Հայերեն


Այնպես պիտի պայմանավորվենք մեր հարևանների հետ, որ մոտակա 50 տարին մեր սերունդները պատերազմ չտեսնեն. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

«Համահայկական ճակատ» շարժումը անակնկալներ է պատրաստել հատկապես գործող իշխանությունների համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր վերջին հարցազրույցում նշել է, թե իրենց գլխավոր նպատակը հայոց պետականության պահպանումն ապահովելն է։ Անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած նորաստեղծ «Համահայկական ճակատ» կուսակցության համագումարին և անելիքներին՝ Արշակ Կարապետյանը հայտնել է, որ պայքարելու են, պատրաստ են ամեն քայլի՝ միայն մի նպատակով, որ հայ ժողովուրդը լինի անկախ, ունենա պետականություն և ապրի խաղաղ։

«Այնպես պիտի պայմանավորվենք մեր հարևանների հետ, որ մոտակա 50 տարին մեր սերունդները պատերազմ չտեսնեն»,- ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը: Նա խոսել է իր պաշտոնավարման օրոք և հետագայում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պահվածքից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից ունեցած վախից, հայկական պետականության վրա դրա հետևանքներից։

«Հարց է դրված մեր ազգի գոյության մասին. վստահ եմ, եթե մեր պապերը շանս ունենային մեզ հետ խոսելու, ապտակներից չէինք խուսափի, որ թույլ ենք տվել նման ղեկավարություն լինի Հայաստանում»,- նշել է Կարապետյանը՝ նկատելով, որ եթե 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ղեկավար դառնար, գուցե ինչ-որ օգուտ տար երկրին, բայց նա և իր թիմը հրապուրվեցին ծառայողական մեքենաներով, լավ ապրուստով, իսկ փողոցից եկած չտեսների համար դա չափազանց մեծ գայթակղություն է, մեր սխալն էր, որ փողոցից բռնեցինք, բերեցինք իշխանության։

«Երկրի ղեկավար դառնալու համար մարդը պետք է աճի»,- նշել է Կարապետյանը։ Նա նկատել է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայ ժողովրդին վախեցնել, որ եթե չկատարեն Ալիևի պահանջները, պատերազմ է լինելու, իսկ սա, հենց իր՝ Փաշինյանի, սխալների հետևանքն է։ Գնում է գյուղ, հավաքում մարդկանց, սկսում հիմնավորել, որ 4 գյուղ պետք է տալ Ադրբեջանին, քանի որ դրանք ադրբեջանական են, փոխանակ բանակցի, փոխանակ ընդհանուր հայտարարի գա, փոխզիջումներ կարողանա ստանալ հակառակորդից։ Ավելին, միջնորդին հանել է բանակցություններից, իսկ պատերազմում հաղթած Ադրբեջանը սպառնում է՝ չտաս, կխփեմ, ու չկա երրորդ կողմը, որ կարողանա զսպել Ադրբեջանին, իսկ երրորդ կողմ կարող է լինել միայն Ռուսաստանը, որի դեմ էլ Փաշինյանն այսօր աշխատում է։

Ըստ Կարապետյանի՝ սկզբից պատերազմում կրած պարտության և դրա հետևանքների մեղքը գցում էր զինվորականների վրա, հետո՝ Ռուսաստանի, որը հետ քաշվեց։ «Հիմա ո՞ւմ վրա է գցելու, երևի գյուղացիների՞»,- հռետորական հարց է տալիս Արշակ Կարապետյանը։

Նա նաև բացառիկ տեղեկություններ է հայտնել, որ բանակային կորպուսների հրամանատարներին հանձնարարել են ադրբեջանցիների ագրեսիվ դրսևորումներին պատասխանել «իրենց մտածածի պես», ոչ թե գրավոր հրամանով։ Դա էլ Փաշինյանն անում է, որպեսզի հետագայում այդ զինվորականների վրա գցի պատասխանատվությունը և կալանավորի։ Ավելին, մի քանի դրվագով գեներալ Կարապետյանը նշել է, որ Փաշինյանը չափազանց վախենում է Ալիևի «փիս ջղայնանալուց», մինչդեռ հենց հայկական կողմն է աչքի լույսի պես պահում ադրբեջանական գազամուղներն ու նավթամուղները, որոնք կարելի է զրոյացնել, ոչնչացնել մեկ-երկու ժամում, դրանից հետո Ադրբեջանն ինքն իրեն զսպված կպահի։

5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ով է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Գազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանԱստված վերջ է դնում հարաբերություններին. Սիլվի Բարկովայի բացառիկ հրապարակումը. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել Ջուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՝ աշխատողների իրավունքների պաշտպաններSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԱվելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Դորտմունդում Մբապեն դոպինգ թեստ է հանձնել Ռանգնիկը հրաժարվել է «Բավարիան» գլխավորելու համար հեռանալ Ավստրիայի հավաքականից Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին
Ամենադիտված