Առաջիկա օրերին սպասվում է անձրև
Հասարակություն![Առաջիկա օրերին սպասվում է անձրև](/timthumb.php?src=disc/08-12-23/a42aab24fa16f65f46a26f4ce6cf74e9.jpg&w=780)
Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 9-ի գիշերը, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 12-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։