Հայերեն


Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Hraparak.am-ը գրում է․ 

Գյուղեր հանձնելու Փաշինյանի հիմնական հենակետը սահմանային համայնքների վարչական ղեկավարներն են։ Նրանց  է հանձնարարված գյուղացիներին ամեն գնով համոզելու, խաբելու, շահագրգռելու գործը։ Դատողություն պետք չի՝ հասկանալու, որ խոստացել է վարչական շրջանների ղեկավարներին՝ «իրենց նեղում չթողնել» ։ Դե նրանց էլ ի՞նչ է պետք,- այդպես է «իր արշինով չափել» Փաշինյանը։  Կգան՝ Երևանում կամ հարակից տարածքներում վայելեն իրենց «աշխատածը»։ Պայմանով, որ նրանք էլ նույն բանը գյուղացիներին պիտի խաբեն ու տներից դուրս հանեն։ Այսօր կրակի գծում Տավուշն է, Տավուշի մասին խոսեմ։  

Երեկ Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով հետ են վերադարձել Երևան ու հանդիպել նրան։ Մամուլից իմացա։ Սա ի՞նչ է նշանակում, որ Մհերը վստահ չի եղել համայնքի ղեկավարների վրա ու հաղորդել է Փաշինյանին։ Փաշինյանն էլ կանչել ու «իր արևին» «պնդացրել է»։ Բայց ինչքան էլ պնդացնի, խոսքը տան, հողի, հայրենիքի, հարազատների, ընկերների, հայրենակիցների մասին է։ Հազարից մեկ վարչական համայնքի ղեկավար կլինի, որ կթքի իր խմած ջրում։  

Տարբեր աղբյուրներից լսել եմ, որ վարչական շրջանների ղեկավարներից ոմանք՝ Մհեր Կախգլուխյանի ու Նիկոլ Հանձնողի հետ հանդիպելուց հետո երեկ այլալված են եղել։ Թեկուզ մի օրինակ։ Տավուշի շրջանի արքեպիսկոպոս Գալստանյանն իր զրույցում ասում է, որ գիշերը հանդիպել է Կիրանցի վարչական ղեկավարի հետ, ով Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլայլված է եղել և ասել է, որ ոչինչ չի փոխվել։ Կարծում եմ, վարչական ղեկավարները ինչքան էլ մոտիկ լինեն Փաշինյանին, ինչքան էլ մի բաժակից ջուր խմած լինեն, իրենց երակներում մարդու արյուն է հոսում, իրենք իրենց հողի համար ցավում են։ Եթե ճիշտ է, որ հողը մագնիսական զորություն ունի, հարազատից ավելի ուժգին է քաշում, պիտի հավատալ, որ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո , ինչ էլ խոստացած կամ սուտ խաբած լինի, շատերը, եթե ոչ բոլորը,  այլայլված կլինեն։

Հազվադեպ մարդ կլինի, որ հայրենիք հանձնելուց չի այլայլվի, վատ չի զգա, գլուխը չի կորցնի։ Դրանք եզակի մարդիկ են, ու ցավոք, թշնամին գտել է, ինչպես իրենք են գրում, այդ եզակի մարդուն։ Գուցե լավատես եմ այդ առումով, բայց այլ կերպ չեմ կարող պատկերացնել համայնքի ղեկավարին։ Ուշ, թե շուտ,  համայնքի ղեկավարները ծեծելու են իրենց գլուխները, որ ընկել են Նիկոլի թակարդը։ Համոզված եմ, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, համայնքի ղեկավարները մինչև հիմա ուշքի չեն եկել։ Նիկոլի հետ հանդիպումից հետո ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը։ Կարծում եմ մյուսներն էլ այդ վիճակումեն։ Սպասենք մանրամասնությունների։


Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազՄեծ Բրիտանիան և Ուկրաինան բանակցում են 100-ամյա գործընկերության շուրջ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ ՌՊԼ. Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Պեդրիին Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը» որպես վկա այս պահին հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Շուշաննա Թովմասյանը հղիի կարգավիճակով հրապարակումներ է արել. բացառիկ կադրեր Զոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումԻ՞նչ է հայտարարել Շոյգուն 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ով է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Գազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանԱստված վերջ է դնում հարաբերություններին. Սիլվի Բարկովայի բացառիկ հրապարակումը. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՈվ է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել Ջուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան «Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին
Ամենադիտված