Հայերեն


«Նոա» ֆուտբոլային ակումբն ունի նոր սեփականատեր

Սպորտ

 

Digitain ընկերությունների խմբի եւ Armenia Wine ընկերության սեփականատեր Վարդգես Վարդանյանը ձեռք է բերել Երեւանի «Նոա» ֆուտբոլային ակումբը։

Այդ մասին հայտնել է ակումբի արդեն նախկին սեփականատեր «ՆՈԱ» հոլդինգի նախագահ Ռոման Գեւորկյանը։

Ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Ռոման Գեւորկյանի հայտարարությունն այդ մասին։

«Հարգելի՛ ընկերներ, գործընկերներ, երկրպագուներ, Հայաստանի ֆուտբոլային համայնք,

«Շուրջ հինգ տարի ՖԱ «Նոան» եղել է մեր հոլդինգի դրոշակակիրը, որի նշանի տակ միավորված են եվրոպական մի քանի ակումբներ։

Որպես հոլդինգի առաջին թիմ՝ ՖԱ «Նոան» անցել է եվրոպական ֆուտբոլային ակումբի ձևավորման բոլոր փուլերը՝ ունենալով օրինաչափ հաջողություններ ու անխուսափելի սայթաքումներ, որոնցից էլ բաղկացած է ՖՈՒՏԲՈԼԸ, ինչն, անկասկած, նպաստել է եվրոպական ֆուտբոլային ասպարեզ մուտք գործելուն։

Մենք մեր առջեւ դրեցինք հավակնոտ նպատակներ, որոնցից շատերին կարողացանք հասնել։ Հինգ տարվա ընթացքում «Նոա» ՖԱ-ն նվաճեց Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը (մասնակցության առաջին տարում), երկու անգամ դարձավ երկրի փոխչեմպիոն և խաղաց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։

Բացի այդ, մեծ աշխատանք է կատարվել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործում․ հարյուրավոր երիտասարդներ սկսեցին մարզվել «Նոա» ակադեմիայում, որտեղ ներդրվեց իսպանական «Վիլյառեալի» զարգացման մեթոդաբանությունը։ Սրանք հաղթանակների ու պարտությունների, հույսերի իրականացման տարիներ էին, «Նոան» դարձավ ակումբ, որն իր արժանի տեղն է զբաղեցնում Հայաստանի ֆուտբոլային համայնապատկերում։

Շնորհակալ եմ ֆուտբոլիստներին, մարզչական շտաբի անդամներին և ակումբի ղեկավարությանը, բոլոր նրանց, ովքեր տարբեր ժամանակներում իրենց ուժը, եռանդն ու պրոֆեսիոնալիզմն են ներդրել  «Նոայի» կայացման գործում։

Այժմ «Նոա» ՖԱ-ի զարգացման հետագա վեկտորը կորոշի ակումբի նոր սեփականատերը՝ մեր վաղեմի բարեկամ գործարար և բարերար Վարդգես Վարդանյանը, ում ի թիվս այլոց պատկանում են Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատարներից Digitain ընկերությունների խումբը, ինչպես նաև Armenia Wine ընկերությունը. ձեռնարկություններ, որ վաղուց ապացուցել են, որ տիրապետում են իրական և երկարաժամկետ հաջողության հասնելու գաղտնիքին: Վստահ եմ, որ նոր սեփականատարերի հովանու ներքո ակումբն իր համար բարձ նշաձող կսահմանի ու կհասնի նորանոր հաջողություններ։

Իսկ մենք կշարունակենք լինել «ՆՈԱ»-ի հավատարիմ երկրպագու և ուրախանալ թիմի յուրաքանչյուր ձեռքբերումով:

ՆՈԱ հոլդինգի նախագահ

Ռոման Գեւորկյան»։

Հանքագործի և մետալուրգի օրվա տոնական միջոցառումները` ֆոտոշարքովԱյս շաբաթ գործարկված մեր թվով 10-րդ գրասենյակի՝ Արաբկիրի կառույցի բացման ոգևորիչ կադրերը. Չալաբյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արմավիր քաղաքումԱլիևը հրաժարվում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումից. Դավիթ ՍարգսյանՍամբել Բաբայանի «թարս աճած խիյարը» Իշխանության վախի հերթական դրսևորումը ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում ԶՊՄԿ-ն և մայր բուհը 33 ճամբարականի ծանոթացրել են երկրաբանի մասնագիտության նրբություններինԲալթյան երկրների ամենամեծ արևային էլեկտրակայանը գտնվում է Էստոնիայում, և այժմ այն աջակցում է ցանցի կայունությանը Նիկոլը պառակտում է մեր երկիրը, հային հանում է հայի դեմ. քաղաքացիԸնդդիմությունը պիտի «վարագույրը հետ քաշի» ու սկսի ճանաչել հանրությանը. «Թարմ ուղեղով»Ինչո՞ւ են կարևոր արաբական աշխարհի ուղղությամբ շեշտադրումները. «Փաստ» Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ» «Չկա «Խաղաղության խաչմերուկ», կա ընդամենը մեկ խնդիր՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը». «Փաստ» Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» ԵՄ-ն ֆինանսավորում է Փաշինյանի հակառուսական արտաքին քաղաքականությունը. «Փաստ» Լուսագյուղում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը «Կաղամարի խաղը» սերիալն օգնել է Netflix-ին գրանցել եռամսյակային ռեկորդային եկամուտ Արմավիրում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից Մասիսում բախվել են 2 «Mercedes». կա տուժած Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են սուբուտեքսի հաբեր CNN-ը կանխատեսում է նավթի գների կտրուկ աճ՝ Թրամփի պատժամիջոցների պատճառով Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԲանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ լինի արդար միջուկային համաձայնագրի. ԱրաղչիՋոնի Դեփը Լոնդոնում բացել է արվեստի նոր ցուցահանդես՝ նվիրված ընտանիքին և անցյալին Յամալը գրառում է կատարել «Բարսելոնայի» 10 համարի մարզաշապիկը ստանալուց հետո Չինաստանը բացահայտել և կասեցրել է երկրից հազվագյուտ մետաղների անօրինական արտահանումըՎարչախմբի նպատակը մարդկանց վախի ու սարսափի մեջ պահելն է. Արմեն ՄանվելյանԼեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից Դոլարն ու եվրոն թանկացել են Հայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարըՍպասվում է +38․․․+40 աստիճան տաքություն Սեր առաջին հայացքից. Միլենա Վարդանյանի և Էնդրյուի սիրո պատմությունը Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի պաշտպանական կարիքներն ու նոր համագործակցությունը Ուսուցչի միջին աշխատավարձը ոստիկանի աշխատավարձի կեսն է. Ատոմ ՄխիթարյանԿուբայի կառավարությունը խաղադրույք է կատարում արևային պարկերի վրա Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Սյունիքի մարզում կրակոցները չեն դադարում․ մանրամասներ Հանքագործի և մետալուրգի տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց «Արամ Խաչատրյան» տրիոյի համերգով Հայաստանի զրոյական կետը. հիշողության զnhաբերումը խաղաղության պատրանքի համար. Արա Այվազյան Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը փոխել վիզայի հետ․ Մհեր Ավետիսյան Պետդեպի խոսնակը ոչ միանշանակ պատասխան է տվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ դիրքորոշման վերաբերյալ «ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արաբկիրում Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար Իշխանությունը սաստկացնելու է բռնաճնշումներն արցախցիների դեմ ԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիս
Ամենադիտված