Հայերեն


Ար­դյո՞ք աշ­խար­հա­քա­ղա­քա­կան սալ­տո­ներ անող Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը ապա­գա կու­նե­նա. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

dzen.ru-ն «Հայաստանը մեծ է՝ բոլորին կհերիքի. Փաշինյանը աղետի եզրին է» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանին պետք է վերահսկողություն Հայաստանի տարածքի 40 կիլոմետրանոց հատվածի վրա՝ իր էքսկլավի՝ Նախիջևանի հիմնական մատակարարումները ապահովելու համար: Գրեթե կես միլիոն ադրբեջանցիներ են ապրում այդ տարածքում, որը գտնվում է ոչ այնքան բարեկամ Հայաստանի և Իրանի միջև, իսկ Թուրքիայի հետ կապված է միայն մի բարակ շերտով։ Հայաստանը, պետք է արժանին մատուցել նրան, լավ է դիմանում և ոչ մի պատրվակով թույլ չի տալիս վերսկսել 90-ականների սկզբին ընդհատված «Զանգեզուրի միջանցքով» ցամաքային հաղորդակցությունը։

Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է հենց անգամ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, նրան թվում է, թե դրանով խախտվում է Հայաստանի ինքնիշխանությունը: Բայց անցած ամառ նրա հակառակորդ Իլհամ Ալիևն ասել է, որ «միջանցքը միանշանակ լինելու է՝ անկախ նրանից՝ Հայաստանը դա ուզի, թե չուզի»։ Դա ինքնաբերաբար երկու երկրներին կանգնեցնում է պատերազմի շեմին, ընդ որում՝ ոչ թե չճանաչված Լեռնային Ղարաբաղի, այլ միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքի համար։ Կա այնպիսի զգացողություն, որ Ադրբեջանը վաղուց ինչ-որ «մարդասիրական դրոշի» տակ կմտներ Հայաստան և միջանցք կկտրեր դեպի Նախիջևան, բայց Ռուսաստանի կարծիքը, նաև Գյումրու ռազմաբազան կաշկանդում են նրան:

Կարելի է հասկանալ նաև Ալիևին: Չէ՞ որ նա ուժով լուծեց տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Իսկ ռազմական հաղթանակներից հետո երկրների ղեկավարները հազվադեպ են դադարում, ինչպես հայտնի է՝ ախորժակը ուտելիս է բացվում։ Իսկ Բաքուն դեռ չի ավարտել իր ուտելը։ Լեռնային Ղարաբաղը, թեև դա ամենամեծ խնդիրն էր, բայց հեռու է Երևանի և Բաքվի միջև միակ խնդիրը լինելուց, իրավիճակը շատ է բարդացել։ Կա Արծվաշենի հայկական անկլավը, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բացի դա, ըստ հանրապետության ղեկավարության, Ղարաբաղի շուրջ վերջին պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը հայկական տարածքներ է օկուպացրել։

Ադրբեջանն այս մասին ոչինչ չի ուզում լսել և իր հերթին պահանջում է իր իրավասությանը վերադարձնել իրենը համարող Քարքի, Բարխուդարլի, Սոֆուլու, Վերին Ասքիպարա և մի քանի այլ բնակավայրեր։ Մինչև որոշակի պահ Նիկոլ Փաշինյանը նպատակ ուներ հիմնախնդիրը լուծել և Ադրբեջանին մի քանի գյուղ տալ հյուսիսում՝ Տավուշի մարզում։ Պաշտոնապես այդ ընթացակարգը կոծկվելու էր որպես Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու փորձ, որը, ինչպես Հայաստանի ղեկավարությանն է թվում, կօգնի պահպանել երկրի ինքնիշխանությունը։ Բայց, առանց սահմանազատման և սահմանագծման, Ալիևը չի համաձայնում ստորագրել որևէ համաձայնագիր, ընդ որում՝ սահմանի հստակեցումը պետք է տեղի ունենա Բաքվի պայմաններով, հակառակ դեպքում դա չի լինի: Ինչ-որ պահի Փաշինյանը դա հասկացել է և վիճելի գյուղերից մեկում կայացած հանդիպմանը հայտարարել սահմանազատման գործընթացի «գործնական փուլին» անցնելու մասին։

Ի պատասխան տեղի բնակիչների արդարացի առարկություններին՝ նա ասել է. «...Բայց դա նշանակում է, որ շաբաթվա վերջում պատերազմ է լինելու։ Եվ ես գիտեմ, թե ինչ կլինի այս պատերազմի վերջում»։ Փաշինյանի նման պարտվողական տրամադրությունն առաջացել էր Ստոլտենբերգի հետ զրույցից հետո, որը կոչ էր արել շուտափույթ ձևակերպել խաղաղության պայմանագիրը։ Կովկասյան շրջագայության շրջանակում նա, հավանաբար, Փաշինյանին որոշակի բարիքներ է խոստացել Ադրբեջանին տարածքային զիջումների դիմաց։ Հայաստանի ղեկավարը, կարծես, հետևեց ՆԱՏՕ-ի խորհրդին և ոտքը բարձրացրեց անդունդի վրա, բայց ժամանակին կանգ առավ։ «Այն, ինչ մերն է, մերը կմնա, իրենցը՝ իրենցը»,- անսպասելիորեն հայտարարեց նա վիճելի գյուղերը Ադրբեջանին հանձնելու հերթական պահանջից հետո։

Եվ դա տեղի ունեցավ սահմանամերձ գյուղացիներին նոր պատերազմով սպառնալուց ընդամենը մի քանի օր անց։ Միայն Փաշինյանն է ընդունակ նման ռազմաքաղաքական սալտոների: Միանգամից մի քանի պրոցեսներ են ընթանում, և բոլորն էլ, այսպես թե այնպես, կարող են նոր հակամարտություն հրահրել, ընդ որում՝ հիմա էլ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի համար։ Երևանը սկսել է ինտենսիվ զինվել, առաջին հերթին՝ Ֆրանսիայի օգնությամբ։ Խոսվում է Ֆրանսիայից սպառազինության մատակարարման և ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան ռազմական պատրաստության վերաբերյալ։ Հայաստանը կապեր է հաստատում նաև Հնդկաստանի հետ՝ առաջին հերթին հետաքրքրվելով տեղի ռազմարդյունաբերական համալիրով։ Հայկական իսթեբլիշմենթի երազանքները ներառում են Դելի-ԵրևանՓարիզ առանցքի ստեղծումը՝ ի հակադրություն Բաքու-Անկարա-Իսլամաբադ առանցքի: Սակայն հնդկացիների և ֆրանսիացիների հետաքրքրությունը այդ սխեմայի նկատմամբ խիստ կասկածելի է։

Դա հատկապես վերաբերում է Հնդկաստանին, որը միշտ հայտնի է եղել արտաքին քաղաքականության մեջ իր բացառիկ պրագմատիզմով և սեփական շահերի վրա կենտրոնացած լինելով։ Դելիի ինչի՞ն է պետք հեռավոր Հայաստանը, եթե մոտակայքում էլ շատ խնդիրներ կան: Երկրորդ գործընթացը, որը Փաշինյանը զգուշորեն առաջ է մղում, կապված է Ռուսաստանից շարունակվող օտարման հետ։ Առայժմ Գյումրիից բազան դուրս բերելու մասին խոսք չկա, սակայն Հայաստանի ներկայիս ղեկավարն ունի բոլոր հնարավորությունները՝ գործը դրան հասցնելու։ Գաղափարն այն է, որ, առանց Կրեմլի հետ կապերը քանդելու, Փաշինյանին չեն ընդունի Եվրոպայի բաղձալի բարձր օղակներում։ Նախ՝ բաժանվեք Ռուսաստանից, իսկ հետո մենք կխոսենք ձեր ապագայի մասին. Արևմուտքի հռետորաբանությունը պարզ է և հասկանալի:

Փաշինյանը մեթոդիկորեն մոտենում է դրան, նա վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին և Հայաստանում արգելափակել MIR քարտերը։ Բայց արդյո՞ք Փաշինյանի իշխանությունը ապագա կունենա: Ադրբեջանը հանգիստ չի նայի Հայաստանի աճող ռազմական հզորությանը, եթե, իհարկե, այդ աճն ընդհանրապես լինի։ Հաշվի առնելով համաշխարհային քաղաքականության ընդհանուր անհանգիստ վիճակը՝ նա կարող է հերթական խառնաշփոթը սկսել Հայաստանի սահմանին, որը ժամանակի ընթացքում թեժ փուլի կանցնի: Եվ այդ ժամանակ Փաշինյանը անգամ չորս գյուղով չի պրծնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ով է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Գազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանԱստված վերջ է դնում հարաբերություններին. Սիլվի Բարկովայի բացառիկ հրապարակումը. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել Ջուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՝ աշխատողների իրավունքների պաշտպաններSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԱվելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Դորտմունդում Մբապեն դոպինգ թեստ է հանձնել Ռանգնիկը հրաժարվել է «Բավարիան» գլխավորելու համար հեռանալ Ավստրիայի հավաքականից Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները
Ամենադիտված