Հայերեն


Հանրային տրամադրություններն ակնհայտ են. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ հանրային տրամադրություններում կտրուկ փոփոխություններ են նկատվում, և դա առաջին հերթին հիմնականում վերաբերում է իշխանությունների նկատմամբ վերաբերմունքին։ Վաշինգտոնում կենտրոնակայան ունեցող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջերս հրապարակած հարցման համաձայն, հարցվածների ընդամենը 17 %-ի համար է Նիկոլ Փաշինյանը նախընտրելի։ Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով, այլ՝ «ներքին» հարցումների համաձայն, այս թիվը նույնիսկ ճոխացրած է. իրական վարկանիշը տատանվում է 12-13 տոկոսի սահմաններում: Իսկ ահա «GALLUP»-ի կատարած վերջին հարցումների արդյունքներով, Նիկոլ Փաշինյանի աշխատանքի արդյունավետությունը խիստ բացասական է գնահատվել։

Հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը լիովին դրական գնահատել, 19,9 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 47,1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական։ Այսինքն, 68 տոկոսը հստակ բացասական է գնահատել, ինչը շատ խոսուն ցուցիչ է: Համեմատության համար կարող ենք փաստել, որ 2023 թվականի հունվարին հարցվածների ընդամենը մոտ 48 տոկոսն էր բացասական գնահատում։ Ըստ էության, առկա պատկերը վկայում է, որ Փաշինյանի իշխանության վարկանիշի անկումը հետևողականորեն շարունակական բնույթ ունի: Ըստ այդմ, ընդամենը մեկ տարի անց նույնիսկ այս չնչին վարկանիշից կարող է ընդհանրապես փշրանքներն էլ չմնան։ Սա, բնականաբար, չի կարող չանհանգստացնել Նիկոլ Փաշինյանին այն համատեքստում, որ որևէ պահից իր թիմը կարող է տրվել գերիշխող հակաիշխանական, իսկ ավելի ստույգ՝ հականիկոլական տրամադրություններին, պառակտվել կամ դուրս գալ հենց իր դեմ՝ առաջին հերթին «սեփական կաշին» փրկելու ցանկությամբ։

Իսկ եթե Փաշինյանի թիմակիցներն էլ ձեռք քաշեն նրանից, ապա նրա իշխանության գահավիժումն ուղղակի ժամանակի հարց կդառնա, որովհետև միմիայն ուժային կառույցներին ապավինելով, ինչպես ասվում է, երկար չես «ձգի»։ Դրա համար էլ Փաշինյանը վերջին շրջանում ակտիվացրել է իր հանդիպումները ՔՊ խմբակցության ու ընդհանրապես քպական շրջանակների հետ։ Ընդ որում, արտաքին ու ներքին տարբեր հարցերի քննարկման քողի տակ նա փորձում է իր թիմակիցներին «դուխ տալ», հավաստիացնել, թե ամեն ինչ կարգին է, իրենք խնդիր չունեն, կարող են ժողովրդի հետ հանգիստ հանդիպումներ ունենալ ու արժանանալ նրանց վստահությանը։ Բայց իրականում Փաշինյանը կեղծում է իրականությունը։ Երբեք իր իշխանության նկատմամբ դժգոհությունը հանրության շրջանում այսքան ցայտուն չի եղել։ Միգուցե Փաշինյանը հույսը դրել է նրա վրա, որ որոշ արտաքին ուժեր կարող են իրեն օգնել, որպեսզի մնա իշխանության, բայց դա էլ փրկություն չի կարող լինել իր համար։ Առավել ևս, նույն այդ «դրսի» ուժերի «պարանին լվացք փռել չի լինի»:

Ինչպես ժամանակին Փաշինյանն էր ատելություն գեներացնում «նախկինների» նկատմամբ, այնպես էլ հանրային այդ ատելության սլաքը իր դեմ է ուղղվում։ Սրա մասին դեռ 2018 թվականից քանիցս զգուշացրել ենք: Զգուշացրել են նաև այլոք: Հաջորդ կարևոր պահը, որը ցույց է տալիս Փաշինյանի բացարձակ սպառվածությունը: Հատկապես վերջին շրջանում նա փորձում է հանրության շրջանում նորից վախ սերմանել արդեն նոր դոզայով, ինչը շարունակաբար արել է։ Օրինակ՝ ամիսներ առաջ նա հայտարարում էր՝ Արցախում իշխանություն փոխվեց, տեսա՞ք ինչ տեղի ունեցավ, Արցախը հայաթափվեց, ուստի նույնն էլ կարող է Հայաստանում տեղի ունենալ, եթե իշխանափոխություն լինի։ Ներկա փուլում էլ նա սկսել է մարդկանց վախեցնել նրանով, թե Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել։

Այդպիսով վախի տարածման միջոցով Փաշինյանը փորձում է մարդկանց համոզել, որ ավելի լավ է մեզ պատկանող տարածքները զիջենք հակառակորդին՝ նրան խաղաղեցնելու համար, քան դառնալ հարձակման զոհ։ Բայց խնդիրն այն է, որ ինչքան Հայաստանի ղեկավար համարվող անձը հայկական հասարակությանը վախի մեջ պահի, այնքան Ադրբեջանի հավակնությունները կաճեն։ Ու ոչ թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կկնքվի, այլ մեկը մյուսի հետևից կապիտուլյացիայի պայմանագրեր։ Թերևս պատահական չէ, որ, ըստ հարցումների, Հայաստանի քաղաքացիների 87,5 տոկոսը դեմ է Տավուշի մարզից սահմանազատումը սկսելու և 4 բնակավայրը ադրբեջանցիներին փոխանցելու գաղափարին, իսկ 67 տոկոսը նշում է, որ այս իշխանությունն ունակ չէ ՀՀ շահերից բխող պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Այս արդյունքները ևս ցույց են տալիս, որ գործող իշխանությունները լիովին սպառված են, այլևս շանս չունեն իշխանություն լինելու:

Այսինքն, առաջիկա որևէ ընտրությանը՝ հերթական կամ արտահերթ, նրանք այլևս մեծամասնություն երբեք չեն ունենա: Ավելին, դեռ հարց է՝ կհաջողվի՞ առանց տոտալ ընտրակեղծարարության խորհրդարանում տեղ ունենալ: Ավելին, կա կարծիք, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի իրական (նկատի է առնվում առանց վարչական ռեսուրսի ու ընտրախախտումների) վարկանիշը մոտ 7 տոկոս է, այսինքն, այնքան, որքան 2017 թվականին ստացել էր «Ելք» դաշինքը: Ամփոփելով՝ նշենք, որ հասարակական տրամադրություններն ակնհայտ են՝ առանց նույնիսկ այս հարցումների. դրանք շատ հստակ ցույց են տալիս վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի բերած փորձանքների, տարվող քաղաքականության ու երկրին սպառնացող վտանգների հանդեպ: Եթե հասարակությունն այսօր փողոց դուրս չի գալիս, մոբիլիզացիա չկա, սա դեռ ոչինչ չի նշանակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ով է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Գազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանԱստված վերջ է դնում հարաբերություններին. Սիլվի Բարկովայի բացառիկ հրապարակումը. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել Ջուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՝ աշխատողների իրավունքների պաշտպաններSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԱվելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Դորտմունդում Մբապեն դոպինգ թեստ է հանձնել Ռանգնիկը հրաժարվել է «Բավարիան» գլխավորելու համար հեռանալ Ավստրիայի հավաքականից Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան13-ամյա աշակերտուհին վшտшցել է բեմի վրա, հիվшնդшնnցnւմ` մшhшցել. ՀրապարակՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Այս պահին շրջափակված ԿիրանցումՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Թոքի ուռnւցք է հայտնաբերվել հայտնի հաղորդավարի մոտ. Աստղային օրվա ամփոփում Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԶբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունըՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը
Ամենադիտված