян с невестой Соной - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Սոնան Վարազդատի ու նրա եղբոր ընտանիքի հետ

Հարսանիք ու մեղրամիս

Ամուսնությունից հետո ապրելու են Վարոյի հայրական տանը` մեծ ու համերաշխ ընտանիքով։ Մեղրամիսը ծրագրում են Հայաստանում անցկացնել։
«Չեմ ցանկանում երկրից դուրս գնալ անգամ մեղրամսի համար։ Կյանքն այնքան կարճ է, ուզում եմ ընտանիքիս կողքին լինել։ Սոնան էլ է ինձ հետ համաձայն»,– նշում է Վարոն։
Հարսանիքը մեծ է լինելու` մոտ 500-հոգանոց։ Նախ օրհնություն են ստանալու Արտաշատի եկեղեցում, հետո ուղղաթիռով մեկնելու են Ծովագյուղ։
«Դե, առաջինը մեր տուն կմտնենք` ափսեներ կոտրել, մեղր ուտել, լավաշ և այլն. Էդ ադաթները կպահենք, կգնանք խնջույքի»։

Ավելին՝ այստեղ
Ֆրանսիան շարունակում է վճռականորեն աջակցել Ուկրաինային. Մակրոն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին մտածելու կարիք դեռ չկա․ Թրամփ Թրամփը հայտարարել Է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման մասին Պակիստանը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել հարաբերությունները Հայաստանի հետԱլլա Պուգաչովան հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից․ Spletnik «Լիվերպուլը» հայտարարել է հերթական ձեռքբերման մասին Լուկաշենկոն Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ․ հրավերն ընդունվել է Սամվել Կարապետյանի գործը` վճռորոշ Հայաստանի ապագայի համար․ InDepthNews Արևմուտքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի. Արմեն ՄանվելյանԹրամփի բանավոր խոսքը երաշխիք չէ, ուժային ներկայություն է պետք. Ավետիք ՉալաբյանBRICS-ի ղեկավարները պետք է աջակցեն Պուտինի և Թրամփի խաղաղության ձգտմանը. Աբրահամ Հովեյան Իշխանության մի թևը չգիտի, թե ինչ է անում մյուսը ԱՄՆ, թե՞ ԵԱՏՄ. Ռուսաստանը սրում է հարցը Պաշտպանության նախարարությունը կրկին խաբում է հանրությանը Դատարանը շտապում է Միքայել Աջապահյանի հարցում Զոհերի մայրերի պայքարը` մեզ օրինակ ու առաջնորդ. Դավիթ ՍարգսյանՉուվաշիայում մտածել են, թե ինչպես միաժամանակ աճեցնել գայլուկ և ստանալ արևային էներգիա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորանքը Կապան քաղաքի տոնի առթիվ Փաշինյանն ընդունակ չէ կառավարելու երկիրը. քաղաքացիՈչ թե խաղաղության պայմանագիր է, այլ նախընտրական բուկլետ. Ավետիք Քերոբյան«Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է՝ ինքնիշխանության սահմանափակման վտանգով». Սուրեն Սուրենյանց Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ. ՉալաբյանԱղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա է հայտնաբերվել Թրամփը բացառել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը Արարատ-Արմենիան նոր հարձակվող ունի. պաշտոնական ՌԴ-ում «Էլաստիկ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել Աշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերшզմի ընթացքում ամենավտանգավոր պահն է. The TelegraphԱդրբեջանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա Կայսրությունների մեծամտությունը Իսպանիայում անտառային հրդեհների զnhերի թիվը հասել է 3-ի Ղազախստանում իշխանությունում այլևս «ընտանեկան-կլանային համակարգ» չկա. Տոկաև Քայլի Ջենները Լոս Անջելեսում անցկացրած երեկոյան զբոսանքի ժամանակ հիացրել է համարձակ կտրվածքներով զգեստովՏավուշում 41-ամյա տղամարդը զբաղվել է ապօրինի ծառահատումներով (տեսանյութ) Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված Վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ. Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետինԲենզինի բորսայական գները կրկին բարձրացել են երկօրյա անկումից հետո Կապանում «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Volkswagen»-ին, ապա էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրшվորներ Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿ Ցավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան ՌԴ-ն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցում. Օվերչուկ Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին
Ամենադիտված