Հայերեն


Արևմուտքի Պլան B-ն. ո՞վ կարող է փոխարինել Փաշինյանին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ նրա արևմտյան հովանավորներն արդեն պլան B են գծել ֆորս-մաժորային իրավիճակի դեպքում։ Արևմուտքը հրաշալի հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը չափազանց ցածր վարկանիշ ունի և մեծ հավանականությամբ չի կարողանալու նույնիսկ բարեհաջող իրականացնել իշխանության նոր զավթումն արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, որոնք, ըստ ՔՊ մեր աղբյուրի, նախատեսվում են անցկացնել եկող տարվա մայիսին։ Իշխանությունները չափազանց տենդագին են պատրաստվում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հատկապես տեղերում փորձում են խլել բոլոր վարչական լծակները, տոտալ վերահսկողություն սահմանել բոլոր համայնքների նկատմամբ, ինչպես նաև դեռևս հատուկենտ պետական կառույցների նկատմամբ։

Փաշինյանը ցանկանում է ամեն գնով խորհրդարանից դուրս թողնել ընդդիմադիր երկու ուժերին և խորհրդարան տանել այլ՝  իրեն ավելի մեղմ քննադատող, կամ էլ փսևդո-ընդդիմադիր քաղաքական ուժերի։ Արևմուտքն էլ իր հերթին հստակ հասկանում է, որ Փաշինյանը կարող է ոտքին գցել այս նոր ընտրություները և իրենց համար տենդագին փնտրտուքների մեջ են, թե ո՞վ կկարողանա փոխարինել Նիկոլ Փաշինյանին։

Այս օրերին Միացյալ Նահանգներում է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նաև վաղը մեկնելու է Միացյալ Թագավորություն։ 6 օրվա ընթացքում Արմեն Գրիգորյանն ընդամենը հանդիպել է 3 բարձրաստիճան պաշտոնյաների հետ, թե ի՞նչ են քնարկել, սովորաբար պաշտոնական հաղորդագրությունների հարցում ժլատ Անվտանգության խորհուրդն առանձնապես մանրամասներ չի հաղորդում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գրիգորյանն ավելի շատ ստվերային հանդիպումների՝ ավելի շուտ ստուգատեսի մեջ է։ Արևմուտքում փորձում են հասկանալ, թե որքանով նա կկարողանա փոխարինել Նիկոլ Փաշինյանին։ Ըստ ամենայնի, Անվտանգության խորհրդի քարտուղարի գործերն այս առումով այնքան էլ լավ չեն։ Բացի այն, որ նա որևէ լուրջ հեղինակություն չի վայելում Հայաստանում, նաև խիստ վերապահումներ կա նրա մասով անգամ հարազատ ՔՊ-ում։ Իշխանականները համարում են, որ խարիզմայից զուրկ և պարբերաբար անհեթեթ իրավիճակներում հայտնվող Արմեն Գրիգորյանը չի կարողանա փոխարինել Փաշինյանին։ 

Աշոտ Մանուկյան

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ8 ժամ ջուր չի լինիՓոխարժեքը հուլիսի 27-ին 36 ժամ գազ չի լինի Մահացել է Սարգիս Ավագյանը Արտառոց դեպք. «Բալի» հյուրանոցի սեփականատերը հայտնել է, որ hնչեցրել են կյանքին և առողջnւթյանն nւղղված uպառնալիքներ Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցՈստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցԱվտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան գտել են Ողբերգական ու մաhացու վթար Գյումրի-Վանաձոր ճանապարհին․ նոր մանրամասներՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Կարևոր․ ճանապարհների որոշ հատվածներ են փակ լինելու Ապարանի ջրամբարի տարածքում՝ կղզու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է Երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից վարորդը փախել է դեպքի վայրից. նոր մանրամասներ Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխային (տեսանյութ) Դավիթ Չալոյանն օլիմպիական խաղերի իր առաջին մենամարտում ուժերը կչափի անգլիացու հետԵրեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Մինուսինսկի սրճարաններից մեկում շաուրմայից 8 մարդ է թունավորվել Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Ինչ տեսք ունի բուժումից վերադարձած Հրանտ Թոխատյանը. նա անճանաչելի է դարձել «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Կիրանցում տրված կադաստրի վկայականները համարվում են ճիշտ․ Կադաստրի պաշտոնյա Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Սանկտ Պետերբուրգի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել է սուր աղիքային վարակի բռնկում. հոսպիտալացվել է ութ երեխա Յուրաքանչյուր կողմ ինքն է հոգում իր ծախսերը. ՀՀ ՊՆ-ն՝ ԱՄՆ-ի հետ զnրավարժությունների մասին Ավտովթարից զոհված ընտանիքը բնակվում էր Գյումրիում Գրանցվել է 9 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 12 մարդԱրարատ Միրզոյանը կմեկնի արձակուրդՓարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՎաղաժամկետ դադարեցվել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. Ոսկան Սարգսյան Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Երիտասարդ ամուսինների և նրանց որդու կյանքը խլած վթարի վայրից՝ նոր տեսանյութ Ովքեր են ավտովթարից մահացած ամուսինները և նրանց երեխանՄեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը
Ամենադիտված