Հայերեն


Ֆրանսիան ակտիվորեն զինում է Ալիևին. թիկունքից հարված՝ արևմտյան «դաշնակցից»

Աշխարհ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորն են ուզում ձեռք բերել, սակայն Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին, X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Գրառմանը կից դեսպանը «Thales» ընկերության կողմից ֆրանսիական ռադարների արտադրության մասին Politico պարբերականի հոդվածն է հրապարակել, որտեղ նշվում է, որ ընկերությունը 2008 թվականից ի վեր 200 GM ռադար է վաճառել աշխարհի 32 երկրների, 40-ը միայն՝ 2023 թվականին: Նշվում է նաև, որ անցած ամիսներին Փարիզը երեք GM200 համակարգ է վաճառել Հայաստանին, մեկ համակարգ էլ Մոլդովային։ Մոլդովան պատրաստվում է ստանալ ևս մեկը՝ ԵՄ-ի Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Միևնույն ժամանակ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մոռանում է հիշատակել այն հանգամանքը, որ ըստ տարածվող և ինչն էլ ավելի կարևոր է՝ չհերքված տեղեկությունների, Հայաստանին մատակարարվող ֆրանսիական զրահամեքենաները, ըստ  Ouest France պարբերականի, նախապես առաջարկվել էին Ուկրաինային։  Պարբերականը գրում է, որ 12,5 տոննա կշռող զրահամեքենաները Կիևը համարել է թույլ պաշտպանվածության և մերժել։ Ֆրանսիան դեռ 2022 թվականին նախատեսել է մոտ 20 զրահամեքենա ուղարկել Ուկրաինա։ Բացի այդ, ուկրաիանական ռազմական թատերաբեմում ծավալվող գործողություններն ապացուցում են, որ Արևմուտքի և մասնավորապես՝ Ֆրանսիայի Կիևին մատակարարած զենքերն ի վիճակի չեն հակազդել ռուսական զենքին և դա է նաև պատճառը, որ մինչև ատամներն արևմտյան զենքով զինված Կիևն այսօր բնակավայրը բնակավայրի հետևից է կորցնում:

Օլիվիե Դըկոտինյին մոռացել է հիշատակել նաև մեկ այլ, ոչ պակաս կարևոր հոդված, որը լույս էր տեսել 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում: Ֆրանսիական «Լը Նուվել Օբսերվատոր» պարբերականը հրապարակել է «Երբ Ֆրանսիան զինում է Ադրբեջանին» հոդվածը, որի հեղինակ Ժան-Բատիստ Նոդեն (Jean-Baptiste Naudet) արձանագրում է՝ թեեւ Ֆրանսիան Հայաստանը համարում է «բարեկամ» երկիր, դա չի խանգարում նրան Ադրբեջանի հետ զենքի մատակարարման խոշոր պայմանագրեր կնքել։ Հոդվածագիրը, մասնավորապես, հիշատակում է «Նավալ» խմբի արտադրության (Naval group) ռազմածովային երեք Gowind պարեկային նավի վաճառքն Ադրբեջանին՝ 430 մլն եվրո արժեքով: 2015 եւ 2016 թվականներին Ֆրանսիան Ադրբեջանին ընդհանուր 148,2 մլն եվրոյի սպառազինություն է մատակարարել։ 2019-ին տրամադրվել են նաեւ «լիցենզիաներ»՝ 216,4 մլն ընդհանուր գումարով, մասնավորապես՝ 190 մլն եվրո արժեցել են «թիրախին ուղեկցելու եւ հայտնաբերելու միջոցները»: Այդ թիվը հիշատակում են նաեւ «Էկոլոգիա, ժողովրդավարություն, համերաշխություն» խմբակցության պատգամավորները (սրա կազմում ընդգրկվել են «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցության (La République en marche, նախագահ Մակրոնի կուսակցությունը-հեղ.) դիսիդենտները), որոնք հոկտեմբերի 14-ին ֆրանսիական կառավարության կոչ արեցին «անհապաղ դադարեցնել» մատակարարումները։ 

Մյուս խնդիրն այն է, որ թեեւ տեխնիկայի որոշ տեսակներ պաշտոնապես ունեն խաղաղ նշանակություն, փաստացի ադրբեջանական ուժերի կողմից կիրառվում են ռազմական կարիքների համար։ Այսպես, տեսահսկման համակարգով հագեցած «AzerSky» արբանյակը, որը թողարկել է «Airbus Dеfence and Space»-ը («Airbus»-ի պաշտպանական ստորաբաժանումը) եւ ուղեծիր հանել 2014-ին, պետք է հետեւեր բացառապես Բաքվի նավթագազային հանքավայրերին։ Այդուհանդերձ, ինչպես գրում է «Caspian News» կայքը, «AzerSky»-ն աշխատում է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում։

Ինչպես տեսնում ենք՝ Ֆրանսիան  բառացիորեն «կիսվում է» իր մեծ հայկական սփյուռքի եւ ադրբեջանական նավթադոլարների ծանր պորտֆելի միջեւ և սա ոչ այլ ինչ է, քան երկակի ստանդարտներով խաղ: Ընդ որում, Ադրբեջանին մատակարարած զինատեսակները և վերջինիս հետ կնքված պայմանագրերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում՝ որակով և քանակով անգամներ գերազանցում են Հայաստանն առաջարկված տարբերակներից:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել Ջուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՝ աշխատողների իրավունքների պաշտպաններSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԱվելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Դորտմունդում Մբապեն դոպինգ թեստ է հանձնել Ռանգնիկը հրաժարվել է «Բավարիան» գլխավորելու համար հեռանալ Ավստրիայի հավաքականից Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան13-ամյա աշակերտուհին վшտшցել է բեմի վրա, հիվшնդшնnցnւմ` մшhшցել. ՀրապարակՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Այս պահին շրջափակված ԿիրանցումՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Թոքի ուռnւցք է հայտնաբերվել հայտնի հաղորդավարի մոտ. Աստղային օրվա ամփոփում Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԶբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունըՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Շրջափակված սահմանամերձ Կիրանցը (տեսանյութ) Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Գեղարքունիքում մեկը զանգահարել է մի տղամարդու և նրա կնոջն ու ասել, որ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է Սպանություն՝ Երևանում ՇՏԱՊ․ Դեպի Կիրանց մուտքը ուրալներով փակել են
Ամենադիտված