Հայերեն


«Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում»․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբեմն տպավորություն է, թե քրեական քրոնիկոնի ես հետևում, երբ սկսում ես կարդալ օրվա լուրերը՝ կրակոց, սպանություն, հարձակում: Հոգեբան Աննա Բադալ յանն ասում է, որ նման իրադարձություններ միշտ էլ եղել են, ուղղակի այսօր տեղեկատվությունն է դարձել հասանելի ու թափանցիկ: «Յուրաքանչյուր ոք կարող է տեղեկատվություն տարածել և ընդհանուր տագնապ ստեղծել: Երբեմն նաև հանդիպում ենք տեղեկատվության աղավաղված մատուցման: Մեր հասարակությունում ավելի հաճախ անհանգստացնում է այն, որ, օրինակ՝ մարդը կարող է կարդալ լուրի միայն վերնագիրը, այն տարածել, մեկ էլ պարզվի, որ իքս իրադարձությունն անգամ Հայաստանում տեղի չի ունեցել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է հոգեբանը:

Նա հիշեցնում է, որ մի շրջան զենքով հարց լուծելը խրախուսվում էր, խոսքը ֆիլմերի մասին է, հեռուստատեսությամբ ցուցադրվող արտադրանքի: «Բնականաբար, սա իր հետքը թողել է մարդկանց վրա: Դրա համար մարդիկ կան, որոնք այդ տարբերակով են հարցերի լուծում գտնում: Նոր սերունդը պետք է կարողանա զարգացնել իր մեջ բանակցություններ վարելու հմտությունն ընկերական շրջապատում, հանրության մեջ և այլուր: Եթե կարողանանք այդ հմտությունը մեր հատկապես անչափահասների մեջ ներդնել, ինչ-որ մի փուլում կունենանք խոսքի վարպետներ, մարդիկ, որոնք կարող են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում խոսքով խնդիրները լուծել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Բադալյանն ընդգծում է՝ արտաքին ազդակները չեն կարող անհետևանք մնալ: «Արցախի կորուստը, պատերազմում ունեցած պարտությունը: Չմոռանանք մեր դեմ նաև հիբրիդային պատերազմ էր մղվում, որը հիմա էլ շարունակվում է: Իսկ հիբրիդային պատերազմի մեջ լինել՝ նշանակում է հանրությանը պահել բռնկուն նոտայի վրա: Նրանք անընդհատ լարվածություն, անհանգստություն են ստեղծում, և այստեղ կարևոր է, որ առաջին պլան գա վերլուծական միտքը, որ հնարավոր լինի տարբերակել ինֆորմացիոն հոսքերը ևս»: Հաճախ մեղադրանքներ են հնչում հասարակության հասցեին, թե նա անտարբեր է դարձել իր հայրենիքի ապագայի հանդեպ: Հոգեբանն ասում է՝ իր խոսքից թող տպավորություն չստեղծվի, որ նա անուղղելի լավատես է, բայց կարծում է, որ հասարակությանը չպետք է պիտակավորել:

«Ծայրահեղ ծանր իրավիճակում մեր հասարակությունը դառնում է թև ու թիկունք, այնպիսի հասարակական թիկունք, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ ենք ունեցել: Դա կարծես կանանց միավորում էր և թիկունք մարտի դաշտում գտնվող մեր տղամարդկանց համար: Մեր երիտասարդներից շատերը, այո, ոչ բոլորը, բայց, ասենք, 75 տոկոսը լուռ, կազմակերպված իր գործն է անում: Նույնն էլ միջին տարիքի մարդիկ: Միանշանակ ասել, որ մեր հասարակությունն անտարբեր է, սխալ է և թյուր կարծիք է ձևավորում օտարների մոտ: Մեր հասարակությունը կարող է ծայրահեղությունից ծայրահեղություն լինել, բայց ոսկե միջինը պահում ենք, իսկ դա հոգեբանական հենարանն է»,-նշում է մեր զրուցակիցը: Նրա խոսքով, հասարակության ներկայացուցիչների հետ հոգեբանական աշխատանք է տարվում:

«Մարդիկ հաճախ խուսափում էին հոգեբանի դիմելուց, իսկ հիմա ոչ: Զինվորների, որդեկորույս ծնողների, հասարակության մյուս անդամների հետ աշխատանքը քիչ-քիչ արդյունք է տալիս, բալանսը պահվում է, բայց վերքը դեռ նույնիսկ սպի չէ: Այս պարտությունը կարծես կործանեց բոլորին, սեպի նման խրվեց մեր մեջքին, բայց տեսնում եմ, որ երիտասարդները փորձում են հառնել: Վերքը չի բուժվի, բայց կսպիանա այն դեպքում, երբ մեր արժանի տեղը գտնենք: Մեր գենետիկ հիշողությունը շատ կուռ է, ամուր, մեր կոլեկտիվ անգիտակցականը շատ բազմազան է այդ առումով: Հայը երբեք չի կարող քարանալ, գուցե իրավիճակի մեջ մարդկային գործոնը դեր խաղա, մի պահ ընկնենք ապատիկ վիճակի մեջ, բայց դուրս ենք գալիս դրանից»,-եզրափակում է Աննա Բադալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» «Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԱսացին՝ մինչև հուլիսի 24-ը տնիցդ դուրս ես գալու. կիրանցեցի Մհերը մանրամասներ է հայտնումՈվքե՞ր էին դիմակավորված «ախռանայով» հյուրերը՝ Կիրանցի հացատանըԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Վթարային ջրանջատում Երևանում, մարզերում Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Այս անուններով կանայք ամենաշատն են գրավում տղամարդկանց Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆ «Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Գեղամ Նազարյանը հայտարարություն է տարածելԿիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա ՀովհաննիսյանըՊետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում, ավելի ցածր ջերմաստիճան խոստանում Ինչ են հայտնում ՏիգրանաշենիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Շիրակում «ԳԱԶ 2410»-ով վրաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի oպերլիազnրը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Ջուր չի լինի Նախօրեին ուժեղ քամուց ծառեր եւ էլեկտրասյուները են տապալվել. Բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում 9 ժամ գազ չի լինելուՀատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում ՀՐԱՏԱՊ․ Այս պահին Կիրանց կարող են գալ միայն այն մարդիկ ովքեր ունեն Կիրանցի գրանցում Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար
Ամենադիտված