Հայերեն


Փոխվարչապետը հասկացել է իր գլխին կախված վտանգը. հակասություններ իշխանության մեջ

Քաղաքականություն

Ինչպես և սպասելի էր, Ազգային ժողովում երեկ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերի քննարկումը իշխանությունը տարավ դեպի դռնփակ նիստ։

Թեև քննարկման նախաձեռնող ընդդիմությունը պնդում էր, որ նիստը պետք է կայանա դռնբաց, «Քաղաքացիական պայմանագիրն» ամեն ինչ արեց, որպեսզի փակ նիստում քննարկումներ լինեն, ավելին, ՔՊ-ից մեկ պատգամավորի և «Հայաստան» դաշինքից գրեթե մեկ տասնյակ պատգամավորների թույլ չտվեցին մասնակցել այդ քննարկմանը՝ նշելով, թե նրանք գաղտնիության թույլտվություն չունեն։

Ի վերջո, ընդդիմադիր պատգամավորները կաշկանդված էին փակ հանդիպումից մանրամասներ չհայտնելու, բայց նշեցին, որ նիստին մասնակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի դիրքորոշումները տարբեր հարցերում հակասում են իրար։

Մասնավորապես` երեկ, Մհեր Գրիգորյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ դեռևս սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում գոյություն չունի, իսկ բոլոր հարցերը քննարկվելու են մեկ փաթեթով և ամբողջական կոնսենսուսի պետք է արժանանա։

ՔՊ ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ` ընդհակառակը, հանրությանը պարտադրում են օր առաջ լուծել Տավուշի 4 գյուղերի հարցը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում պատերազմ կսկսվի։

Մարտի 18-ին, դեռ Ոսկեպարում Փաշինյանը պնդում էր, որ եթե մինչև շաբաթվա վերջ գյուղերը չհանձնեն, ապա պատերազմ է լինելու։ Անցել է գրեթե 3 շաբաթից ավելի և պատերազմ չի սկսվել, ավելին, Մհեր Գրիգորյանի հայտարարությունը հակասում է Փաշինյանի ասածին։

Ավելի վաղ կարծիք էինք հայտնել, որ իշխանությունները սահմանազատման և սահմանագծման հարցերը փորձում են թողնել Մհեր Գրիգորյանի պատասխանատվության տակ` վերջինիս հայտարարելով Ռուսաստանի գործակալ:

Ըստ ամենայնի, Գրիգորյանը հասկացել է իր գլխի գալիքը և սլաքներն ուղղում է դեպի իր վերադաս` Փաշինյանը։

Նինա Այվազյան

Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՝ աշխատողների իրավունքների պաշտպաններSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԱվելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Դորտմունդում Մբապեն դոպինգ թեստ է հանձնել Ռանգնիկը հրաժարվել է «Բավարիան» գլխավորելու համար հեռանալ Ավստրիայի հավաքականից Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան13-ամյա աշակերտուհին վшտшցել է բեմի վրա, հիվшնդшնnցnւմ` մшhшցել. ՀրապարակՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Այս պահին շրջափակված ԿիրանցումՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Թոքի ուռnւցք է հայտնաբերվել հայտնի հաղորդավարի մոտ. Աստղային օրվա ամփոփում Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԶբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունըՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Շրջափակված սահմանամերձ Կիրանցը (տեսանյութ) Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Գեղարքունիքում մեկը զանգահարել է մի տղամարդու և նրա կնոջն ու ասել, որ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է Սպանություն՝ Երևանում ՇՏԱՊ․ Դեպի Կիրանց մուտքը ուրալներով փակել են Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԵթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» Իրավիճակը` Կիրանցում պայթյունավտանգ է. կան հարյուրավոր ոստիկաններ «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
Ամենադիտված