Հայերեն


ՔՊ-ն անցնում է չարչրկված և ձախողված ուղով

Քաղաքականություն

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի անկումը լրջորեն մտահոգել է գործող վարչախմբի ներկայացուցիչներին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնապես կամ մամուլով հրապարակվող հարցումներից զատ, իշխանությունը նաև հարցումներ է պատվիրել ներքին խողովակներով և իրավիճակն իր համար հատել է վտանգավոր սահմանը և հնարավոր ֆորսմաժորի դեպքում վարչախումբը կարող է կանգնել լրջագույն խնդիրների, անգամ իշխանազրկման շեմին։ Այդ կպակցությամբ ՔՊ-ն նոր նախապատրաստական աշխատանքներ է տեսնում՝ փորձելով փոքր-ինչ բարելավել առանց այն էլ խարխուլ վարկանիշը և ինչպես սովորաբար լինում է Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների դեպքում, այս անգամ էլ հանգել են բացարձակ պարզունակ և ոչ արդյունավետ մեթոդների։

Ընդսմին օրեր առաջ տեղի ունեցած նախաձեռնող խմբի նիստում Փաշինյանը կողմնակիցներին կտրուկ մի քանի նկատողություն է արել՝ նշելով, որ պետք է վերջ դնել լկտի պահվածքին։ Առավելապես հենց այդ լկտիությունն է և հանրության շրջանում տարածվող տեղեկություններն են, ըստ Փաշինյանի, ազդում ՔՊ վարկանիշի վրա և խաթարում «հեղափոխական» թիմի հեղիանակությունը։

Փաշինյանը նաև կուսակիցներին հայտնել է, որ նոր արշավ են փորձում սկսել ընդդիմախոսների դեմ։ Շատերին առաջիկայում ձերբակալելու են, մեղադրանքներ են առաջադրելու և բռնաճնշումների շարք են սկսելու՝ այդ կերպ հանրությանը փորձելով համոզել, թե իրենք լրջորեն աշխատում են ապօրինի գույքի հետ վերադարձման ուղղությամբ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս անգամ «Քաղպայմանագրի» և Փաշինյանի թիրախում լինելու են առաջին հերթին այն անձինք, որոնք անձնական շփումներ և կապեր ունեն Ռուսաստանում և համարվում են ռուսական ազդեցության ներկայացուցիչներ Հայաստանում, հատկապես հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին, Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ այդ մարդիկ կարող են իրենց ռեսուրսներով զգալիորեն ազդել ներքաղաքական իրավիճակի վրա և որոշել են հենց սկզբից, առաջին հերթին, հարցը լուծել նրանց նկատմամբ ճնշումներով։ 

Անի Սարգսյան

Մեզ պետք է մեկը, որն ուղղություն կտա հայոց աշխարհին. քաղաքացիԻնչպե՞ս են փորձում «պարզաջրել» շարունակական զիջումները. «Փաստ» «Ամեն ինչ իր գինն ունի, իսկ այս դեպքում գինը վճարում ենք միայն մենք». «Փաստ» Հեղափոխություն չանելը դեռ համաձայնության նշան չէ. «Փաստ» Սկսվել է «խաղաղություն» բառը ժողովրդի վրա ծախելու գործընթացը. «Փաստ» Թիրախավորված է ողջ ժողովուրդը. քաղաքագետ Իսկապե՞ս ընտրությունները կլինեն հերթական. «Փաստ» Այն, ինչ վատ է անձամբ Փաշինյանի համար, կարող է շատ լավ լինել Հայաստանի համար և հակառակը. «Փաստ» Ապագա անվտանգության երաշխիքները պետք է լինեն այնպիսի մակարդակի, որ Պուտինը, Մոսկվայում նստած, անգամ չմտածի Ուկրաինայի վրա hարձակվելու մասին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՁկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ոստիկանության վրա զինված հարձակում է իրականացվել, կա 5 զոհ Վեյգան «Չելսիից» տեղափոխվեց «Վիլյառեալ» Օգոստոսի 22-ը Ծովակալ Իսակովի ծննդյան օրն է Մենք նրանց հետ հարաբերություններ կկառուցենք, դրան ենք միտված. Լուկաշենկոն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին88-ամյա կնոջ տնից գողություն կատարած 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է Իսկ դուք գիտեք՝ որտե՞ղ են Երևանի ստորգետնյա գաղտնի թունելները․ «Գողություն հայկական ձևով» ֆիլմը գուցե պատասխանի ձեր այս հարցին Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է «Дружба» գազատարի վրա hարձակման պատճառով. ՍիյարտոԱրցախից տեղահանված անձինք կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետական տուրքի վճարիցՄաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ. Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մեհրիբան ԱլիևայինՌուս-ուկրաինական hակամարտության խաղաղ կարգավորման հարցում պարզություն կլինի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. ԹրամփԹամարա Պետրոսյանի ֆոտոշարքը Կիպրոսից «Կախիչ օպերացիայից» մինչև պետական պարտք․ Նարեկ Կարապետյանը` կառավարության աշխատանքի մասինՔաղաքական լիդերը, ով սիրում է սեփական երկիրը և ժողովրդին, չպետք է վախենա սեփական ժողովրդին ճշմարտությունը ասելուց․ Մհեր ԱվետիսյանՆիկոլին պետք է, որ դավաճանություն անելիս իր դեմ կուտակումներ չլինեն. Հովհաննես Իշխանյան Ալիևի հանձնարարությունը միջամտությու՞ն է, թե՞ ոչ. Նաիրի Սարգսյան «Ուսանողական ամառ - 2025» -ի շրջանակում քաջարանցի ուսանողները այցելել էին ԶՊՄԿ Փաստաթուղթն ավելի շատ անորոշություններ է ստեղծել, քան որոշակիություններ․ այն որևէ խնդիր չի լուծել․ Նաիրի Սարգսյան Մոսկվան պատրաստ է որոշակի ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման հարցում. Լավրով Գազայում սովը որպես պատերազմի միջոց օգտագործելը ռազմական հանցագործություն է. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել Միանձնյա իշխանական շահով` երկիրը պահում են պատերազմի սպառնալիքի տակ. Արմեն Մանվելյան Պետք է Երևանից դուրս գալ, գնալ մարզեր, սոցիալական խնդիրներ լուծել. Ավետիք Չալաբյան Էդմոն Մարուքյան․ Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունները, պատճառները հստակ են Արամ Վարդևանյան․ «Կարապետյանի կալանքի երկարաձգման բողոքի մակագրումը անհասկանալիորեն ձգձգվում է» «Մարդիկ կարոտել էին ինձ ու Մոսոյին միասին տեսնելուն». Անի Երանյանը՝ «Քեզանից հետո» ֆիլմի մասին Աֆրիկան կարող է դառնալ «վերականգնվող էներգիայի գերտերություն» Փաշինյանը Մակունցին նոր պաշտոնի է պատրաստում Օգոստոսի 18-ից 21-ը Վայոց ձորում անցկացվեց «Հայաքվեի» ուսումնամարզական ճամբարըՓաշինյանը չի գնա արտահերթի՝ խմբակցության պահանջով Դավաճանության մեխանիկա. ինչպե՞ս նվազեցնել ՀՀ պաշտպանունակությունը YoSpace խմբի Yo պրոդուկտները ներկայացվել են Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ինՆիկո´լ, դու առուծախի մասնագետ ես, հողատու և դավաճան. քաղաքացի «Խաղաղության» դիմակով՝ դեպի նոր պատերազմ. ինչ խոստովանեց Փաշինյանը Քաջարանցի ուսանողները ծնողների աշխատավայրում էին` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ալիևին խաղաղություն պետք չէ, նա այն որպես զիջում է ընկալում. Մենուա Սողոմոնյան Հայաստանում կա քրեաօլիգարխիա, այն պետք է քանդել. Արմեն Մանվելյան Դատական դեպարտամենտը արձագանքում է լրագրողների դժգոհություններին Շենգավիթի դատարանում Մեծ Բրիտանիայի բնակիչները գումար են վաստակում արևից շնորհիվ Tesla-ի նոր ծրագրի Ի՞նչ է իրականում կատարվում թիվ 109 մանկապարտեզում. Հայկ ԿոստանյանՆիկոլը ժպիտով, ուրախ` կապիտուլյացիա ստորագրեց Վաշինգտոնում. Արսեն Սարգսյան
Ամենադիտված