Հայերեն


Արցախյան շարժման տարեդարձին. Ավետիք Չալաբյան

Blog

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
Երեկ լրացավ Արցախյան շարժման 36-րդ տարեդարձը։ 1988 թ․ փետրվարի 20-ին մինչ այդ սկսված տարերային ցույցերը Ստեփանակերտում և Երևանում վերածվեցին հուժկու համազգային հանրահավաքների, հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցները, պահանջելով Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ։ Պահանջը դրված էր Խորհրդային Միության ղեկավարության առաջ, և ենթադրվում էր, որ հենց Խորհրդային Միության շրջանակներում էլ հարցը պետք է լուծվեր, օրինական և խաղաղ ճանապարհով։
Երևանում և Ստեփանակերտում խաղաղ հանրահավաքների դուրս եկած մարդիկ դեռ չէին էլ ենթադրում, որ Խորհրդային Միությունը մտել է իր փլուզման անկասելի շրջանը, և որ իրենց կողմից սկսված շարժումը լրիվ այլ շրջադարձ է ստանալու։ Տառացիորեն մի քանի օր հետո Ադրբեջանը պատասխանեց Սումգայիթում հայերի ջարդերով, դրան հաջորդեցին հարձակումները արդեն Լեռնային Ղարաբաղի սահմանային հայկական գյուղերի վրա, հայերի ջարդերը Բաքվում, որտեղ այդ պահին 200,000-ից ավել հայեր էին ապրում, Գյանջայում, և այլուր։ Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ, կոնֆլիկտը հայերի և ազերիների միջև ավելի և ավելի սուր բնույթ էր ստանում, իսկ ԽՍՀՄ պաշտոնական կազմալուծումից հետո այն վերածվեց լայնամասշտաբ և հյուծիչ պատերազմի։
Արցախյան առաջին պատերազմը, որը շարունակվեց մինչև 1994 մայիսը, հայտնի է շատերիս իր բազում հերոսական դրվագներով՝ Շուշիի և հետո Բերձորի ազատագրում և "կյանքի ճանապարհի" բացում, Մարտունու աննկուն պաշտպանություն, Քարվաճառի և Մարտակերտի ազատագրում, Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների մաքրում թշնամու մնացորդներից։ Պատերազմը, որին հայ ազգը տվեց իր լավագույնը՝ իր քաջարի զավակների կյանքն ու առողջությունը, կուտակած մտավոր և նյութական կարողությունը, նեղության և ցրտի մեջ ապրած տարիները՝ բոլորը հանուն ազգային հաղթանակի և Արցախի ազատագրման։ Ծայրահեղ դժվարին պայմաններում, մեր ազգը կարողացավ համախմբվել, մի բռունցք դառնալ, և հաղթել վիթխարի թվական գերազանցություն ունեցող թշնամուն, և նրան սեփական պայմաններով խաղաղություն պարտադրել։
Այսօր, Արցախյան շարժման մեկնարկից 36 տարի անց, այն օրերի հերոսական ձեռքբերումները պրակտիկորեն ամբողջովին չեղարկված են։ Արցախը հայաթափված և դատարկ սպասում է իր տերերին, թեև վերադարձի հեռանկարները առնվազն մշուշոտ են։ Արցախի հերոսական Պաշտպանության բանակը կազմալուծված է, նրա ամբողջ սպառազինությունը և ենթակառուցվածքը անցել է թշնամու տնօրինության տակ։ Թշնամին արդեն անցել է Հայաստանի սահմանը, և ամեն օր սպառնում է մեզ նոր ագրեսիայով, իսկ թշնամու կամակատարները Հայաստանի ներսում արդեն խոսում են մեր Անկախության հռչակագիրը չեղարկելուց՝ թշնամու աճող ախորժակները բավարարելու համար։
Ինչ՞ու մենք չկարողացանք խաղաղ պայմաններում ամրապնդենք մեր հաղթանակները, ո՞ր պահին բաց թողեցինք մեր ձեռքից թշնամու նկատմամբ առավելությունը, ո՞ր պահից սկսած դադարեցինք հավատալ մեր ուժերին, ինչ՞ու զենքներս վայր դրեցինք 2020 թ․ նոյեմբերին, ինչու գերտերությունները, որոնք սկզբնապես աջակցում էին Հայաստանին և Արցախին, ի վերջո շրջվեցին մեզանից՝ այս բոլորը ցավոտ հարցեր են, որոնք տանջում են մեզնից շատերին, և տանջում են ամեն օր։ Այս հարցերին մենք պետք է անկեղծ պատասխաններ տանք, հասկանանք, ինչը մենք պետք է արմատապես փոխենք մեր կյանքում, ինչի հետ հաշվի նստենք՝ որպես օբյեկտիվ իրականություն, ինչի հետ սակայն չհամակերպենք ոչ մի դեպքում, և ինչպիսի բանաձև գտնենք՝ մեր հայրենիքում արժանապատիվ կյանքով ապրելու, այն շարունակ հզորացնելու, և մեր իրավունքները հետևողական առաջ մղելու համար։
Այսօր, Արցախյան շարժման մեկնարկից 36 տարի անց, Արցախի հարցը ոչ միայն լուծված չէ, այլև նրա լուծումը շատ ավելի է բարդացել, այն այսօր դարձել է արդեն բուն Հայաստանի՝ որպես անկախ հայկական պետության, գոյության հարցը։ Առաջիկա տարիներին մեզ ամենօրյա տքնաջան աշխատանք և հաճախ և իրական կռիվ է սպասվում՝ պաշտպանելու մեր ազատ կյանքի իրավունքը սեփական հողի վրա։ Կռիվ՝ ոչ միայն արտաքին թշնամու և նրա ոտնձգությունների, այլև երկրի ներսում նրա տարբեր կամակատարների, նաև սեփական արատների և թուլության, հուսալքության և հիասթափության դեմ։ Այդ կռիվը մենք պարտավոր ենք հաղթել, հանուն բոլոր այն մեր Եղբայրների և քույրերի, որոնք անցած 36 տարիների ընթացքում այդ կռվի զոհասեղանին դրեցին իրենց կյանքն ու առողջությունը, հանուն մեր երեխաների և թոռների, որոնք մեզնից պետք է ազատ, անվտանգ և շեն երկիր ստանան, և շարունակեն այն հզորացնել ու շենացնել։
Մինչ այդ, ցանկանում եմ այսօր գլուխս խոնարհել անցած 36 տարիների ընթացքում հայրենիքի ազատության համար մարտնչած, իրենց կյանքը և առողջությունը մեր բոլորի բարօրությանը նվիրած բոլոր եղբայրների և քույրերի առաջ, և վերհաստատել հանձնառությունս՝ շարունակելու նրանց գործը, և նորից ազատ տեսնելու Արցախը։ Աստված պահապան մեր ազգին, մեր հայրենիքին, և նրա ազատության համար պայքարող մարդու տեսակին։

Ռուսաստանում Հայրենական մեծ պատերազմից մնացած նռնակ են գտելՆախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունիցՌուսական դպրոցներից մեկում մկնդեղից 5 երեխա է թունավորվելԻրանը նշել է՝ որ դեպքում դուրս կգա «Միջուկային զենքի չտարածման» պայմանագրիցՄոսկվան միշտ պատրաստ է եղել պահպանելու հավասար հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ Ինչպե՞ս է տեղի ունենալու Թրամփի երդմնակալությունը Չինաստանում տղամարդուն մարդկանց դիտավորյալ վրաերթի ենթարկելու համար մահապատժի են ենթարկել «Անվախ եմ, չեմ վախենում կորցնել ոչինչ». Ելենա Բորիսենկո Հաջորդ տասնամյակում աշխարհում կլինի 5 տրիլիոնատեր. Oxfam Փարիզի օլիմպիական խաղերում ադրբեջանցի մարզիկներին տրված մեդալները ժանգոտվել են Գրականության և արվեստի թանգարանում ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ) Ադրբեջանում ֆաշիզմ է, Հայաստանում` փաշիզմ. Մենուա ՍողոմոնյանԱյսօր մեզ անհրաժեշտ է պաշտպանական համակարգերի կառուցում. Արմեն ՄանվելյանՄհեր Ավետիսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Ֆեդորովիչ Մեզենցևին«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը մրցանակ է շնորհել Արցախի հանրային հեռուստաընկերությանը՝ «Արժանապատվության մարտը» ֆիլմի համարՅունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքումԲեկումնային տարի Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի համար Վաճառվելով Միացյալ Նահանգներին, որպես հակառուսական միավոր, դու դառնում ես նաև Ռուսաստանի թշնամին․ Մհեր ԱվետիսյանԱմիօ բանկը միացել է Arca Pay-ին Ավելի հետոյին պատրաստվելու համար․ Վահե ՀովհաննիսյանՀայաստանը Թուրքիային երկու անձ է արտահանձնել. վատ մեսիջ՝ Երևանից Թրամփը սպառնում է Իրանին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ՔՊ-ին հանձնարարել են աղավաղել պատմությունը ԱՄԷ-ում կկառուցվի ամենամեծ շուրջօրյա արևային էլեկտրակայանը Մեր տարածաշրջանը նման է գիշատիչ գազաններով լցված մի անտառի, որտեղ, եթե առայժմ չենք կարող գայլ լինել, ապա գոնե ստիպված ենք դառնալ ոզնի, որ մեզ կուլ չտան․ ՀայաՔվեՆաիրի Սարգսյանը հանձնեց «Ապագայի ճարտարապետներ» մրցույթի մրցանակներըԸնդդիմությունը պետք է լուծի քաղաքական առաջնորդության հարցը․ Դավիթ ՍարգսյանՀայաստան-ԱՄՆ փաստաթուղթը մեզ որևէ երաշխիք չի տալիս․ Արմեն ՄանվելյանԻնչպե՞ս է վարվում վարչախումբը «հերոսացվող» հարկատուների հետ․ ՀայաՔվեՀայտարարագրման պահանջը տարածել՝ պետական պաշտոնյաների, առևտրային կազմակերպությունների և իրական շահառուների վրա. «Հայաստանը ես եմ» Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենաԳեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի ուժի մեջ մտնելու օրը կրկին հարվածել է Գազային. կան զոհեր «Փորձում եմ կտրվել սոցիալական հարթակից, շփվել մարդկանց հետ, ժամանակ անցկացնել սիրելիիս հետ». Եվա Բաղդասարյան Իսրայելը սկսել է Ռաֆահի շրջանից իր զորքերը տեղափոխել Ֆիլադելֆիական միջանցք Նաթանյահուն հրահանգել է զորքերին մինչև պատանդների ցուցակը ստանալն անտեսել զինադադարը WSJ. Թրամփը ցանկանում է պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում այցելել Չինաստան Կրակոց Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է TikTok-ն ԱՄՆ-ում անհասանելի է. ընկերությունը սպասում է Թրամփի որոշմանը Արագածոտնում ավտոմեքենա է այրվել Հետևում ենք Ադրբեջանում ընթացող դատավարություններին, Եվրոպական դատարան կներկայացվեն լրացուցիչ ապացույցներ, պահանջներ. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչԵրևանի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել է 17 քաղաքացի Թրամփն ընտանիքի հետ ժամանել է Վաշինգտոն, որտեղ կայանալու է երդմնակալության արարողությունը (լուսանկարներ) UFC. Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին Արհեստական բանականությունը «մտածել» է, թե ինչպես արևային մարտկոցներն ավելի արդյունավետ դարձնելՀենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումներն «Ինտերի» ընդհանուր խմբում (տեսանյութ) Սանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասին Իրանն ու Ռուսաստանն Արևմուտքի կարիքը չունեն. Փեզեշքիան Պատմության ամենահզոր և ծանր հրթիռի՝ Starship-ի 7-րդ փորձնական թռիչքն ավարտվել է անհաջողությամբ (տեսանյութ)
Ամենադիտված