Հայերեն


Ապրանքները կթանկանան, նոյեմբեր-դեկտեմբերին ծանր իրավիճակ է սպասվում

Տնտեսություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Hraparak-ը գրում է․

Մի քանի  օր է՝ սկսել է դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրանալ` նախկին 380-ից հասել է 420 դրամի։ Դրամը, որի կայունությամբ այդքան հպար- տանում էր նիկոլական իշխանությունը, սկսել է արժեզրկվել։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանին հարցրինք, թե որն է դոլարի կուրսի բարձրացման պատճառը։

«Գլխավորը քաղաքական կամ ռազմաքաղաքական պատճառներն են․ Արցախի կորուստը, ցեղասպանությունը․․․ տվյալ դեպքում Արցախն էլ Հայաստան էր, մարդամեկն ասում էր՝ «Հայաստան է, եւ վերջ»։ Դա վերաբերում է նաեւ արժույթին՝ դրամին։ Արցախի արժույթը եւս դրամն է եղել, եւ 100 հազարավոր մարդկանց տեղափոխումը Հայաստան եւ իրենց հետ զգալի դրամային զանգվածի ներկրումը Հայաստան, բնականաբար, պետք է խախտեր հավասարակշռությունը։ Մյուս կողմից՝ այդ մարդիկ, բնականաբար, իրենց պլանները Հայաստանի հետ չեն կապում՝ կապված կյանքի, բնակարանային պայմանների հետ, եւ աշխատում են՝ որքան հնարավոր է արագ փոխանակել իրենց դրամական միջոցները դոլարի, եւ դա հավելյալ պահանջարկ է ստեղծել։ Իսկ ընդհանրապես, հայաստանյան սուբյեկտները՝ բիզնեսները, տնտեսությունները, այսպիսի ֆորսմաժորային, պատերազմական սրված իրավիճակում իրենց դրամային խնայողությունները տրանսֆորմացնում են դոլարի, դրա համար մոտ 10 անգամ մեծացել է դոլարի նկատմամբ պահանջարկը։ Այսօր դոլարի առքը մոտ 420 է, եւ եթե մեկնարկային կետ ընդունենք 380 դրամը, ապա ստացվում է, որ մոտ 9-10 տոկոսով դրամն արժեզրկվել է։ Սա հիմնական պատճառներից մեկն է՝ ռազմաքաղաքական, պատերազմական իրավիճակը, որի հետեւանքով մի կողմում, փաստորեն, պահանջարկն է մեծացել, մյուս կողմում էլ արտարժույթի առաջարկն է փոքրացել` այն իմաստով, որ աստիճանաբար նվազել է արտարժույթի ներհոսքը: Նախ՝ փոքրացել է Ռուսաստանի բանակից փախածների հետ եկած արտարժույթի ներհոսքի ծավալը, եւ առաջարկի կողմում որոշակի նվազում կա։ Մյուս պատճառն էլ արտահանումների կրճատումն է՝ արդեն մի քանի ամիս։ Դա կախված է ե՛ւ Ռուսաստանի կողմից քողարկված սանկցիաներից, երբ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Լարսի անցակետում՝ կապված հայկական կոնյակների հետ, եւ եթե ապրանքների արտահանումը դանդաղեցվում կամ կասեցվում է, ապա արտարժույթի հետագա հոսքը Հայաստան նույնպես կրճատվում է։ Սա եւս աքսիոմա է եւ իր հետ բերել է այդ ձեւավորված հավասարակշռության խախտմանը»,- ասաց Մարգարյանը։

Տնտեսագետի խոսքով՝ նախկին փոխարժեքն արհեստական էր ձեւավորվել, որովհետեւ կառավարությունն իր կորպորատիվ շահերն ուներ։ «Պետք է նաեւ օբյեկտիվ լինել ու ասել, որ այն փոխարժեքը, որը ձեւավորվել ու պահվում էր Հայաստանում դոլար- դրամ՝ 380-390 միջակայքում, դա արհեստականորեն դրամի արժեւորման պրոցես էր, նպատակը շուկաներից որքան հնարավոր է՝ էժան դոլար քամելն էր, որովհետեւ արտաքին պարտքն արդեն սարսափելի խայտառակ մասշտաբների է հասել, եւ դրա սպասարկումը չափազանց մեծ ռիսկեր ու պրեսինգ է իր մեջ պարունակում։ Բնականաբար, երկրի դրամական, գործադիր իշխանությունների կորպորատիվ շահերի տեսանկյունից շատ ավելի ձեռնտու է եղել դոլարի արհեստական էժանացումը, եւ զսպանակն այդպես անընդհատ սեղմած պահելով, հատկապես շինարարական բումի պայմաններում․․․, սա իրավիճակ է, որը շատ նման է 2000-ականների իրավիճակին, այն ժամանակ էլ 2003 թվականից կտրուկ արհեստականորեն արժեւորվեց դրամը, դոլարը 550-ից իջավ մինչեւ 320 դրամ։ Այդ կուրսը պահպանվում էր մինչեւ 2008-09 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամը»,- ասաց Մարգարյանը։

Ըստ Ատոմ Մարգարյանի՝ դոլարի արժեւորումը կարելի է պայմանավորել նաեւ տնտեսական ակտիվության անկմամբ։ «Սա նույնպես իր պատճառներն ունի, եւ այդտեղ ոչ վերջին դերն է խաղում վարվող քաղաքականությունը՝ հարկային ու պարտքային քաղաքականությունը։ Այս կառավարությունը գրեթե յուրաքանչյուր տարի 1 միլիարդ դոլարով ավելացրել է երկրի պետական պարտքը, եւ հատկապես այդ պարտքի ստրուկտուրայում առաջանցիկ աճել է երկրի ներքին պարտքը։ Սա աննախադեպ ռիսկեր է ստեղծել պետական բյուջեի կատարման, հատկապես պարտքի սպասարկման համար, եւ աննախադեպ թանկացել է պետական պարտքը, այսինքն՝ այն բեռը, որը նստած է ներկա ու ապագա սերունդների ուսերին, սա ներկա կաբինետի «հերոսության» արդյունքն է։ Եթե դուք պարտքի բեռն ավելացնում եք եւ ֆինանսական բուրգ եք կառուցում, այսինքն՝ ներկա պարտքը մարելու համար էլի նորանոր պարտքեր եք վերցնում` դրսից ու ներսից, դա մի գեղեցիկ օր կարող է այսպիսի հետեւանքներ ունենալ»,- պատասխանեց Մարգարյանը։
Հնարավո՞ր է, որ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը հանգեցնի նաեւ ապրանքների թանկացման։ Մարգարյանի խոսքով՝ առաջիկա շաբաթներին դա նկատելի կլինի․ «Միանշանակ, այդպիսի տենդենց կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Դրանից առաջին հերթին օգտվում են ներկրողները, իհարկե, անվերահսկելի իրավիճակից, որովհետեւ տնտեսական մրցակցության հանձնաժողովը, ՊԵԿ-ը նման իրավիճակներում աչք են փակում ներկրված, պահեստավորված, խանութներում եղած ապրանքների վրա, որոնք ներկրվել են նախկին գներով՝ պատճառաբանելով դրամի փոխարժեքի անկումն ու դոլարի, եվրոյի արժեւորումը, բայց դրա համար է, որ հենց դրամն արժեզրկվում է, սկսում են գներն արձագանքել։ Այս պահին մենք չենք տեսնում, բայց համոզված եմ՝ շաբաթներ անց, եթե այսպես շարունակվի կամ մնա այս մակարդակի վրա, հատկապես ներկրվող սննդամթերքի, բենզինի, դեղորայքի, կենսական նշանակության մասսայական ապրանքների վրա գնաճային էֆեկտները կերեւան։ Առանց այդ էլ նոյեմբեր- դեկտեմբեր ամիսները գնաճային ամիսներ են, այդ ամիսներին կարող է սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ ստեղծվել երկրում»։

«Լավ սովորիր, որ լավ ապրես». Փաշինյանը կառավարության նիստին այս կարգախոսով պաստառ էր բերել. այն կփակցվի դպրոցներումԾնունդով Վանաձորից հայ մոդելը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana-ի շքեղ ցուցադրությանը (լուսանկարներ, տեսանյութ)Հունիսին գրանցվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 625 դեպք 1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին 4 ամուսնությունից հետո Ջենիֆեր Լոպեսը ակնարկել է, որ այլևս չի հավատում ամուսնությանը Այդ նյութը 1000 անգամ ավելի շատ էներգիա է առաջացնում և այն արդեն գոյություն ունի Համապարփակ պաշտպանությունն է մեր երկրի զարգացման գրավականը. Ավետիք Քերոբյան Իշխանավորի անպարկեշտ պահվածքի և ազգային բարոյականության նսեմացման մասին․ Հրայր Կամենդատյան Թևանյանը և Անդրեասյանը մեկնարկել են հաղթանակով Հայաստանի՝ Արևմուտքի հետ արտաքին կամ տնտեսական կապերի խորացում, իրականում, գոյություն չունի, իշխանության գործողությունները զուտ ՀՀ-ին ինտեգրում են Թուրքիային. Նաիրի Սարգսյան «Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ. այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի». Արտակ Զաքարյան Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ, նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին․ Հրայր Կամենդատյան Վարչախումբն արդեն ասում է, թե արցախցիները հայ չեն, ամո´թ. Տիգրան Խաչատրյան Մեզ նոր էլիտաներ են պետք, որոնք սեփական ժողովրդի նկատմամբ կունենան պատասխանատվության զգացում․ Մհեր Ավետիսյան ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն արդեն երկրորդ տարին իրենց արտադրական պրակտիկան անց են կացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Արաբկիրի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդի Harmony Meetup VII-ը Երևանում հյուրընկալել է Web3 առաջատարներին Փաշինյանը ցուցադրեց իր վախերը Սամվել Կարապետյանից Ամերիկյան առաջարկը միակն քննարկվող տարբերակն է Փաշինյանի անտրամաբանական քայլերն ու ՌԴ արձագանքը Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Երևանում կայացել է Ortak x B.F.T.H. Arena մրցանակաբաշխությունը ՌԴ-ՀՀ տնտեսական հարաբերությունների անհավասարակշռությունը և պաշտոնական անսկզբունքայնությունը․ Հրայր ԿամենդատյանԱրարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Փաշինյանի ամենամեծ հաղթանակներից մեկն այն է, որ ինչ դուրս տա, բոլորս սկսում ենք ամեն ցնդաբանություն ցիտել, մեկնաբանել, քննարկել․ Աննա Կոստանյան Զանգվածային հարձակում ՌԴ-ի վրա․ ինչ է կատարվել գիշերը Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվեց «ՀայաՔվե»-ի թվով 10-րդ գրասենյակը․ Ավետիք Չալաբյան Եկեղեցու նկատմամբ իշխանության նման վերաբերմունքն անընդունելի և աններելի է. քաղաքացի Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ» Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ» 90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ» «Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ» Ուզում է ջնջել այն ամենն, ինչ որևէ կերպ կապված է Արցախի հետ. «Փաստ» Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ» Երբ արդարադատությունն ու իրավապահ համակարգը վերածվում են քաղաքական գործիքի. «Փաստ» Ռազմավարական նոր նախագիծ Գեղարքունիքում. ի՞նչ հզորությունների մասին է խոսքը. «Փաստ» Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» «Գոռ» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, «մենյու»-ի մեջ նման գաղափար կա. վարչապետՄադրիդի «Ռեալ»-ն անսպասելի առաջարկով դիմել է ՖԻՖԱ-ին Բայդենն ի վիճակի չէր ավարտել այս պատերшզմը, վստահ եմ՝ Թրամփը կկարողանա դա անել. ԶելենսկիFerrari-ն խորհրդավոր հաճախորդի համար ստեղծել է եզակի հիպերմեքենա՝ այն կոչելով պատվիրատուի պատվինԿրեմլը կոչ է անում բոլոր կողմերին ճնշում գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի ՌԴ-ի հետ նոր բանակցությունների փուլ տեղի ունենա. ՊեսկովԹրամփը Մերցին առաջարկել է Ուկրաինայի համար 2-ի փոխարեն 5 Patriot զենիթահրթիռային համակարգ գնել. The Wall Street JournalԵկեք ես գնահատական չտամ Ռուսաստանի գործողություններին, մտածելակերպին, դանդաղկոտությանը, անհեռատեսությանը և այլն. Նաիրի Սարգսյան«Ձեզ համար երգելն ամեն անգամ մեծ հուզմունք է». Լիլիթ Հովհաննիսյան Ջուդ Բելինգհեմը վիրահատության է ենթարկվել․ հայտնի են ապաքինման ժամկետները Վախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Զաքարյան
Ամենադիտված