Հայերեն


«Այս քաղաքականությունից, այս քաղաքականությունը տանողներից օր առաջ պետք է ազատվել». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարցազրույց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, 2021 թ. Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրություններում ԱԵ կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, Փարաքար համայնքում ընտրությունների արդյունքում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո արդեն ավելի քան 2 տարի Դուք և Ձեր ղեկավարած «Ապրելու երկիր» խմբակցությունը բոյկոտում եք ավագանու նիստերը և չեք մասնակցում դրանց, չնայած Ձեր հրապարակումներից տեղեկանում ենք, որ համայնքի խնդիրների լուծմամբ խմբակցությունը, այնուամենայնիվ, զբաղվում է։ Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս է կառավարվել համայնքը մինչ հիմա, արդյո՞ք ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը ազդել է համայնքի բնականոն զարգացման վրա։

-Այո, 2021 թ. ընտրություններից հետո Փարաքարում կառավարման վիճակը նախանձելի չէ։ Այստեղ իշխանությունը զավթած մարդկանց խումբը այս երկու տարվա ընթացքում որևէ բարեփոխում, համայնքի որևէ խնդրի լուծման ուղղությամբ թեկուզ փոքր քայլ չի կատարել։ Տարիներով չլուծված համայնքային հիմնախնդիրներն այդպես էլ այդ մարդկանց կողմից ուշադրության չեն արժանանում, դեռ մի բան էլ նոր խնդիրներ են ավելացնում։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ նրանց միայն իշխանությունն էր պետք, մարդիկ ու նրանց խնդիրները ընդհանրապես հետաքրքիր չէին։ «Ապրելու երկիր» խմբակցությունն, այո, բոյկոտում է ավագանու նիստերը, արդեն 2 տարի չենք մասնակցում այդ «չկառավարմանը» պարզ պատճառով, որ մենք մինչ օրս էլ չենք ընդունում ավագանու ընտրության արդյունքները: Բայց որպես սրտացավ գործիչներ, մարդիկ, որոնք շատ լավ են ճանաչում մեր համայնքի օր օրի խորացող խնդիրները, մենք մեզ չէինք կարող մեր բնակիչներից, մեր համայնքի խնդիրներից հեռու պահել։ Այս ընթացքում մենք մեզ, անկախ ստեղծված իրավիճակից, նվիրել ենք մեր Փարաքարին ու Փարաքարի բնակչին։ Դուք ճիշտ եք նկատել՝ մենք իսկապես համայնքում կատարել ենք բարեկարգման, բարենորոգման բազմաթիվ աշխատանքներ ու փորձել ենք լուծել խոցելի խմբերի տարբեր սոցիալական խնդիրներ, բայց այդ մասին երկար չեմ ցանկանում խոսել. մարդիկ շատ լավ գիտեն, տեսել են, զգացել են մեր սրտացավ վերաբերմունքը մեր սիրելի համայնքի ու բնակչի նկատմամբ։

-Դուք ինչպե՞ս եք պատկերացնում առկա խնդիրների լուծումը։

-Համայնքի բնականոն զարգացումն ապահովելու համար իշխանությունը զավթած մարդկանց խումբն օր առաջ պետք է հեռանա։ Համայնքը պետք է ղեկավարի բնակիչների մեծամասնության կողմից ընտրված քաղաքական ուժը։ Մենք ունենք վստահություն համայնքի բնակիչների կողմից և ունենք կամք ու կարողություն լուծելու առկա խնդիրները։ Դրա ապացույցը նաև, այսօր՝ թեկուզ կառավարմանը չմասնակցելով, մեր արած աշխատանքն է։ Նաև պետք է ասեմ, որ այս ընթացքում բոլորիս համար, մեր համայնքի համար փորձաշրջան էր նաև՝ հասկանալու, թե որքան ապիկար կարող են լինել իշխանություն տենչացող մարդիկ։ Վստահ եմ՝ Փարաքարը հաջորդ ընտրություններին ավելի խելամիտ ընտրություն կկատարի՝ թույլ չտալով՝ որևէ մեկն ապօրինաբար տիրի իրենց ձայնին։

-Իհարկե, համայնքային, տեղային խնդիրներից զատ, այս պահին մեր ամբողջ երկրի համար առկա են լուրջ անվտանգային խնդիրներ։ Այսօր արդեն հող է նախապատրաստվում նաև Տավուշի մարզում զիջումներ անելու համար։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք հնարավոր չէ՞ հրաժարվել ադրբեջանական պարտադրանքից ու չկատարել հերթական զիջումը։

-Այո, այսօր այնպես է ստացվել, որ մեր անվտանգային, երկրի մեծ խնդիրները անհանգստացնում են բոլորիս՝ անկախ նրանից, թե որ համայնքի բնակիչ ես։ Առավել ևս քաղաքականության մեջ գտնվող մարդու համար մտահոգիչ են այսօրվա իրողությունները, քանի որ դրանց առկայության պատասխանատվությունը նաև դու ես կրում։ Ցավոք, իշխանությունները կառավարումը հասցրել են այն մակարդակի, որ ամեն մի զիջման հաջորդում է մյուսը։ Չկան երաշխիքներ, կան միայն սպառնալիքներ, ամեն զիջման գինը մեր մյուս զիջումն է։ Այս շրջապտույտը պետք է կանգնի, սակայն իշխող ուժը դրա վճռականությունը չունի։ Տավուշին Սյունիքն է հաջորդելու, հետո Գեղարքունիքը։ Այս քաղաքականությունից, այս քաղաքականությունը տանողներից օր առաջ պետք է ազատվել։

-Դուք նաև «Ապրելու երկիր» կուսակցության ակունքներում կանգնած մարդ եք, քաղխորհրդի անդամ։ Կարծում եմ՝ Ձեր կուսակցությունն էլ ունի դիրքորոշում երկրում ստեղծված անվտանգային իրավիճակի հետ կապված։ Ձեր թիմն ինչպե՞ս է տեսնում իրավիճակի հնարավորինս հայամետ լուծումը։

-Այո, իհարկե, կուսակցությունն ունի իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի հետ կապված։ Դեմ ենք մասնավորապես այս պահին Տավուշին վերաբերող զիջումներին։ Ինչպես գիտեք, Նոյեմբերյանը կառավարում է «Ապրելու երկիրը», եղած քննարկումներում խոսվում է նաև այստեղի գյուղերի մասին։ Եվ մեր կուսակցությունը հայտարարել է, իր հիմնավորումներն էլ ներկայացրել է, թե ինչու չպետք է դրանք «նվիրել» Ադրբեջանին։ Երկրի անվտանգությունն ամրապնդելը պետք է դառնա իշխանությունների գլխավոր խնդիրը, և մեր պատկերացրած կառավարումը սկսելու է հենց այդ նպատակից, որտեղ բոլոր մնացած աշխատանքները ստորադասվելու են՝ հանուն անվտանգության պահպանման։ Երբ տանդ հիմքերը թույլ են, չպետք է զբաղվես տան կոսմետիկ վերանորոգումով կամ բակում ծաղիկ տնկելով՝ անկախ նրանից՝ հիմքերը թուլացել են տան նախկին տերերի, թե երկրաշարժի պատճառով։ Հակառակ դեպքում, շուտով այդ տունը իր հետ կքանդի վերանորոգումն էլ, տանը ապրողներին էլ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ով է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Գազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանԱստված վերջ է դնում հարաբերություններին. Սիլվի Բարկովայի բացառիկ հրապարակումը. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել Ջուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՝ աշխատողների իրավունքների պաշտպաններSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԱվելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Դորտմունդում Մբապեն դոպինգ թեստ է հանձնել Ռանգնիկը հրաժարվել է «Բավարիան» գլխավորելու համար հեռանալ Ավստրիայի հավաքականից Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան13-ամյա աշակերտուհին վшտшցել է բեմի վրա, հիվшնդшնnցnւմ` մшhшցել. Հրապարակ
Ամենադիտված