Հայերեն


«Մենք չենք գնում ոչ մի կողմ, մեզ տանում են, որովհետև ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մյունխենում Փաշինյանի և Ալիևի հանդիպումն ուներ որոշակի իմաստ: Նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը: Նշում է՝ Հայաստանի իշխանություններին պետք էր հանդիպում կազմակերպել Ադրբեջանի ղեկավարի հետ` ցույց տալու համար, որ իրենց առաջ քաշած խաղաղության նախագիծն աշխատող քաղաքականություն է, այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տանում, դժվարությամբ, բայց այն առաջ է գնում:

«Սա իրենց պետք էր ոչ միայն PR նպատակներով: Իրենց պետք է օր առաջ «Խաղաղության պայմանագիր» կնքել Ադրբեջանի հետ, դրանից հետո պետք է անցնեն ծրագրային երկրորդ կետին, ինչի համար իշխանության են բերվել, այն է՝ Հայաստանից ռուսական ռազմական ներկայության դուրսբերմանը, խոսքը Սահմանապահ զորքերի և ռուսական ռազմաբազայի մասին է: Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ Ադրբեջանը տա իր համաձայնությունը և «Խաղաղության պայմանագիրը» կնքվի: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա կարող է ցանկացած հանդիպում էլ կառուցողական անվանել: Ադրբեջանի համար սա ձևական բնույթ կրող հանդիպում էր, նա չի ցանկանում խզել կապերն արևմտյան հարթակների հետ: Այո, այդ հանդիպման ժամանակ որոշակի առաջարկություններ հնչեցրեց, ասենք, Մինսկի խումբը լուծարելու, Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին և այլն: Այս ամենը հաշվի առնելով, սակայն, Ալիևն, իմ կարծիքով, մի բան շատ լավ է հասկանում, որ «Խաղաղության պայմանագիրը» չի կնքվելու Ադրբեջանի և Հայաստանի այս իշխանությունների միջև:

«Խաղաղության պայմանագրի» բովանդակությունը որոշվելու է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների արդյունքում: Ադրբեջանում, գուցե ոչ առանց հիմքերի, ենթադրում են, որ Ուկրաինայում ռուսական ռազմական հաջողությունից հետո, իսկ այն ավելի ու ավելի տեսանելի է դառնում, շատ հավանական է, որ Հայաստանում իշխանափոխության հետ կապված խնդիրներ առաջ գան, Հայաստանում նոր իշխանություն հայտնվի, որը, բնականաբար, չի առաջնորդվելու այսօրվա իշխանությունների ժառանգությամբ, ամեն ինչ զրոյից է սկսելու, եթե ունենա վստահություն Ռուսաստանի և Իրանի կողմից, ապա չի բացառվում, որ նաև Արցախյան ռազմաճակատում կարող են որոշակի գործողություններ տեղի ունենալ՝ այս անգամ արդեն հօգուտ Հայաստանի: Սա իրավիճակ կփոխի Հարավային Կովկասում, Արցախյան հարցում և այսօր կնքված «Խաղաղության պայմանագիրը» կդառնա առոչինչ այդ իրավիճակում: Սա չի նշանակում, որ այդպես կլինի, բայց Ադրբեջանում ենթադրում են, որ կարող է այդպես լինել:

Ադրբեջանը կարող էր «Խաղաղության պայմանագիր» կնքել երեկ, երկու ամիս առաջ, մի տարի առաջ, բայց նա հաշվի է առնում, որ եթե Ռուսաստանն Ուկրաինայում մաքսիմալ հաղթանակ է տանում, ապա Ուկրաինան որպես պետություն դադարում է գոյություն ունենալ, մտնում է Ռուսաստանի կազմի մեջ, բացի Արևմտյան Ուկրաինայից , հետո Ռուսաստանը միջոցներ կիրառելով աջակցում է Հայաստանում իշխանափոխության գործընթացին, որից հետո նոր իշխանությունը հայտարարում է, որ չի ճանաչում վարչապետի՝ Պրահայում արված հայտարարությունը, թե «Արցախը Ադրբեջան է և վերջ», կրկին առաջին պլան է բերում Արցախյան հարցը, ստանում է ռազմական տեխնիկա և ռազմական գործողություններ է սկսում Արցախն ազատագրելու ուղղությամբ և հաջողություն է ունենում այդ ճակատում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բադալյանը:

Անդրադառնում ենք նաև դեպի Ռուսաստան կամ Արևմուտք «գնալու» Հայաստանի իշխանությունների մարտավարությանը: Բադալյանն ընդգծում է՝ մենք չենք գնում ոչ մի կողմ, մեզ տանում են, որովհետև ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ. «Խնդիր է նաև այն, որ մեզ դեպի Արևմուտք չեն տանում: Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող էր լինել, ասենք, ռուսական աշխարհին ինտեգրվելու քաղաքականություն՝ Բրիքսին, ՀԱՊԿ-ին, Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Սա կլիներ տրամաբանական: Հայաստանը կարող էր քաղաքականություն վարել արևմտյան աշխարհին ինտեգրվելու ուղղությամբ՝ կյանքի կոչել ՍԵՊԱ-ն, ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական և ԵՄ-ի հետ առևտրատնտեսական ակտիվ քաղաքականություն իրականացնել, անվտանգության ոլորտում հարաբերությունները լավացնել:

Պարտադիր չէ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալը, կարելի է նրանց հետ լավ հարաբերություններ ունենալ: Դա էլ կլիներ տրամաբանական: Հայաստանը կարող էր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնել՝ փորձելով բոլորի հետ ինտեգրվել: Սա էլ կլիներ տրամաբանական: Բայց Հայաստանի իշխանությունը, խամաճիկ լինելով, իրականացնում է չորրորդ՝ ամենաանտրամաբանական ուղղությունը՝ հակառուսականությունը: Նա չի ինտեգրվում արևմտյան աշխարհին, բայց ռուսական կողմի հետ հարաբերությունները փչացնում է: Սա անտրամաբանական է: Ինտեգրվել արևմտյան աշխարհին, նշանակում է իրականացնել ակտիվ գործողություններ և այլն: Բայց Հայաստանը վատացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սառեցնում հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, միևնույն ժամանակ մեր երկրում հեռարձակվում են ռուսական լրատվամիջոցները: Անգամ հակառուսականությունը մինչև վերջ չի տանում»:

Մեր զրուցակիցը նշում է, որ Հայաստանի իշխանություններն Արևմուտքի պահանջով անում են ամեն ինչ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ռուսական կողմը որևիցե դերակատարում չունենա: «Ռուսաստանին դա դուր չի գալիս: 2025 թ.-ի նոյեմբերի 9-ին լրանում է կնքված հայտարարության հինգ տարին, որից հետո խաղաղապահները պետք է լքեն Արցախի տարածքը կամ էլ ժամկետները երկարաձգեն: Դա անելու համար պետք է լինի առիթ կամ պատճառ: Եթե այնտեղ հայեր չեն բնակվում, ինչո՞ւ պետք է ժամկետը երկարաձգվի, առավել ևս՝ Թուրքիան դրան կողմնակից չէ, իսկ Ադրբեջանն առաջնորդվում է Թուրքիայի պահանջներով: Թուրքիան հարց կդնի, որ ռուսական կողմը պետք է հեռանա, իսկ եթե նա հեռանում է Արցախի տարածքից, ապա Հարավային Կովկասում որպես ռազմական հենարան ունենում է Հայաստանը՝ Գյումրու ռազմաբազան և Սահմանապահ զորքերը:

Ռուսաստանի իշխանության կախվածությունն ուժեղանում է Հայաստանի իշխանություններից կամ Հարավային Կովկասում մնալու իրենց միակ հենարանը մնում է Հայաստանի վարչապետը: Նրա հայտարարություններից և վարվող քաղաքականությունից է կախված լինելու՝ Ռուսաստանն այստեղ կմնա՞, թե՞ ոչ: Բնականաբար, սա դուր չի գալու Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Ուկրաինայում հաղթելուց հետո հաղթող բանակի պաշտպանության նախարարը երբեք թույլ չի տա իրեն զանգահարել պարտված երկրի ղեկավարին՝ առաջարկելով, որ ռազմաբազան մնա Հայաստանում, ինչը հավանական է դարձնում, որ ռուսական կողմը կարող է Հայաստանում գտնել դաշնակիցներ իշխանափոխության գործընթացն արագացնելու համար: Նոր իշխանությունը կարող է արցախահայերին համոզել վերադառնալ Արցախ, այդ դեպքում ռուսական խաղաղապահները հիմք կունենան մնալ Արցախում: Բայց նոր իշխանությունները կարող են պահանջներ դնել, որ արցախահայերը որպես Ադրբեջանի քաղաքացի չեն վերադառնալու Արցախ: Արցախը պետք է ինքնուրույն ներկայություն ունենա, բայց սրան էլ դեմ է Ադրբեջանը: Բարդ իրավիճակ է ստեղծվելու»,-եզրափակում է Արմեն Բադալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալլա Պուգաչովան հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից․ Spletnik «Լիվերպուլը» հայտարարել է հերթական ձեռքբերման մասին Լուկաշենկոն Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքին հրավիրել է Մինսկ․ հրավերն ընդունվել է Սամվել Կարապետյանի գործը` վճռորոշ Հայաստանի ապագայի համար․ InDepthNews Արևմուտքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի. Արմեն ՄանվելյանԹրամփի բանավոր խոսքը երաշխիք չէ, ուժային ներկայություն է պետք. Ավետիք ՉալաբյանBRICS-ի ղեկավարները պետք է աջակցեն Պուտինի և Թրամփի խաղաղության ձգտմանը. Աբրահամ Հովեյան Իշխանության մի թևը չգիտի, թե ինչ է անում մյուսը ԱՄՆ, թե՞ ԵԱՏՄ. Ռուսաստանը սրում է հարցը Պաշտպանության նախարարությունը կրկին խաբում է հանրությանը Դատարանը շտապում է Միքայել Աջապահյանի հարցում Զոհերի մայրերի պայքարը` մեզ օրինակ ու առաջնորդ. Դավիթ ՍարգսյանՉուվաշիայում մտածել են, թե ինչպես միաժամանակ աճեցնել գայլուկ և ստանալ արևային էներգիա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորանքը Կապան քաղաքի տոնի առթիվ Փաշինյանն ընդունակ չէ կառավարելու երկիրը. քաղաքացիՈչ թե խաղաղության պայմանագիր է, այլ նախընտրական բուկլետ. Ավետիք Քերոբյան«Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է՝ ինքնիշխանության սահմանափակման վտանգով». Սուրեն Սուրենյանց Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ. ՉալաբյանԱղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա է հայտնաբերվել Թրամփը բացառել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը Արարատ-Արմենիան նոր հարձակվող ունի. պաշտոնական ՌԴ-ում «Էլաստիկ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել Աշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերшզմի ընթացքում ամենավտանգավոր պահն է. The TelegraphԱդրբեջանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա Կայսրությունների մեծամտությունը Իսպանիայում անտառային հրդեհների զnhերի թիվը հասել է 3-ի Ղազախստանում իշխանությունում այլևս «ընտանեկան-կլանային համակարգ» չկա. Տոկաև Քայլի Ջենները Լոս Անջելեսում անցկացրած երեկոյան զբոսանքի ժամանակ հիացրել է համարձակ կտրվածքներով զգեստովՏավուշում 41-ամյա տղամարդը զբաղվել է ապօրինի ծառահատումներով (տեսանյութ) Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված Վերջին տարիներին մեր դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր մակարդակ. Փաշինյանը՝ Հնդկաստանի վարչապետինԲենզինի բորսայական գները կրկին բարձրացել են երկօրյա անկումից հետո Կապանում «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Volkswagen»-ին, ապա էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրшվորներ Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿ Ցավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան ՌԴ-ն աջակցում է Հայաստանին «Թրամփի ուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցում. Օվերչուկ Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասին Փաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» մասին Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը
Ամենադիտված