Հայերեն


Ի՜նչ սկզբունք, ի՜նչ գաղափար, միայն շա՛հ, շա՛հ, շա՛հ.... «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ 2018-ի, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետո եղան անձինք, որոնք արագորեն (կամ ճարպկորեն, որին խոսակցականով նաև «շուստրավատ» են ասում) փոխեցին «գլխարկները» և հանգրվանեցին Փաշինյանի իշխանական «ճամբարում» կամ մերձակա «դաշտերում», այնքան էլ զարմանալի չէր: Մեր հանրությունը մեկ անգամ չէ, որ նման «ճամբարափոխություններ» է տեսել: Ինչևէ: Արդեն 2020-ի նոյեմբերի 9-ը հստակ ջրբաժան էր. կա՛մ դու կործանարար ու աղետաբեր «իշխանության» կողմից ես ու կողքին կանգնած, կա՛մ այդ «իշխանության» դեմ: Մարդիկ եղան, որ առավել անհաշտ ու կոշտ դիրքերից հանդես եկան, ծանր ու ոչ մեջբերելի բնորոշումներ տվեցին: Ու մեկ էլ... հո՛պ, տեսնում ես, որ այդ մարդիկ իրենց անմեջբերելի բնորոշած փաշինյանական իշխանության կողքին են, «թևութիկունք» են, գրկախառնվում են, բարևում, «մրցույթներ» ու պատվերներ շահում, Փաշինյանի համար «ձայներ բերելու» պարտավորություններ ստանձնում:

Օրինակ՝ Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդին, ինչպես հայտնի է, 2021-ին պատգամավոր ընտրվեց «Հայաստան» դաշինքի ցուցակով, բայց կարճ ժամանակ անց վայր դրեց մանդատը, որից հետո շինարարական բուռն գործունեության մեջ է ընկղմվել: Կամ՝ «ընդդիմադիր դիրքերում» կանգնած Քաջարանի քաղաքապետը, որ մի ահռելի ծաղկեփունջ նվիրեց Փաշինյանի տիկնոջը: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կերպարանափոխությունը, սակայն, երևի ամենացայտունն է, եթե չասենք՝ ամենաանսպասելին: Շատ գրվեց այս վերջերս, պարզապես հիշեցնենք. պահանջում էր Փաշինյանի հրաժարականը, հայտնվեց բանտում, ելավ, հայտարարում է, թե՝ «ժողովուրդն է ընտրել Փաշինյանին», ջերմ ընդունում է «ընտրված Փաշինյանին», հանրագումարում նրան կամ իր ընտանիքին առնչվող ընկերությունները խոշոր տենդերներ են շահում:

Այսինքն, ի՜նչ սկզբունք, ի՜նչ սկզբունքայնություն, ի՜նչ գաղափա՜ր, այսայն, ո՞ւմ են պետք նման «թիթիզությունները», միայն՝ շա՛հ, շա՛հ, շա՛հ... Ի դեպ, առիթ եղել է նկատելու, որ Փաշինյանի իշխանությունը հաճախ դիմում է քրեական գործերով, «ապօրինի ծագմամբ գույքի» գործերով տարբեր նկատելի անձանց վրա ճնշումներ գործադրելու, նրանց «ինդուլգենցիաներ վաճառելու» (մեղքերի թողություն) միջոցին: Դատելով հետևանքներից՝ բավականին արդյունավետ (oրինակ՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանգամանքը, որի մասին մամուլը ոչ մեկ անգամ գրել է):

Ու փաշինյանական իշխանությունը, որ սիրում է հանրության առաջ «հրեշտակային» հագուկապով ներկայանալ, չի խորշում (երբեք էլ չի խորշել) իր «մերժած» նախկին նկատելի, այդ թվում՝ մականունավոր կերպարներին, նրանց նյութական միջոցներին, նրանց «պադձեռժկային» շաղկապվելուց: Հասկանալի է, երբ նրանք արագ «կողմնորոշվում» ու «ճիշտ» են դիրքավորվում: Այսինքն, «լավ են պահում իրենց»: Դե, այս դեպքում ընդհանրապես անիմաստ է «սկզբունք» բառի հիշատակումն անգամ: Այս դեպքում՝ միայն՝ անձնական շա՛հ, շա՛հ, շա՛հ... Իսկ թե ինչ է կատարվում երկրի, պետության հետ, ո՞ւմ է հետաքրքրում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Լիվերպուլը» հայտարարել է հերթական ձեռքբերման մասին Լուկաշենկոն Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ․ հրավերն ընդունվել է Սամվել Կարապետյանի գործը` վճռորոշ Հայաստանի ապագայի համար․ InDepthNews Արևմուտքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի. Արմեն ՄանվելյանԹրամփի բանավոր խոսքը երաշխիք չէ, ուժային ներկայություն է պետք. Ավետիք ՉալաբյանBRICS-ի ղեկավարները պետք է աջակցեն Պուտինի և Թրամփի խաղաղության ձգտմանը. Աբրահամ Հովեյան Իշխանության մի թևը չգիտի, թե ինչ է անում մյուսը ԱՄՆ, թե՞ ԵԱՏՄ. Ռուսաստանը սրում է հարցը Պաշտպանության նախարարությունը կրկին խաբում է հանրությանը Դատարանը շտապում է Միքայել Աջապահյանի հարցում Զոհերի մայրերի պայքարը` մեզ օրինակ ու առաջնորդ. Դավիթ ՍարգսյանՉուվաշիայում մտածել են, թե ինչպես միաժամանակ աճեցնել գայլուկ և ստանալ արևային էներգիա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորանքը Կապան քաղաքի տոնի առթիվ Փաշինյանն ընդունակ չէ կառավարելու երկիրը. քաղաքացիՈչ թե խաղաղության պայմանագիր է, այլ նախընտրական բուկլետ. Ավետիք Քերոբյան«Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է՝ ինքնիշխանության սահմանափակման վտանգով». Սուրեն Սուրենյանց Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ. ՉալաբյանԱղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա է հայտնաբերվել Թրամփը բացառել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը Արարատ-Արմենիան նոր հարձակվող ունի. պաշտոնական ՌԴ-ում «Էլաստիկ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել Աշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերшզմի ընթացքում ամենավտանգավոր պահն է. The TelegraphԱդրբեջանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա Կայսրությունների մեծամտությունը Իսպանիայում անտառային հրդեհների զnhերի թիվը հասել է 3-ի Ղազախստանում իշխանությունում այլևս «ընտանեկան-կլանային համակարգ» չկա. Տոկաև Քայլի Ջենները Լոս Անջելեսում անցկացրած երեկոյան զբոսանքի ժամանակ հիացրել է համարձակ կտրվածքներով զգեստովՏավուշում 41-ամյա տղամարդը զբաղվել է ապօրինի ծառահատումներով (տեսանյութ) Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված Վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ. Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետինԲենզինի բորսայական գները կրկին բարձրացել են երկօրյա անկումից հետո Կապանում «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Volkswagen»-ին, ապա էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրшվորներ Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿ Ցավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան ՌԴ-ն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցում. Օվերչուկ Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասին Փաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» մասին Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Նաիրի Սարգսյան․ Վաշինգտոնի հռչակագիրը Հայաստանի համար տնտեսական հեռանկար չի բացում
Ամենադիտված