Հայերեն


Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի նամակը բանտից` Ֆրանսիայի նախագահին

Blog
Բարև, հարգելի պարոն նախագահ Մակրոն, Ձեզ անհանգստացնում է հայոց բանտերի քաղբանտարկյալներից մեկը: Տեսնելով, թե ինչպես եք անհանգստացած համաշխարհային ժողովրդավարության համար, որոշեցի Ձեզ պատմել ժողովրդավարական Հայաստանի քաղաքական բանտարկյալների մասին:

Հայաստանում բազմաթիվ մարդիկ առանց դատավճիռների տարիներ շարունակ գտնվում են բանտում միայն այն բանի համար, որ համարձակվել են չենթարկվել քաղաքական իշխանությունը զավթած աշխարհահռչակ ստախոս Նիկոլ Փաշինյանին: Օրինակ՝ Ձեր հայրենիք Ֆրանսիայի Բանիո (Bagneux) քաղաքի քույր համարվող Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն արդեն երրորդ տարին է՝ առանց դատավճիռ բանտարկված է: Նրա միակ մեղքն այն է ,որ ընտրություններում հաղթել է իշխանության թեկնածուին և հրաժարվել է հրաժարվել իր հաղթանակից: Լավ լուրեր էլ կան՝ Հայաստանի մյուս քաղաքներում՝ Ալավերդի, Բերդ, Անի, Ախուրյան, ընտրված քաղաքապետերը բանտում չեն, որովհետև իշխանության ճնշումների արդյունքում այլևս քաղաքապետ չեն:

Ընդդիմադիր ՀՀԿ կուսակցության փոխնախագահին առանց դատավճռի բանտարկել են անհայտ պատճառներով: Արմեն Աշոտյանն, ի դեպ, Հայաստանի եզակի ֆրանսախոս քաղաքական գործիչներից է:

Ինձ առանց դատավճռի բանտարկել են այն մեղադրանքով, որ ես հրապարակային քննադատել եմ իրենց նախընտրական ծրագիրը տապալած իշխանություններին և շուրջ կես տարի է, ինչ ապրում եմ բանտում: Մեր ուրախ երկրում ատելության խոսքի անսպառ աղբյուր է Ձեր սիրելի ընկեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հաճախ է բոցաշունչ ելույթներ ունենում՝ իր քաղաքական հակառակորդներին խոստանալով փռել ասֆալտին և բորդյուր (ֆրանսերեն bordure) կերցնել:

Ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնքան էլ վատ չի, բացառությամբ այն բանի, որ քաղբանտարկյալները երբեմն բանտերում մեռնում են: Օրինակ՝ այլախոհներից մասնագիտությամբ բժիշկ Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանում՝ լինելով բանտարկված կրկին առանց դատավճռի: Լինում են ավելի դաժան դեպքեր, օրինակ, երբ Ձեր ընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկելով սպանեց հղի կնոջը և նրա չծնված երեխային՝ նույնիսկ չկանգնելով և օգնություն ցույց չտալով զոհին: Ի դեպ, պարոն նախագահ, առաջարկում եմ գուշակել, թե ինչ պատիժ ստացավ հղի կնոջը և երեխային սպանողը և դեպքի վայրից փախչողը ժողովրդավարական Հայաստանում։

Մի տանջվեք, պարոն նախագահ, իշխանականների համար որևէ պատիժ չկա, նրանք անպատիժ են:

Լավ մնացեք, պարոն նախագահ, եթե որոշեք նամակիս պատասխանել , խնդրում եմ ինձ դիմել ոչ թե միսյե, այլ ֆիյեղ սիտուայեն (fier citoyen), որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է հպարտ քաղաքացի:

Սիրով ՝ ձեր քաղբանտարկյալ, գրող-հրապարակախոս Նարեկ Մալյան

Ավելի քան 1000 մարդ է մասնակցում Հայաստանում անցկացվող «One Run» կիսամարաթոնինԻրանի նախագահը լավ է. նոր մանրամասներ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB Իմ սիրո չափման միավոր, բարով ես ծնվելՆշված հասցեներում ջուր չի լինի Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան Միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին․ «Դիտմա՞մբ ես եկել» Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքից․ կասկածյալը Գոգավանի անցակետի մոտ բռնվեց Կոկոսի չափ կարկուտ, փոթորիկ. կան տուժածներ (տեսանյութ) Քաշքշուկ ու լարված վիճակ՝ Կիրանցի ճանապարհինՊատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեցԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից «Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էԻրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին Հայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԳործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՎերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» «Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը
Ամենադիտված