Հայերեն


Անհետ կորած համարվող Էրիկը Բաքվում է

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Սեպտեմբերի 19-ին կապն ընդհատվեց Էրիկի հետ։ Հետո Արցախում սկսվեց կռիվը։ Մեկ տարեկան աղջկաս հետ Հաթերքի տարհանման ժամանակ դուրս եկանք ու հետո տեղափոխվեցինք Գորիս։ Նրա հետ չկարողացա այլևս խոսել, որովհետև կապի կայանները վնասվել էին»
. Ալլա Էմիրյանը MediaHub-ին պատմում է ընտանիքի գլխով անցած պատմությունը, որն ամեն անգամ խոսելիս երիտասարդ կնոջը ստիպում է արտասվել։ 

Ալլայի աչքն ամուսնու ճամփին է եղել մինչև հոկտեմբերի 5-ը։ Երբ վերջին ավտոբուսն ու մեքենաները Ստեփանակերտից Գորիս են հասել, այդ ժամանակ կինը հասկացել է, որ ամուսինը չկա։ Ծնունդով Կապանից Էրիկ Ղազարյանի անունը հայտնվեց անհայտ կորածների ցուցակում։

Մինչ Ալլան ամուսնուն փնտրելու համար տարբեր կառույցների դռներ էր ծեծում, մեկ ամիս անց Կարմիր խաչի առաքելությունից նրան փոխանցում են, որ Էրիկը գերության մեջ է։ 

«Այնպիսի զգացողություն էր, որ չգիտեի՝ ուրախանայի՞, թե՞ տխրեի, որ գերության մեջ է։ Ինքս ինձ հավաքեցի, ասացի՝ «կարևորը ողջ է»։ Հետո ադրբեջանական համարով Էրիկն է զանգել։ Տրամադրված մի քանի րոպեների խոսակցությունը, թվում էր, շատ երկար տևեց, կարևորը լսեցինք միմյանց ձայնը, հարցուփորձ արեց բոլորից, ես էլ իրենից լսեցի, որ լավ է»,- պատմում է նա:

Էրիկը, ինչպեսև Բաքվում պահվող մյուս գերիները, հնարավորություն ունի զանգահարելու ամիսը մեկ անգամ։ Ալլան ասում է, որ հիմա զանգերն ավելի հաճախակի են դարձել, և դա իրեն հույս է տալիս, որ ամուսնու գալը չի ուշանա։ 

«Աղջիկս արդեն դարձել է մեկ ու կես տարեկան։ Էրիկն ամենաշատը նրան է կարոտում։ Քանի որ Կարմիր խաչի ու մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջնորդությամբ հնարավորություն ունենք նամակագրության ու տեսագրության փոխանցման, երեխայի վիդեոներն եմ ուղարկել, պատասխան նամակում գրել է, որ տեսել է, կարոտում է։ Հետո հնրավորություն եղավ այստեղից ինչ որ բան ուղարկելու։ Նրան հագուստ, քաղցրավենիք ու գրքեր ենք ուղարկել, որը դարձյալ հասել է իրեն»։ 

Ալլայի խոսքով՝ պահման վայրում ամուսնուն օրական երեքանգամյա սնունդ ու հիգիենայի պարագաներ են տրամադրում։ Մտահոգող միակ բանը վերադարձն է, որի մասին առայժմ ոչ մի տեղեկություն չկա։

«Աղոթքներս Էրիկի ու մյուս գերիների մասին է։ Բոլորը գան, միանան ընտանիքներին, մի օր վերջակետ դրվի սպասման ցավին, ավարտվեն պատերազմները, դադարի հակամարտությունը։ Մի կյանք ենք ապրում՝ իրար կարոտով չապրենք»,- եզրափակեց Ալլա Էմիրյանը։ 


Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանքԶելենսկին և Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքները Էդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված Սերոբ Գասպարյանին «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Նախապես ստորագրված, այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» լիակատար իրականացումից հետո մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայում. Օսկանյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր ԿամենդատյանՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն Մանվելյան «Առաջին հայացքից սիրել եմ Նարինեին, գիտեի, որ իմ երեխաների մայրն է դառնալու»․ Ավո Ադամյան Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները կազատվեն Օմանի մուտքի արտոնագրի պահանջից Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիրՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են հենց նախաստորագրված համաձայնագրի կետերին. ադրբեջանագետ ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա» Ադրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր Կամենդատյան Ոսկին էժանանում է ապրանքային շուկաներում Գնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացի Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համար Արհեստական բանականության կիրառումը բացասաբար է անդրադառնում բժիշկների հմտությունների վրա. հետազոտությունՌԴ-ն և Բելառուսը զորավարժությունների ժամանակ կիրականացնեն միջուկային զենքի և նորագույն «Օրեշնիկ»-ի կիրառման պլանավորումըԱրմավիրում բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «BYD»-ը. կա 2 տուժած ԱՄՆ-ում փորձում են «ավելի խելացի» սերունդ ստեղծել՝ օգտագործելով առաջադեմ գենետիկական թեստավորում և սաղմերի ընտրության տեխնիկա. WSJԿարեն Խաչանովը Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակչում է Apple-ն այս տարի կթողարկի նոր բյուջետային MacBook. DigiTimes Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում. CNN «Անհամբեր եմ, թե երբ եմ նոր տեսահոլովակը կիսելու ձեզ հետ»․ Աստղիկ Սաֆարյանը ցույց է տվել նկարահանումների ընթացքըԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային 37 տրիլիոն դոլարի Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համարԱշխարհը կոչ է անում Թրամփին Նոբելյան մրցանակ տալ․ Սպիտակ տուն «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումԱրտաշատում հայտնաբերվել է Հայաստանում կառուցված ամենահին եկեղեցին Առանձնակի ցավալի ու մտահոգիչ է հետևել, որ հանրային հստակ պահանջ չի ձևավորվում Բաքվում պահվող հայերի վերադարձի շուրջ. ադրբեջանագետ Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ միակողմանիորեն ծառայեցվում է ՀՀ-ի դեմ. Ավետիք Չալաբյան ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալ «Անհամբեր եմ, թե երբ եմ նոր տեսահոլովակը կիսելու ձեզ հետ»․ Աստղիկ Սաֆարյանը ցույց է տվել նկարահանումների ընթացքը Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին Սա միջանցք է, որքան էլ վարչախումբը խաբի մեզ. Մենուա Սողոմոնյան Մոսկվան Իրանի հայտարարություններում տեսնում է տարբեր նրբերանգներ և շեշտադրումներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների մասին Զելենսկին ժամանել է Բեռլին «Ամեն ներկայացումից առաջ դող ունեմ, ես գիտեմ, թե պիտի փչացնեմ ներկայացումը»․ Ջուլիետա Ստեփանյան
Ամենադիտված