Հայերեն


Դեռ շատ անելիք կա՝ առողջացնելու մեր քաղաքական համակարգը, և վերականգնելու նրա նկատմամբ մարդկանց վստահությունը. Չալաբյան

Քաղաքականություն
 
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի բարեկամներ,

Համոզված եմ, որ բոլորդ արդեն գիտեք Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների մասին: Որպես դիտորդական առաքելության համակարգող, ես իրավունք չունեմ դեռևս քաղաքական գնահատականներ տալ, սակայն երեկվա լարված օրվանից հետո, կարող եմ հիմա արձանագրել մի քանի կարևոր իրողություն՝

ա) մասնակցությունը այս ընտրություններին աննախադեպ ցածր էր, սա ցավալի փաստ է, սակայն և հստակ ուղերձ է բոլոր քաղաքական ուժերին, որ քաղաքացին իրենցից որակապես ավելի բարձր ակնկալիքներ ունի,

բ) իշխող քաղաքական ուժը, վարչական ռեսուրսների համատարած գործադրման պայմաններում, այս ընտրություններին Երևանում ստացել է 2.5 անգամ ավելի քիչ ձայն, քան 2021 թ համապետական ընտրություններին, սա ինքնին շատ բան է ասում այդ ուժի հանրային հեղինակության մասին,

գ) տարածված հոռետեսական կարծիքը, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, վերջապես հօդս ցնդեց՝ հնարավոր է, և դա ճանապարհ է բացում մեր երկրում քաղաքական մենաշնորհների վերացման և իրապես ժողովրդավարական զարգացման համար,

դ) երեկ բավական որակյալ աշխատանք են իրականացրել ընտրական հանձնաժողովների մեծ մասը և դիտորդական առաքելությունները (մասնավորապես մեր «Հայաքվե» առաքելությունը), դա հավելյալ գործոն է դառնում, որպեսզի մեր քաղաքացին համոզված լինի, որ ի վերջո մեր երկրում իր ձայնն է որոշելու, և արժևորի իր այդ մեկ կարևոր ձայնը,

ե) անկախ նրանից, թե Երևանու ավագանում հիմա ինչ կոնֆիգուրացիա կձևավորվի, այն խիստ մրցակցային է լինելու, և դրանից միայն կշահի մեր քաղաքը և քաղաքացին:

Այլապես, դեռ շատ անելիք կա՝ առողջացնելու մեր քաղաքական համակարգը, և վերականգնելու նրա նկատմամբ մարդկանց վստահությունը: Բայց մենք վճռական ենք՝ գնալու այդ ճանապարհով, և համոզված ենք, որ այդ ճանապարհին նոր հաջողություններ են մեզ սպասում: Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն գործընկերներին, ովքեր երեկ անձնվիրաբար աշխատեցին մեզ հետ ընտրական տեղամասերում, և պաշտպանեցին ձեզնից յուրաքանչյուրի ձայնը:



«Ամենուր ինձ հետ լավաշ եմ տանում»․ Սիրուշո Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանքԶելենսկին և Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքները Էդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված Սերոբ Գասպարյանին «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Նախապես ստորագրված, այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» լիակատար իրականացումից հետո մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայում. Օսկանյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր ԿամենդատյանՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն Մանվելյան «Առաջին հայացքից սիրել եմ Նարինեին, գիտեի, որ իմ երեխաների մայրն է դառնալու»․ Ավո Ադամյան Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները կազատվեն Օմանի մուտքի արտոնագրի պահանջից Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիրՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են հենց նախաստորագրված համաձայնագրի կետերին. ադրբեջանագետ ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա» Ադրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր Կամենդատյան Ոսկին էժանանում է ապրանքային շուկաներում Գնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացի Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համար Արհեստական բանականության կիրառումը բացասաբար է անդրադառնում բժիշկների հմտությունների վրա. հետազոտությունՌԴ-ն և Բելառուսը զորավարժությունների ժամանակ կիրականացնեն միջուկային զենքի և նորագույն «Օրեշնիկ»-ի կիրառման պլանավորումըԱրմավիրում բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «BYD»-ը. կա 2 տուժած ԱՄՆ-ում փորձում են «ավելի խելացի» սերունդ ստեղծել՝ օգտագործելով առաջադեմ գենետիկական թեստավորում և սաղմերի ընտրության տեխնիկա. WSJԿարեն Խաչանովը Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակչում է Apple-ն այս տարի կթողարկի նոր բյուջետային MacBook. DigiTimes Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում. CNN «Անհամբեր եմ, թե երբ եմ նոր տեսահոլովակը կիսելու ձեզ հետ»․ Աստղիկ Սաֆարյանը ցույց է տվել նկարահանումների ընթացքըԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային 37 տրիլիոն դոլարի Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համարԱշխարհը կոչ է անում Թրամփին Նոբելյան մրցանակ տալ․ Սպիտակ տուն «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումԱրտաշատում հայտնաբերվել է Հայաստանում կառուցված ամենահին եկեղեցին Առանձնակի ցավալի ու մտահոգիչ է հետևել, որ հանրային հստակ պահանջ չի ձևավորվում Բաքվում պահվող հայերի վերադարձի շուրջ. ադրբեջանագետ Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ միակողմանիորեն ծառայեցվում է ՀՀ-ի դեմ. Ավետիք Չալաբյան ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալ «Անհամբեր եմ, թե երբ եմ նոր տեսահոլովակը կիսելու ձեզ հետ»․ Աստղիկ Սաֆարյանը ցույց է տվել նկարահանումների ընթացքը Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան Մոսկվան Իրանի հայտարարություններում տեսնում է տարբեր նրբերանգներ և շեշտադրումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների մասին Զելենսկին ժամանել է Բեռլին
Ամենադիտված