Հայերեն


Գործողությունը շարունակելու մտադրություն չկա. Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Աշխարհ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են որպես արդյունք և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա:

«Բայց եթե սիոնիստական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի նաև մեր դեմ, մեր հողի վրա կամ Սիրիայում կամ այլ երկրում մեզ պատկանող օբյեկտներում, մեր հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի», – նախազգուշացրել է Բաղերին:

Մինչդեռ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ Թեհրանը սահմանափակ գործողություն է իրականացրել և որ այն Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսության ռմբակոծման մասշտաբով էր: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:

«Մենք սահմանափակեցինք այս գործողությունը հնարավորությունների այն մասով, որն օգտագործեց սիոնիստական ռեժիմը մեր հյուպատոսության վրա հարձակվելու համար։ Այս գործողությունը սպասվածից ավելի հաջող էր: Հրթիռների խոցման մասին տեղեկատվությունը դեռ ամբողջական չէ, սակայն որոշ հարվածներ ցույց են տալիս, որ այս գործողությունը սպասվածից ավելի հաջող է անցել, և օկուպացված տարածքներում բնակվող ժողովուրդը, սիոնիստական իշխանությունները, ահաբեկչական սիոնիստական բանակը և Ամերիկան լավ ճանաչեցին և գիտակցեցին այդ հարվածների ջախջախիչ հետևանքները», – ասել է նա:

Հիշեցնենք, որ Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա:

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

«Սա շատ կարևոր ռազմավարական ձեռքբերում է», – ասել է նա առավոտյան մամուլի ասուլիսում:

Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի և նրա դաշնակիցների կողմից բոլոր 170 անօդաչու թռչող սարքերը և 30 թևավոր հրթիռները խոցվել են երկրի սահմաններից դուրս: Ոչ մի անօդաչու թռչող սարք կամ թևավոր հրթիռ չի կարողացել ներխուժել Իսրայելի օդային տարածք։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հեռահար «Arrow» հակաօդային պաշտպանության համակարգը կարողացել է տապալել 120 բալիստիկ հրթիռների «ճնշող մեծամասնությունը», թեև մի քանիսը ներթափանցել են Իսրայելի պաշտպանությունը և հարվածել Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային:

Նևաթիմում «թեթև վնաս» է հասցվել ենթակառուցվածքին, սակայն ավիաբազան աշխատում է սովորական ռեժիմով, ասել է Հագարին:


Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Ով է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Գազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանԱստված վերջ է դնում հարաբերություններին. Սիլվի Բարկովայի բացառիկ հրապարակումը. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել Ջուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՝ աշխատողների իրավունքների պաշտպաններSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԱվելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Ադրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Դորտմունդում Մբապեն դոպինգ թեստ է հանձնել Ռանգնիկը հրաժարվել է «Բավարիան» գլխավորելու համար հեռանալ Ավստրիայի հավաքականից Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան13-ամյա աշակերտուհին վшտшցել է բեմի վրա, հիվшնդшնnցnւմ` մшhшցել. ՀրապարակՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Այս պահին շրջափակված ԿիրանցումՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Թոքի ուռnւցք է հայտնաբերվել հայտնի հաղորդավարի մոտ. Աստղային օրվա ամփոփում Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԶբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունըՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին
Ամենադիտված