Հայերեն


«Հայաստանի կտրուկ շրջադարձն այս կամ այն ուղղությամբ քիչ հավանական է». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները ցանկանում են, իսկ ավելի ճիշտ՝ ցույց են տալիս, թե ցանկանում են ոչ միայն մեր երկրի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնել, այլ նաև տնտեսությունը: Սակայն կարևոր է նաև այն, որ երբ գնում ես ինչ-որ տեղ, քեզ այնտեղ սպասեն: Արդյոք Հայաստանը, որպես արտահանող երկիր, հետաքրքի՞ր է եվրոպական շուկային: Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ առհասարակ այս կամ այն միավորմանը ինտեգրվելն ինքնանպատակ չէ:

«Դա միջոց է Հայաստանի տնտեսական, սոցիալական զարգացումը, բարեկեցությունն ապահովելու համար: Երբ Հայաստանը նպատակադրվում է ինտեգրվել այս կամ այն միավորմանը, պետք է այդ ամենը հաշվարկի և գնահատի: Մոտ տասը տարի է, ինչ անդամակցում ենք ԵԱՏՄ-ին: Պետք է արձանագրենք, որ այս ընթացքում բավականին լուրջ տնտեսական, առևտրային առաջընթաց ենք գրանցել այդ ուղղությամբ: Զուգահեռաբար ԵՄ երկրների հետ ունեցել ենք ազատ առևտրի համաձայնագիր, որը հետագայում վերափոխվեց այլ համաձայնագրով, այնուամենայնիվ, այդ կապերը եղել են երկկողմանի: Հայաստանի տնտեսական առաջընթացը, զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը կարողանա բոլոր կենտրոնների հետ փոխլրացնող, փոխշահավետ տնտեսական կապեր ձևավորել: Եթե Հայաստանը հրաժարվի մեկ ուղղությունից, կստացվի, որ մեր ունեցած հնարավորությունը, այն է՝ Հայաստանի միջոցով ներկայում առևտուր է իրականացնում և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը, կկորցնենք: Դա պետք է արձանագրենք որպես օբյեկտիվ իրականություն և, դրանից ելնելով, որոշակի եզրահանգումներ ու առաջարկություններ անենք»,-«Փաստի» հետ զրուցում ասում է Պարսյանը:

Ընդգծում է՝ թվերը չեն ստում: «2023 թ.-ին Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 20,7 մլրդ դոլար: Դրանից ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել մոտավորապես 37, ԵՄ երկրներին՝ 13, ԱՄՆ-ին՝ 3 տոկոս: Այսինքն՝ ԵՄ երկրների և ԱՄՆ-ի ցուցանիշը մոտավորապես կազմում է 16 տոկոս, ինչը 2,5 անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ երկրներին ընկնող առևտրաշրջանառությունը: Այս պահին ԵԱՏՄ-ն, ի դեմս Ռուսաստանի, մեր թիվ մեկ առևտրային գործընկերն է: Ռուսաստանը ԵՄ երկրներից տարբերվում է նաև նրանով, որ Ռուսաստան արտահանում ենք վերջնական սպառման արտադրանք, ոչ թե հումք և նյութեր՝ ի տարբերություն ԵՄ երկրների: ԵՄ երկրներ հիմնականում արտահանում ենք պղինձ, մոլիբդեն և այլ մետաղներ, իսկ ԵԱՏՄ երկրներ և Ռուսաստան արտահանում ենք վերջնական սպառման արտադրանք, օրինակ՝ պահածոներ, խմիչք, սարքավորումներ և այլն: 2022 թ.-ից սկսած նաև մեծ քանակությամբ վերարտահանումներ ենք իրականացնում Ռուսաստան, մասնավորաբար՝ ավտոմեքենաներ, սարքավորումներ, տարբեր տեխնիկա և այլն:

Ըստ էության, ԱՄՆ-ի և ԵՄ երկրների ընկերությունների համար Հայաստանը դարձել է դեպի Ռուսաստան արտահանում իրականացնող երկիր, միջնորդ: Այդ առումով նրանք նույնպես շահում են այս իրավիճակում: Այս իրավիճակից օգտվում է նաև Ռուսաստանը, Հայաստանի միջոցով իր ոսկու և ադամանդի պաշարներն է իրացնում աշխարհով մեկ: Օրինակ՝ Հայաստանից վերարտահանում է Արաբական Էմիրություններ, Հնդկաստան, Եվրոպա, Չինաստան և այլ ուղղություններով: Հայաստանն այս պահին դարձել է բավականին հետաքրքիր վերարտահանող ուղղություն և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ այլ երկրների համար: Կարևոր է նաև հասկանալ, թե որ ուղղությամբ են Հայաստանի արտահանման ծավալները: Արտահանման մասով բավականին մտահոգիչ իրավիճակ ունենք: Դեպի ԵԱՏՄ Հայաստանից արտահանումն աճել է 40 տոկոսով, դեպի ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 8 տոկոսով, իսկ դեպի ԱՄՆ արտահանումը նվազել է 38 տոկոսով:

Մի կողմից՝ խոսում են տնտեսության դիվերսիֆիկացիայի, տնտեսական նոր հնարավորությունների մասին, և ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կարևորում են Հայաստանի տնտեսության դիմադրողականության աճը, բայց, միևնույն պարագայում, այս ուղղություններով ունենք արտահանման էական նվազում: Միանշանակ պետք է արտահանման շուկաները դիվերսիֆիկացնել, տնտեսական դիմադրողականությունը բարձրացնել, բայց դրան պետք է հետևեն հստակ ծրագրեր, ոչ թե միայն հայտարարություններ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ դա թույլ կտա իրական փոփոխություններ անել: «Այս պահին քանի դեռ Հայաստանի տնտեսությունը, պայմանավորված վերարտահանման գործոններով, ունի բարձր տնտեսական աճ, պետք է կարողանանք փոխել մեր տնտեսության որակը, արդյունաբերական արտադրանքի ստանդարտները պետք է համապատասխանեն եվրոպական, միջազգային ստանդարտներին, որ կարողանանք արտահանման նոր շուկաներ գտնել: Դա պետք էր վաղուց անել, հիմա կառավարությունը փորձում է այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր անել, և միայն այդ քայլերն անելուց հետո կկարողանանք մեր արտադրանքը ներկայացնել եվրոպացի սպառողին, իսկ նրան ներկայացնելու ժամանակ արդեն երկրորդ՝ մարքեթինգի խնդիրն է գալիս: Պետք է կարողանանք եվրոպացի սպառողին ներկայացնել մեր արտադրանքը, դրա որակը, բարձրացնենք ճանաչելիությունը, դա բավականին ժամանակատար և ծախսատար գործընթաց է, հնարավոր չէ մեկ-երկու ամսում անել: Այսինքն՝ եթե դիվերսիֆիկացում ենք անում, պետք է ստանդարտներին համապատասխանեցնենք, երկրորդ՝ շուկա մուտք գործելու ծախսերն անենք: Այս ուղղությամբ դեռ նոր-նոր քայլեր են արվում, հետևաբար Հայաստանի կտրուկ շրջադարձն այս կամ այն ուղղությամբ քիչ հավանական է՝ հաշվի առնելով տնտեսական այս իրողությունները»,-ընդգծում է Պարսյանը:

Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության ընթացքում հարաբերությունները սառեցնում են ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի հետ, բայց ԵԱՏՄ-ի պարագայում չեն շտապում կտրուկ քայլեր անել: «Ցանկացած երկրի քաղաքականության դրսևորումն արտահայտվում է իր տնտեսական ծրագրերում, առաջնահերթություններում: Այս պահին կարող ենք արձանագրել, որ դեպի Ռուսաստան մեր առևտրային ծրագրերը, արտահանման ծավալները կտրուկ ավելացել են՝ անկախ հակառուսական կամ պրոարևմտյան քաղաքականությունից: Քաղաքական հայտարարությունները՝ հայտարարություններ, բայց պետք է արձանագրումներ անել զուտ թվերով: Ռուսաստանի հետ մեր տնտեսական կապերն էլ ավելի են խորացել, ամրապնդվել: Հեռու եմ այն մտքից, որ այս պահին գործող իշխանությունները կարող են ինչ-որ կտրուկ շրջադարձեր կատարել՝ պայմանավորված և՛ անվտանգային իրավիճակով, և՛ տնտեսական խնդիրներով:

Այս պահին բոլորին ձեռնտու է Հայաստանի այս կարգավիճակը, քանի որ Հայաստանը դարձել է տարբեր պատժամիջոցների շրջանցման երկիր, այս ձևաչափը բոլորին ձեռնտու է, և կպահպանեն այնքան ժամանակ, որքան կկարողանան: Կարող են բազմապիսի հայտարարություններ հնչել, բայց գետնի վրա ակնհայտ է, որ տնտեսական, ֆինանսական գործարքներն էլ ավելի են խորանում: Իսկ ցանկացած հարաբերությունների հիմքում հիմնական գործոններից մեկը տնտեսական գործոնն է: Այս պահին տնտեսական գործոնը բավականին պինդ է, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում մնալու կամ չմնալու հարցն այդքան էլ էական չէ՝ հաշվի առնելով, որ Հայաստանը հիմնական պայմանագիր ունի ռուսական կողմի հետ դեռ 1990-ականների սկզբներից: Ռուսական կողմը, ըստ էության՝ նաև հայկական կողմը, այդ հիմնական պայմանագրերից հրաժարվելու մասին չեն խոսում: Քաղաքական դժգոհություններ և պրոցեսներ կան, որոնք, ցավոք, նաև դուրս են գալիս երկու գործընկերների շրջանակից:

Եթե Հայաստանը և Ռուսաստանն ունեն փոխադարձ դժգոհություններ և մեղադրանքներ, նրանք պետք է իրար հետ խոսելով քննարկեն դրանք, լուծեն, այլ ոչ թե այլ հարթակներում՝ Եվրոպայում դրանց մասին խոսեն: Նույն կերպ, օրինակ՝ կստացվի, որ եթե Հայաստանը ԵՄ-ի հետ խնդիր ունենա, գնա Ռուսաստանի հետ խոսի ու քննարկի այն: Դա արտաքին քաղաքականության տեսանկյունից ճիշտ չէ, պետք է ավելի կառուցողական և զուսպ լինել, հաշվի առնել նաև ընդհանուր աշխարհաքաղաքական պրոցեսները»,-ասում է տնտեսագետը: Երեկ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը տնտեսական հարցերի շուրջ քննարկում էր: Պարզ դարձավ, որ ԵՄ-ն Հայաստանին չորս տարվա ընթացքում կտրամադրի 270 մլն եվրո դրամաշնորհների տեսքով:

«Դիվերսիֆիկացիա և տնտեսության դիմադրողականություն. սրանք հիմնական հարցերն էին: Դիվերսիֆիկացիայի մասին խոսեցի, իսկ դիմադրողականության աճի մասին խոսելիս պետք է նշենք, որ Հայաստանն ունի բավականին լուրջ կախվածություն Ռուսաստանից էներգակիրների մասով՝ մոտ 80 տոկոս, ներկրվող ցորենի 99 տոկոսը գալիս է Ռուսաստանից, շաքարավազի, ձեթի և այլ ապրանքների մասով հիմնական ներկրող երկիրն է: Այսինքն, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն ցանկանում են Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնել, պետք է փորձեն ծրագրեր իրականացնել այդ ուղղություններով: Բայց նույն ԵՄ-ն հիմա բավականին լուրջ խնդիրներ ունի ուկրաինական ցորենի հետ: Ուկրաինական ցորենը թույլ են տվել, որ արտահանվի ԵՄ երկրներ, բայց նույն Լեհաստանի, Ռումինիայի և այլ երկրների գյուղատնտեսներ բողոքի ակցիաներ են իրականացնում: Այսինքն, իրենց ապրանքների ձեռքն են կրակն ընկել, էլ ուր մնաց թույլ տան, որ Հայաստանի ապրանքները մուտք գործեն իրենց շուկա: Այս պահին այնտեղ էլ շուկայի բավականին հագեցվածություն կա գյուղմթերքի մասով: Եթե ուզում են Հայաստանին օգտակար լինել, պետք է կոնկրետ ուղղություններով կոնկրետ ծրագրեր առաջարկեն և իրականացնեն»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազՄեծ Բրիտանիան և Ուկրաինան բանակցում են 100-ամյա գործընկերության շուրջ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ ՌՊԼ. Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Պեդրիին Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը» որպես վկա այս պահին հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Շուշաննա Թովմասյանը հղիի կարգավիճակով հրապարակումներ է արել. բացառիկ կադրեր Զոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումԻ՞նչ է հայտարարել Շոյգուն 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ով է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Գազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանԱստված վերջ է դնում հարաբերություններին. Սիլվի Բարկովայի բացառիկ հրապարակումը. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել Ջուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված