Հայերեն


Բոլոր հին հաշիվների համար պատասխան կպահանջի. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Svpressa.ru–ն «Փորձագետ. Ալիևի նման պահանջներով Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն գրել» վերնագրով հոդվածում գրում է, որ հայերը շարունակում են պնդել, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման միջազգային երաշխիքներ են պետք, միևնույն ժամանակ՝ հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի Սահմանադրության նախաբանում փոփոխություններ կատարելու մասին բանաձևը՝ «այլապես խաղաղություն չի լինի», հիշեցրել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը svpressa.ru–ի հետ զրույցում: Նա առաջարկել է այդ խիստ հակասական հայտարարություններից պարզապես խճանկար հավաքել։

Հրատարակության զրուցակցի խոսքով, քչերը կարող են դա անել, ուստի, ըստ երևույթին, կան մի շարք հարցեր, որոնք հրապարակային չեն։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ փետրվարի 17-ին Մյունխենում կայացած հանդիպմանը պայմանավորվել են շարունակել աշխատանքը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ «Այստեղ պետք է հարցնել, թե ինչո՞ւ Ալիևը հանկարծ սկսեց այդքան մեծ ճնշում գործադրել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցում։ Իմ կարծիքով, երկու երկրների միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը սկսում է դուրս գալ Ղարաբաղյան հարցի կարգավորման սահմաններից։ Արդեն խոսքը Ղարաբաղի հայկական անկլավի և Հայաստանում ադրբեջանական անկլավի խնդիրների մասին է։ Եվ դա արդեն մեծ աշխարհաքաղաքականության հարց է»,- պարզաբանել է Տարասովը։ Քաղաքագետն ընդգծել է, որ երկու կողմերի համար էլ չափազանց դժվար է խոսել, քանի որ համաձայնագրի սկզբնական տեքստն արդեն իսկ ակնհայտորեն փոխված է, թեև ի սկզբանե անհրաժեշտ էր կատարել հենց այն, ինչ նախատեսված էր։ Այսինքն՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, պայմանավորվել խաղաղության շուրջ, ապա քննարկել սահմանագծումը։ Բայց այդ վերջին կոնկրետ կետը առաջին տեղում դնելն ուղղակի նպատակահարմար չէ:

«Այսօր Ալիևի այդպիսի առաջարկներով Հայաստանին, ըստ էության, պետք է գրել նոր Սահմանադրություն, անցկացնել հանրաքվեներ, բայց Փաշինյանն այլևս չունի մեծամասնություն բնակչության մեջ, նա կարող է պարտվել, և վարչապետի նկատմամբ վստահության ու անվստահության հարցը կմտնի օրակարգ։ Իսկ նա հաստատ դրա կարիքը չունի: Ուստի դա շատ երկար գործընթաց է։ Եվ հարց է առաջանում՝ արդյո՞ք Ադրբեջանը կսպասի։ Կարծում եմ, որ ոչ»,պարզաբանել է փորձագետը։ Տարասովը նաև հավելել է, թե Բաքուն զգում է, որ Ուկրաինայում իրավիճակը փոխվում է հօգուտ Ռուսաստանի։ Իսկ Կովկասում, նկատել է քաղաքագետը, բոլորը հավատում էին, որ Մոսկվան կպարտվի։ Հիմա կա հավանականություն, որ Ռուսաստանի Դաշնությունը կտրուկ կթեքվի դեպի հարավ, «և բոլոր հին հաշիվների համար պատասխան կպահանջի»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցՈստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցԱվտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան գտել են Ողբերգական ու մաhացու վթար Գյումրի-Վանաձոր ճանապարհին․ նոր մանրամասներՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Կարևոր․ ճանապարհների որոշ հատվածներ են փակ լինելու Ապարանի ջրամբարի տարածքում՝ կղզու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է Երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից վարորդը փախել է դեպքի վայրից. նոր մանրամասներ Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխային (տեսանյութ) Դավիթ Չալոյանն օլիմպիական խաղերի իր առաջին մենամարտում ուժերը կչափի անգլիացու հետԵրեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Մինուսինսկի սրճարաններից մեկում շաուրմայից 8 մարդ է թունավորվել Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Ինչ տեսք ունի բուժումից վերադարձած Հրանտ Թոխատյանը. նա անճանաչելի է դարձել «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Կիրանցում տրված կադաստրի վկայականները համարվում են ճիշտ․ Կադաստրի պաշտոնյա Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Սանկտ Պետերբուրգի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել է սուր աղիքային վարակի բռնկում. հոսպիտալացվել է ութ երեխա Յուրաքանչյուր կողմ ինքն է հոգում իր ծախսերը. ՀՀ ՊՆ-ն՝ ԱՄՆ-ի հետ զnրավարժությունների մասին Ավտովթարից զոհված ընտանիքը բնակվում էր Գյումրիում Գրանցվել է 9 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 12 մարդԱրարատ Միրզոյանը կմեկնի արձակուրդՓարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՎաղաժամկետ դադարեցվել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. Ոսկան Սարգսյան Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Երիտասարդ ամուսինների և նրանց որդու կյանքը խլած վթարի վայրից՝ նոր տեսանյութ Ովքեր են ավտովթարից մահացած ամուսինները և նրանց երեխանՄեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Գազամատակարարման պլանային դադարեցում Տաշիրում, Լեռնահովիտ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Պրիվոլնոյե բնակավայրերում հուլիսի 26-ին Ձերբակալվել է ռուս սպայի մեքենայի ենթադրյալ պայթեցնողը․ ինչ է նա ասել (տեսանյութեր) Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՍիսիանի մի շարք հատվածներում ջուր չի լինի Սև ծովի ափին վիրուս է տարածվում. ինչպես պայքարել Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն գտնում ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված