Հայերեն


Հայաստանն իր անվտանգությունը պետք է փնտրի ոչ Արևմուտքում․ Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Տարածաշրջանում միջազգային իրավիճակը գնալով ավելի վատթարանում է, ընդհուպ մոտենալով թեժացման և ռազմական էսկալացիայի։ 

Հայաստանի շուրջ գրեթե բոլոր երկրներում խիստ լարվածություն է նկատվում։ Իրավիճակն այս պահին հատկապես թեժ է արաբաիսրայելյան հակամարտության գոտում, որտեղ Իսրայելը շարունակում է իր պատժիչ գործողությունները հարյուրհազարավոր պաղեստինցիների նկատմամբ, իսկ Արևմուտքը մի կողմից քննադատում է Իսրայելին, մյուս կողմից աջակցում այդ երկրի քաղաքականությանը։ Իրավիճակը թեժ է նաև Հարավային Կովկասում։

Ադրբեջանն ու Թուրքիան անթաքույց պատրաստվում են ռազմական էսկալացիայի Հայաստանի դեմ, ընդ որում նրանք շատ վաղուց կանեին իրենց ինտերվենցիան, եթե Ռուսաստանը մեղմորեն չկանխեր։

Այդուհանդերձ, Մյունխենի անվտանգության համաժողովում Իլհամ Ալիևի հանդիպումները, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի պաշտոնական այցը Թուրքիա վկայում են, որ նույնիսկ Արևմուտքը առանձնապես շահագրգռություն չունի, ընդհակառակը փորձելու են Հայաստանին մանրադրամ դարձնել իրենց շահերի համար, հակառուսական և Ռուսաստանին մեր տարածաշրջանից հանելու նպատակով, պատրաստ են գնալ ցանկացած էսկալացիայի։ Մյունխենի անվտանգության համաժողովն իսկապես ցույց տվեց աշխարհում անվտանգային լրջագույն խնդիրների մասին։ Ալիևը Մյունխենից անմիջապես մեկնել է Անկարա, հանդիպում ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Համատեղ ասուլիսից հետո, Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմը և 5 ամիս առաջ անցկացված «հակաահաբեկչական» գործողությունը վկայում են, որ ադրբեջանական բանակը լիովին համապատասխանում է թուրքական մոդելին։ Ադրբեջանի նախագահի այս և արած մյուս հայտարարություները, ինչպես նաև Էրդողանի խրոխտ կեցվածքը վկայում են, որ Թուրքիան կրկին ստանձնել է Ադրբեջանի «շեֆությունը» և պարտադրել ենթարկվել իր կամքին։ Ավելին Թուրքիայի նախագահը հստակ ակնարկել է, որ հենց ինքն է կազմակերպել և իրականացրել 44-օրյա պատերազմը և Հայաստանի ու Արցախի դեմ հետագա բոլոր գործողությունները։ Իսկ բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևն իր ելույթում ակնարկել է նաև պանթուրքիզմի գաղափարն իրագործելու նպատակների մասին։ 

Այդ ամենը Թուրքիան և Ադրբեջանը չեն  կարող իրականացնել, քանի որ տարածաշրջանում նրանց զսպում է Ռուսաստանի ներկայությունը։ Մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունները վարում են այնպիսի քաղաքականություն, որը նորանոր խնդիրներ ու արհավիրքներ է հարուցում Հայաստանի Հանրապետության համար։ Փորձելով հայտնվել Արևմուտքի թևի տակ՝ փաշինյանական իշխանությունն այդպես էլ չի կարողանում, կամ չի ցանկանում դասեր քաղել պատմությունից։ Գրեթե նույնական իրավիճակ է ստեղծվել ինչ 1915 թվականին ցեղասպանությունից առաջ։

Դեռևս 19-րդ դարավերջին Բեռլինի կոնգրեսում կաթողիկոս Խրիմյան Հայրիկը խոսում էր թղթե շերեփի մասին՝ նշելով, թե Արևմուտքը չի աջակցում հայ ժողովրդի արդար դատին։ Այսօր էլ համեմատականներ  տանելով կարելի է հստակ արձանագրել, որ մեր պետության վարած քաղաքականությունը առնվազն միամիտ և վտանգավոր է։ Միևնույն ժամանակ Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են նաև խնդիրներ հարուցել Իրանի հետ հարաբերություններում։ 

Օրեր առաջ Թեհրանում ընդունելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին հայտարարում էր, որ անվտանգություն ապահովելու նկատառումներով այլ երկրների մուտքը տարածաշրջան անընդունելի են համարում։ Նույնիսկ այս նախազգուշացումից հետո Փաշինյանը շարունակում է իր քաղաքականությունը։ Անգամ Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Իրանի հետ խորը պատմական հարաբերություններ կան, սակայն կան նաև խնդիրներ, Իրանը խանդով է վերաբերվում այլ երկրներում, հատկապես Արևմուտքում անվտանգություն փնտրելու Հայաստանի ջանքերին։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանն իր անվտանգությունը պետք է փնտրի ոչ թե Արևմուտքում, այլ հենց իր գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների սերտացման մեջ։ Կարապետյանը նաև ակնարկել էր, որ Հայաստանը պետք է դաշինք կնքի Մոսկվայի և Թեհրանի հետ, և միայն այդ կերպ է հնարավոր պաշտպանել Հայաստանի անվտանգությունը։ 

Ըստ երևույթին գործող իշխանությունները լսելով Կարապետյանին անում են լիովին հակառակը։

Հայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվումՄբապեն 200-րդ գոլն է խփել ազգային առաջնություններում Թբիլիսիի քաղաքապետարանը ցույցերի էպիկենտրոնում սկսել է տոնածառի տեղադրումը Մեր ժողովուրդների պայքարը եվրոպական ապագայի համար հաղթանակով կավարտվի․ Զուրաբիշվիլին՝ Զելենսկուն Ամեն 5-րդ տղա նախազորակոչային տարիքում Հայաստանից արտագաղթում է. Ավետիք ՉալաբյանԿենդանակերպի խորագիր. ձգողականություն ըստ կենդանակերպի շրջանակի Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց. Թուրքիայի նախագահի դստեր գրառումը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նշում է գործունեության հնգամյակը. ձեռքբերումներ և առաջիկա անելիքներՓաշինյանը Մակրոնի, Թրամփի և Մասկի հետ լուսանկարներ է հրապարակել Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ ՌԴ ՊՆ Լավագույն կենտրոնական կիսապաշտպանների վարկանիշը․ FourFourTwo Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն«Մարդ ու կին էլ են բաժանվում, նորմալ է». Ռաֆայել Երանոսյանը՝ Անդո-Ռաֆո զույգի բաժանման մասին Ասադը փախավ իր երկրից. նրա պաշտպան Ռուսաստանը՝ Պուտինի գլխավորությամբ, այլևս շահագրգռված չէր պաշտպանել նրան. Թրամփ Արևային մարտկոցների նոր կիրառություն են գտել. ի՞նչ կարող են անել դրանք բացի էներգիա արտադրելուց Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով. եղանակը՝ Հայաստանում Ահաբեկիչները հայտարարել են, որ սկսել են շրջապատել Դամասկոսը. Սիրիայի ՊՆ-ն հերքում է այդ տեղեկությունը Զիդանը ցանկություն չունի ժամանակավոր մարզիչի կարգավիճակում վերադառնալ «Ռեալ» Կապանում բախվել են «Toyota»-ն ու «Shacman»-ըՉկրակված պարկուճները վերածվել են արվեստի գործերիԻլոն Մասկի նեյրոնային ցանցն արդեն հասանելի է բոլորին Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում Փաշինյանը տիկնոջ հետ Գյումրիից մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը (տեսանյութ)Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը Երևանում բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի «Արտյոմ Կանևսկոն»՝ Արտյոմ Հարությունյանը ու նրան ուղեկցողները Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր Ավետիսյան«Մայրս վերջին օրը հիվանդանոցում դեղերի ազդեցության տակ բեմադրում էր, թե ինչպես ինքը, Սյուզան Մարգարյանն ու Գայանե Հովհաննիսյանը կմասնակցեն Մանկական Եվրատեսիլին». ԷմմիԹրամփն ու Շոլցը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Ուկրաինայի հարցում համատեղ մոտեցում ունենալու հնարավորությունը Սուպերլիգայի նախագիծը մի քանի մոլորեցված մարդկանց մտքերում է․ ՊՍԺ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի ՍարգսյանՆորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ «ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներինՊետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց Ցանկապատ արևային վահանակներից Տարածաշրջանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում. ՀայաՔվեՍիրիական թնջուկի աշխարհաքաղաքական արտացոլումը. «Փաստ» Հաջորդ տարվա բյուջեի անհամամասնությունը. ի՞նչ «տողատակեր» կան բաշխումներում. «Փաստ» «Հայաստանի իշխանությունը փորձում է Ադրբեջանին չնեղացնել և չբարձրացնել այնպիսի հարցեր, որոնք կարող են Ալիևին ականջահաճո չթվալ». «Փաստ» Հայաստանի ճակատագիրը նաև Թբիլիսիի խորհրդարանի պատերի տակ է որոշվում Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ» Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ» Ո՞վ կնշանակվի գլխավոր հարկադիր կատարող. «Փաստ»
Ամենադիտված