Հայերեն


Փաշինյանի համար հնարավոր արտահերթը նախևառաջ պոտենցիալ գործիք է լեգիտիմացնելու Սերժ Սարգսյանի ասած կրկնակապիտուլյացիան․ Արմեն Աշոտյան

Հասարակություն

-Պաշտոնական Երևանը, օրինակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ կարելի է 15 օրում էլ կնքել խաղաղության պայմանագիր, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի։ Ադրբեջանն ասում է, որ ամեն ինչ գրեթե պատրաստ է, բայց Հայաստանն է ձգձգում։ Ո՞վ է ձգձգող կողմն ու ինչու՞։ Արդյո՞ք խնդիրն «անկլավներն» են, կամ այն, որ ադրբեջանցիները չեն ուզում հեռանալ Հայաստանի օկուպացված տարածքներից։ Երևանը, ձեր կարծիքով, դնու՞մ է այս հարցերը։

-Զավեշտալի է, որ հայ հասարակությունը տեղյակ չէ բանակցվող փաստաթղթի բովանդակությունից, և մենք ստիպված ենք կցկտուր արտահոսքերից կամ ադրբեջանական գործիչների խոսույթից կռահել, վերլուծել և ընդհանուր պատկերացումներ կազմել հայ ժողովրդի համար ճակատագրական որոշումների մասին:

Վստահ եմ, որ Փաշինյանը սկզբունքորեն համաձայն է անկլավների անվան տակ Ադրբեջանին փոխանցել մեզ համար ռազմավարական նշանակության տարածքներ: Կասկած չունեմ, որ Ադրբեջանը թղթով դուրս չի գալու օկուպացիայի ենթարկված մեր տարածքներից:

Լավագույն դեպքում դելիմիտացիայի անվան տակ գործընթացը տասնյակ տարիներ կարող է տևել:

Բայց այս ամենը դետալներ են: Կողմերի ռազմավարական մոտեցումները վերլուծելիս է երևում բանակցային գործընթացի ողջ թշվառությունը հայ ժողովրդի համար: Ադրբեջանը չի շտապում, որովհետև օգտագործում է Հայաստանի գործող վարչախմբի սխալները և մեր թուլացած վիճակը՝ մաքսիմալը կորզելու համար: Ալիևը չի վախենում Արևմուտքից (մանավանդ, որ առանձնապես սպառնալիքներ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին չկան էլ), մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, ի տարբերություն Փաշինյանի, անհամեմատելի շրջահայաց է և ընկալելի: Իսկ Փաշինյանի համար գերխնդիր է Ադրբեջանի հետ համաձայնության հասնել առանց Ռուսաստանի, ինչի անունը դրել են «ինքնիշխանություն»:

Եթե կարճ ամփոփենք, ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի լինելու Հայաստանի ապաքինման ծրագիր:

Նիկոլն ուզում է, որ այն գոնե հիվանդության պատմություն լինի, իսկ Ալիևը՝ որ այն Հայաստանի մահախոսականը դառնա:

-ԱԺ նախագահը, նույն հարցազրույցում, հայտարարեց, որ չի բացառում, որ ինչ-որ պահի ադրբեջանցիները կգան Հայաստանում ապրելու։ Արդյո՞ք սա նշանակում է, որ իշխանությունները ներքուստ համաձայն են Բաքվի այս պահանջին և հիմա հասարակությանն են նախապատրաստում։

-Դեմոգրաֆիական ռումբը Ադրբեջանի զինանոցում՝ Հայաստանը միջից պայթեցնելու միջոց է: Սա չտեսնելը ոչ թե կուրություն է կամ տգիտություն, այլ երկրի ապամոնտաժման հերթական ապացույց: Այս տրամաբանության մեջ տխուր օրինաչափություն է, որ գործող վարչախումբը  ոչ թե այդ սպառնալիքը չեզոքացնելու վրա է աշխատում, այլ բացում է հերթական Օվերտոնի պատուհանը:

Խնդրի համար սկզբունքային է չդիտարկել արցախահայերին որպես հակակշռող փաստարկ, Արցախը և իր ժողովուրդը ամբողջությամբ այլ իրավա-քաղաքական կատեգորիաների մեջ են: Նորմալ իշխանություն ունենալու դեպքում Հայաստան եկող ադրբեջանցիների պոտենցիալ վտանգը կհակակշռվեր Ադրբեջանից փախած մի քանի հարյուր հազար մեր հայրենակիցների փաստարկով:

-Հայկական բեռնատարները Լարսից վերադառնում են։ Ռուսական գերատեսչությունը անսպասելի խստացրել է ֆիտոսանիտարական հսկողությունը։ Արդյո՞ք Մոսկվան փոքր չափի պատժամիջոցների է դիմում, հաշվի առնելով հակառուսականության աճը Հայաստանում և դեպի Արևմուտք ռևերանսները։

 -Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամում Փաշինյանի մեղքը հայտնի է և աններելի: Բայց ազնիվ չի լինի, եթե չնշենք ռուսական կողմի բազմաթիվ սխալների մասին այս ուղղությամբ: Հայաստանի գեոպոլիտիկ պատմությունն այնպես է ընթացել, որ մեր վերջին եվրոպական հարևան երկիրը եղել է Բյուզանդական կայսրությունը մոտ 1000 տարի առաջ, իսկ նրանից առաջ ՝ Հին Հռոմը:

Աշխարհագրությունը հնարավոր չէ փոխել քաղաքական որոշմամբ: Մենք կարող ենք և պետք է դառնանք եվրոպական տիպի պետություն՝ չմոռանալով, որ գտնվում ենք Եվրասիական տարածքում:

Քո անտառի արջից կարող ես նեղսրտել իր երկար քնելու, աղմկոտ լինելու կամ գայլ ու աղվեսի հետ շփվելու համար: Բայց գժտվել, խռովել և իր փոխարեն հույսը դնել հարևան անտառի սլացիկ, գեղեցիկ, փարթամ եղջյուրներով եղնիկի վրա, կնշանակի դառնալ այդ նույն գայլի և աղվեսի ընթրիք:

-Ընդդիմությունը ֆեյսբուքյան գրառումներով և հարցազրույցներով գուժում է պետականությանը սպառնացող վտանգների մասին, սակայն լայնածավալ ակցիաներ վաղուց չկան։ Ընդհակառակը, ԱԺ-ում բարիդրացիական մթնոլորտ է իշխանության հետ։ Տպավորություն է, որ քաղաքական դաշտը, հանրության ակտիվ հատվածն ինչ որ բանի են սպասում։ Եթե իրոք պետականությանը վտանգ է սպառնում, ինչո՞վ կբացատրեք այս հանդարտությունը։

-Համաձայն եմ, որ վիզուալ հասարակական և քաղաքական կյանքը համարժեք չեն ո՛չ վերջին իրադարձություններին, ո՛չ էլ նոր սպառնալիքներին:

Կասկած չունեմ, սակայն, որ դժգոհության էներգիան ոչ թե վերացել է, այլ՝ անցել լատենտ փուլի: Ով և ինչպես կկարողանա կոմուլացնել այդ էներգիան և ուղղորդել ճիշտ հունով՝ սա է հիմնական հարցը: Լայնածավալ ակցիաները չպետք է ինքնանպատակ լինեն, քանզի ամեն անհաջողություն ավելի է խորացնում առկա ճգնաժամը:

Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական միտքը պետք է նոր պրոդուկտ ստեղծի, որովհետև նախորդը վաղուց հասել է իր տարածման մաքսիմումին և կրիտիկական տեղաշարժ ապահովել չի կարող: Կրկնեմ հայտնի ճշմարտությունը. չի կարելի մշտապես անել նույն բանը և սպասել այլ արդյունքի:

Վստահ եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը սա գիտակցում է և նպատակ չունի մենաշնորհելու Հայաստանի և Արցախի ապագայի մասին մտահոգվելու և ըստ այդմ՝ համարժեք գործելու առավելությունը:

-Իշխանական, մերձիշխանական ու նաև ոչ իշխանական որոշ շրջանակներ ավելի ակտիվ են սկսել խոսել հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու և իշխանափոխության միջոց։ Արդյո՞ք արտահերթ ընտրությունները ճանապարհ են, 2021-ին քաղաքական դաշտը շարժվեց իշխանության օրակարգով և տանուլ տվեց։

-Շատ բազմաշերտ հարցադրում է: Նախ թվարկված շրջանակների մոտիվացիան գնալու հնարավոր արտահերթ ընտրություներին խիստ տարբեր է: Արտախորհրդարանական ոչ իշխանականները օրինակ, ցանկանում են վերադառնալ խորհրդարան և ակտիվ քաղաքական գործունեությունը: Արտախորհրդարանական մերձիշխանականները ցանկանում են «ընդդիմությունափոխություն» անել և դառնալ Փաշինյանի կողմից կառավարվող խորհրդարանական շարասյուն: Իշխանությանը ձեռնտու է վերջիններիս տարբերակը, հատկապես՝ սրացող գեոպոլիտիկ միջավայրում: Բայց Փաշինյանի համար հնարավոր արտահերթը նախևառաջ պոտենցիալ գործիք է լեգիտիմացնելու Սերժ Սարգսյանի ասած կրկնակապիտուլյացիան:

Ավելորդ է հիշեցնել, թե ինչպես է իշխանախումբը կազմակերպում և տնօրինում ցանկացած ընտրություններ. Երևանի և ՏԻՄ ընտրությունները վկա:

Ուստի ակնհայտ է, որ երկրին արտահերթ խորհրդարանական ընտրություններ այս փուլում պետք չեն: Ինչպես 2021-ի ընտրությունները չհանգուցալուծեցին ճգնաժամը, այդպես էլ նոր արտահերթը դա չի անելու: Ինչու՞: Պատասխանը շատ պարզ է:

Առկա ճգնաժամը քաղաքական չէ և այն հնարավոր չէ բուժել միայն քաղաքական մեթոդներով: Ճգնաժամը համակարգային է, քաղաքակրթական է, հայ ազգի «ով լինելու և ինչ ուզելու» ճգնաժամ է: Ինսուլտ ստացած հիվանդին անալգին-դիմեդրոլով չես բուժի:

Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան ՌԴ-ն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցում. Օվերչուկ Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասին Փաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» մասին Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Նաիրի Սարգսյան․ Վաշինգտոնի հռչակագիրը Հայաստանի համար տնտեսական հեռանկար չի բացում Սամվել Կարապետյանի գործը՝ իշխանության իրական դեմքի բացահայտում970 դոլար՝ աղբի տոպրակ հիշեցնող ինչ-որ բանի համար. Balenciaga-ի հերթական անհեթեթ առաջարկըԵվրահանձնաժողովը հույս ունի սեպտեմբերին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթըՆուբարաշենի թռչնաբուծարանի մոտակա տարածքում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակումՀուլիսի 15-ի դրությամբ Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները, որոնք կանգնեցված էին նշանավոր անձանց հիշատակին. հայտարարությունԹմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են (տեսանյութ) Այո, կա առաջարկ, այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է. Սպերցյանը հաստատել է տրանսֆերային լուրերըBitcoin-ը սահմանել է նոր ռեկորդ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, կյանքի կոչվելու դեպքում, շոշափելի օգուտներ է պարունակում նաև Իրանի և ՌԴ-ի համար. Փաշինյանը՝ Fox News-ինԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարը ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմաց․ Al Arabiya«Ամենուր ինձ հետ լավաշ եմ տանում»․ Սիրուշո Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանքԶելենսկին և Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքները Էդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված Սերոբ Գասպարյանին «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Նախապես ստորագրված, այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» լիակատար իրականացումից հետո մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայում. Օսկանյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր ԿամենդատյանՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն Մանվելյան «Առաջին հայացքից սիրել եմ Նարինեին, գիտեի, որ իմ երեխաների մայրն է դառնալու»․ Ավո Ադամյան Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները կազատվեն Օմանի մուտքի արտոնագրի պահանջից Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիրՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են հենց նախաստորագրված համաձայնագրի կետերին. ադրբեջանագետ ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա» Ադրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր Կամենդատյան Ոսկին էժանանում է ապրանքային շուկաներում Գնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացի
Ամենադիտված