Հայերեն


«Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և «հարսանիքի» մասին:
Tert.am Life-ը ներկայացնում է մանրամասներն ու լուսանկարները:

Ներկայացմանը ներկա էին մի շարք հայտնիներ, մասնավորապես՝ Պոնչը, Լուիզա Ներսիսյանը, Մաշան, Զիրոյանը, Զառա Սահակյանը, Չարենցը, Ռաֆայել Երանոսյանը, Արփի Գաբրիելյանը, Միհրան Ծառուկյանը, Հայկ Մարությանը, Անդոն, Ավետ Բարսեղյանը, Արամ MP3-ն և այլք:

Մոնոներկայացումը պատմում էր դերասանուհու և «արջուկի» ամուսնական կյանքի մասին ծանոթությունից մինչև ամուսնություն, համատեղ կյանք, դժվարություններ և զավեշտալի պատմություններ։ 

Լրագրողների հետ զրույցում Թամարա Պետրոսյանը նշում է, որ ողջ հումորներն ու պատմություններն ունեն իրական հիմքեր և վերցված են իր կյանքից։ Դերասանուհին նաև պատմեց՝ ինչպես է որոշել հենց մոնոներկայացման ձևաչափով պատմել ամուսնության մասին։
«Պատմությունները հնարավորինս մոտ են կյանքումս կատարված և կատարվող իրադարձություններին։ Այս որոշումը պայմանավորված է նաև նախորդ ներկայացման հետ, քանի որ երկուսն էլ խիստ անձնական էին և մտածում էի, որ երկրորդը պետք է լինի առաջին ներկայացման շարունակությունը և կարևոր հանգամանք էր անձնականումս փոփոխությունը, որ այո՝ ես ամուսնացել եմ»,– ասաց Թամարա Պետրոսյանը։

«Տարան–Տարան» մոնոներկայացման բեմադրիչը Սեդրակ Գոջամանյանն է, պիեսի հեղինակը՝ Թելման Առաքելյանն է, իսկ «հարսի» զգեստի հեղինակը՝ Արայիկ Գաբաջյանը։
Մոնոներկայացմանը Տոման նաև պատմեց ծնողների համատեղ կյանքի և խառնվածքների մասին, բայց պրեմիերային նրանք ներկա չէին։
«Այսօր ծնողներս ներկա չէին, քանի որ պրեմիերաներին ինձ հետ հավասար հուզվում են, մտածում, անհանգստանում և որոշեցին, որ մի քանի ներկայացում անց կգան և կտեսնեն ներկայացումը, բայց իրենք էլ տեղյակ չեն, որ այսքան մանրամասն նաև պատմում եմ իրենց կյանքի մասին, քանի որ մեր տանը չկա այդ մշակույթը, որի շրջանակում գնամ և ներկայացնեմ պիեսը։ Երբ ծնողներս գան իրենց համար ևս լինելու է անակնկալ, քանի որ փակագծերը չեմ բացել»,– նշեց դերասանուհին։

Տոման ողջ ներկայացման ընթացքում նաև չբացեց անձնականի մանրամասները՝ ամուսնուն անվանելով «արջուկ» և պատմելով անձնականի մասին՝ առանց անուններ բացահայտելու։ Դերասանուհին նաև նշեց, որ հնարավոր է հետագայում թեմատիկ մոնոներկայացումների շարունակությունը։

«Իհարկե պատմությունը կարող է ունենալ շարունակություն, բայց մենք ապրում ենք ոչ ստաբիլ պայմաններում և չեմ կարող ասել, թե ինչ շարունակություն կունենա։ Առնվազն այս փուլում ունենք դեռ 2 ներկայացում ապրիլի 17–ին և 19–ին հանդիսատեսը կարող է գալ, վայելել ներկայացումը, տեսնել՝ ինչի մասին է այս պիեսն ու պատմությունը, քանի որ պատմում եմ լուր, որին ազգը սպասել է 30 տարի»,– եզրափակեց դերասանուհին։ 

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Ավտովթար՝ Տավուշի մարզում. 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կիրանցի վարչական ղեկավարն ասաց, որ կամրջով այլևս երթևեկել չի լինի». Ոսկան Սարգսյան Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ Սրբազան Կարբի գյուղի կարկտահարության հետևանքները (տեսանյութ) Կարկուտ՝ Երևանում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Ի՞նչ վիճակում է օդը Երևանում ու մարզերում Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՀԻՄԱ. Աբովյանում հավաք է, սպասում են Բագրատ Սրբազանին Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնելՀրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանՌուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. ԶախարովաԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Վեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Բագրատ ՍրբազանՀայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Ո՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում ՇՏԱՊ․ Ուսանողները պայքար են սկսում «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էԿանադայում ձկնորսության ժամանակ չորս երեխա է մահացել Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքՊայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԱրարատ Միրզոյանը ուղերձ է հղելԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ) Ջուր չի լինի Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութ) ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Հայաստանում ձյուն է գալիս Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով»
Ամենադիտված